Օշոյի 10 լավագույն խորհուրդները

Օշոյի ուսմունքը կարելի է քաոսային խճանկարի տեսքով պատկերացնել, որ կազմված է բուդդիզմի, յոգայի, դաոսիզմի, հունական փիլիսոփայության, սուֆիզմի, եվրոպական փիլիսոփայության, տիբեթական ավանդույթների, քրիստոնեության, տանտրայականությանև և շատ այլ հոգևոր ուղղությունների տարրերից՝ միահյուսված իր սեփական հայացքներով։

Ինքը՝ Օշոն, ասում էր, որ ինքը չունի համակարգ, քանի ոև համակարգերն ի սկզբանե մահացած են, իսկ կենդանի հոսանքները մշտապես փոփոխվում և կատարելագործվում են։

Դրանում է հենց նրա ուսմունքի հիմնական առավելությունը. Այն չի տալիս պատրաստի պատասխաններ բոլոր հարցերին, այլ միայն հարուստ հիմք է տրամադրում, որն ի սկզբանե լավ մեկնարկ է քո ուղին փնտրելու և սեփական եզրահանգումները ձևավորելու համար։

zNews-ը այսօր ներկայացնում է Օշոյի 10 լավագույն խորհուրդները.

1. Մարդիկ ամեն բան այնքան լուրջ են ընդունում, որ դա իրենց համար բեռ է դառնում։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Ըստ իս ծիծաղն այնքան սուրբ է, որքան աղոթքը։

2. Ցանկացած գործողություն անհապաղ արդյունքի է բերում։ Ուշադիր եղեք և հետևեք։ Հասուն մարդը նա է, ով գտել է իրեն, ով որոշել է, թե ինչն է իր համար ճիշտ ու սխալ, լավ ու վատ։ Նա դա ինքնուրույն է արել, այդ պատճառով էլ նա մեծ առավելություն ունի նրանց նկատմամբ, ովքեր սեփական կարծիք չունեն։

3. Մենք բոլորս յուրահատուկ ենք։ Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Կյանքը փորձ է որի ընթացքում մենք որոշում ենք այդ փոփոխական հասկացություններն ամեն օր։ Երբեմն, հնարավոր է, ինչ որ բան սխալ եք անում, բայց հենց դրա շնորհիվ էլ մեծ օգուտ եք քաղում։

4. Պահեր են լինում, երբ Աստված գալիս և թակում է ձեր դուռը։ Դա կարող է տեղի ունենալ տարբեր ձևերով՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, մայրամուտի կամ արևածագի միջոցով։ Բաց եղեք, որպեսզի լսեք դա։

5. Արտասովոր լինելու մղումը ամենասովորական ցանկություն է։ Այ իսկ թուլանալ և սովորական լինելն իրոք արտասովոր է։

6. Կյանքը հանելուկների և առեղծվածների շղթա է։ Այն չի կարելի կանխատեսել կամ կանխագուշակել։ Բայց միշտ կան մարդիկ, որոնց ձեռնտու կլիներ առանց գաղտնիքների կյանքը. դրանց հետ միասին կգնային վախերը, կասկածներն ու տագնապները։

7. Սկզբի համար լսեք ինքներդ ձեզ։ Սովորեք հաճույք ստանալ ինքներդ ձեր ընկերակցությունից։ Այնքա երջանիկ դարձեք, որ ձեզ այլևս չհետաքրքիր՝ կգա՞ ինչ որ մեկը ձեզ մոտ, թե՝ ոչ։ Դուք արդեն լիարժեք եք։ Դուք սրտի թրթիռով չեք սպասում, թե արդյոք կթակի ինչ որ մեկը ձեր դուռը։ Եթե ինչ որ մեկը գա՝ հրաշալի է։ Եթե ոչ՝ էլի լավ է։ Միայն այս վերաբերմունքով կարելի է հարաբերություններ սկսել։

8. Եթե հարուստ ես, մի մտածի դրա մասին, եթե աղքատ ես՝ լուրջ մի վերաբերվիր աղքատությանդ։ Եթե դու ի վիճակի ես ապրել աշխարհում, հիշելով, որ աշխարհը ներկայացում է, դու ազատ կլինես, քեզ չեն դիպչի տառապանքները։ Տառապանքները գալիս են միայն կյանքի նկատմամբ լուրջ վերաբերմունքից։ Սկսիր կյանքին որպես խաղի վերաբերվել, ուրախացիր նրանով։

9. Համարձակությունը շարժում է դեպի անհայտություն՝ չնայած բոլոր վախերին։ Անվախությունը գալիս է, երբ դու ավելի ու ավելի համարձակ եք դառնում։ Բայց ամենասկզբում վախկոտի և համարձակի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում է իր վախերին և հետևում է դրանց, իսկ համարձակը դրանք կողքի վրա է թողնում և առաջ է շարժվում։

10. Դուք փոփոխվում ենք ամեն պահի։ Դուք գետի նման եք։ Այսօր այն մի միուղղությամբ ու կլիմայով է հոսում, վաղը՝ ուրիշ։ Ես երբեք երկու անգամ չեմ տեսել միևնույն դեմքը։ Ամեն բան փոխվում է։ Ոչինչ չի մնում իր տեղում։ Բայց դա տեսնելու համար շատ խորաթափանց աչքեր են անհրաժեշտ։ Հակառակ դեպքում մշուշ է իջնում, և ամեն բան հին է դառնում, թվում է, թե ամենն արդեն եղել է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Եվրոպատուհանների 2 գաղտնիք, որոնց մասին Ձեզ չեն ասում տեղադրման ժամանակ
Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում
Ընդամենը մեկ միրգ՝ քաղցած վիճակում, և 2 օրում ազատվում ենք 2 կիլոգրամից
2024թ․-ին Կանաչ Վիշապը հարստություն և սեր կբերի կենդանակերպի միայն ԱՅՍ 4 նշաններին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

4 պարզ խորհուրդ, որոնց հետևելը թույլ կտա վերականգնել լյարդը ճարպային հեպատոզից հետո
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
Որ վիրուսներն են բարձրացնում քաղցկեղի զարգացման հավանականությունը
Թեստ․ Ստուգի՛ր հայերենիդ իմացությունը մեզ հետ
500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի (տեսանյութ)
Ինչով կարող են պայմանավորված լինել հաճախակի ի հայտ եկող կապտուկները
Հետաքրքրաշարժ թեստ․ Փորձեք անցնել առանց հուշումների
Ինչպես հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից
Ընդհանուր գիտելիքների ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք բոլոր հարցերին, ապա դուք իսկական գերազանցիկ եք