Լավագույն մեջբերումները Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գրքից

Like on FB:

Մեզանից շատերի համար սիրո պրոբլեմը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք սիրված լինել, իսկ ինքներս չենք կարողանում սիրել:

Եվ դրանում է մարդկության ամբողջ պրոբլեմը՝ էգոիզմում, որը մեզ տառապանքներ է պարգևում:

Էրիխ Ֆրոմի ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ «Սիրելու արվեստը», նվիրված է մարդու մոտ, թվում է թե այդքան պարզ մի զգացմունքի, ինչպիսին սերն է՝ առաջացման և պահպանման ասպեկտներին:

zNews-ը ներկայացնում է այդ գրքից լավագույն մեջբերումները, որոնք կսովորեցնեն ձեզ սիրել:

  • Եթե անհատը ունակ է սիրել ստեղծագործաբար, նա սիրում է նաև իրեն։ Եթե նա սիրում է միայն ուրիշներին, նա ընդհանրապես չի կարող սիրել։
  • Էգոիզմը՝ ինքն իր հանդեպ սիրո պակասի ախտանիշ է։ Ով ինքն իրեն չի սիրում՝ միշտ անհանգստանում է իր մասին։
  • Օրհնված է նա, ով իմանալով մտածում է, որ չի իմանում, դժբախտ է նա, ով չիմանալով մտածում է, որ ամեն ինչ գիտի և ամեն ինչ հասկանում է։
  • Գոյության պրոբլեմը յուրաքանչյուր մարդու մոտ կարող է լուծվել միայն իր ներսում, այլ ոչ թե միջնորդի օգնությամբ։
  • Անզուսպ տարվածությունը մեկմեկու հանդեպ՝ … սիրո ուժի ապացույց չէ, այլ միայն դրան նախորդող անսահման միայնության վկայություն է։
  • Սերը՝ վիճակ է, որում մարդը ունակ է զգալ և ապրել իր բացարձակ անկախությունը։
  • Հավատք ունենալ այլ մարդու հանդեպ՝ նշանակում է վստահ լինել նրա հուսալիության և հիմնարար կողմնորոշումների, նրա անձի էության և նրա սիրո մեջ։
  • Եթե ես սիրում եմ այլ մարդու, ես նրա հետ ամբողջականություն եմ զգում, բայց միայն նրա հետ, ինչպիսին, որ նա կա, այլ ոչ թե ինչպիսին ես եմ ուզում տեսնել։
  • Սերը՝ անընդհատ մարտահրավեր է, այլ ոչ հանգստի վայր, այն շարժում է, զարգացում, համագործակցություն, համաձայնություն թե կոնֆլիկտ, ուրախություն թե տխրություն։

  • Ժամանակակից մարդը իրեն վեր է ածել ապրանքի՝ նա իր ներքին էներգիան զգում է ինչպես ներդրում, որի շնորհիվ նա կստանա ամենամեծ եկամուտը՝ հաշվարկած իր վիճակով և անձնային շուկայի իրավիճակով։
  • Ինչպես եղբայրական սերը փոխարինվեց անտարբեր կորպորատիվ ոգով, այնպես էլ Աստված վեր ածվեց մեզանից հեռու «Տիեզերք ինկորպորեյթեդ» ֆիրմայի տնօրենի։
  • Ծուլանալու ցանկությունը, ըստ էության, քարացած կյանքի հանդեպ արձագանքն է։
  • Նստել հանգիստ, չխոսելով, չծխելով, չընթերցելով, չօգտագործելով սպիրտային ըմպելիքներ, մեզանից շատերի համար դարձել է ուղղակի անհնար:
  • Ժամանակակից մարդուն համբերությունը տրվում է նույնքան դժվար, որքան կարգապահությունն ու կենտրոնացումը: Մեր արդյունաբերական համակարգը դաստիարակում է մարդկանց մեջ բոլորովին հակառակը՝ շտապողականություն:
  • Եթե մարդը սիրում է միայն ինչ-որ մարդու և անտարբեր է մնացած մերձավորների հանդեպ, նրա սերը՝ սեր չէ, այլ սիմբիոտիկ կախվածություն կամ չափազանցեցված էգոիզմ:
  • Ամեն ոք սիրում է այն, ինչի համար ջանում է, և ամեն ոք ջանում է այն բանի համար, ինչ սիրում է:
  • Որքան էլ որ տարօրինակ հնչի, սակայն միայնակ լինելու ունակությունը՝ սիրելու ունակության պայմանն է:
  • Որպեսզի սիրել և լինել սիրված՝ խիզախություն է հարկավոր, խիզախություն, որոշակի արժեքներ համարել արժանի բարձր ուշադրության, նաև խիզախություն, հանուն այդ արժեքների քարտեզի վրա դնել ամեն ինչ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախի եղբայրականում հողին են հանձնում Տղերքին
Մարտակերտում 3 ամսական երեխայի վիզ են կտրել․․․ (Video)
«Երբ առյուծները բարիանում են, բորենիները լկտիանում են». Լեգենդար Ալ Պաչինոյի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
ՈՒՂԻՂ. Արցախում ադրբեջանցի կողմից դաժանաբար սպանված եղբայրների հուղարկավորությունը Մասիսում
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Հուսանք` տատիին նկարահանումներից հետո չեն սպանել (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մասիսում պատրաստվում են հուղարկավորել էս 5 սիրունիկ ձագերի ծնողներին
10 հանելուկ Ներսես Շնորհալուց. պատասխանեք, տեսնենք՝ դուք որքա՞ն եք շնորհալի
5 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ինսուլտի
Ինչպես ճիշտ համադրել հագուստի գույները (Photo)
Ժամացույցը՝ ըստ Վանգայի երազահանի
Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է
«Հայոց պատմության նոր գիրքն է․ էն որ «չէին հասցրել» տպել». Արամ Մանուկյան
Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը (Photo)
Ի՞նչ կկատարվի ձեր մարմնի հետ, եթե մերկ քնեք