Հաջողության հասնելու 10 քայլ

1. Եղիր անհագ

Անհագ լինելը նշանակում է, որ քո մեջ կա մի բան, որը քո սրտով չէ:

Ինչ-որ բան, որ հուշում է քեզ, որ դու կարող ես եւ արժանի ես շատ ավելիին, քան ունես այժմ:

Եթե նույնիսկ շրջապատը քեզ համարում է շատ հաջողակ մարդ: Ունեցիր հստակ պատկերացում, թե ինչի ես ուզում հասնել, եւ ինչու ես ուզում իրակագործել հենց այդ նպատակը: Դա քեզ կմղի առաջ:

2. Ձեւավորիր աշխարհայացք

Ճիշտ աշխարհայացքը կարեւոր պայման է՝ հասնելու լուրջ հաջողության, ընդ որում՝ շատ ավելի, քան տեխնիկական կողմը՝ «Ինչպե՞ս դա անել»: Հաջողակ մարդկանց հատուկ է «ծառայելու» փիլիսոփայությունը: Դրա գաղտնիքն այն չէ, թե «ինչպե՞ս ստանամ ավելին», այլ «ինչպե՞ս տամ ավելին ինձ շրջապատող մարդկանց»: Միշտ ձգտիր մատուցել մեծ արժեքներ՝ ավանդական եղանակով մրցակցելու փոխարեն: Մի՛ փորձիր ինչ-որ բան ստանալ կեղծիքի միջոցով: Ինչ-որ տալիս ես աշխարհին, նույնը վերադառնում է քեզ: Երբեք մի՛ դադարիր սովորել: Դու պետք է լինես լավագույն աշակերտը, որը ամեն օր մարզում է ուղեղը եւ յուրացնում որակյալ ինֆորմացիա:

3. Ստեղծիր շրջապատ

Դու հենց այնպիսին ես, ինչպիսին քո շրջապատն է: Եթե քեզ շրջապատում են արծիվներ, ուրեմն դու ճախրում ես նրանց հետ: Եթե կրիաներ, դու եւս կսողաս, քանի դեռ քեզ չես շրջապատել արծիվներով. այդ դեպքում դու կարող ես նաեւ թռչել: Գտիր հաջողակ մարդկանց՝ քաղաքում, շրջանում, երկրում.. ուր պատահի… եւ հնար գտիր լինելու նրանց կողքին: Աշխատիր նրանց համար: Նույնիսկ անվաճար: Նույնիսկ եթե ինքդ ստիպված լինես վճարել դրա համար: Ամեն գնով սովորիր նրանցից: Գնա սեմիներների, ելույթի դեպքում՝ առաջարկիր քո օգնությունը: Հույս մի ունեցիր, թե քեզ անմիջապես կնկատեն: Պատրաստ եղիր կրկնելու փորձերն այնքան, որքան անհրաժեշտ կլինեն: Հաջողակ մարդն սայթաքել է ոչ պակաս, քան անհաջողակը… պարզապես նա ամեն անգամ կանգնել եւ շարունակել ճանապարհը:

4. Նմանվիր հաջողակին

Գտիր նրան, ով մեծ հաջողության է հասել այն ոլորտում, ուր դու մտադիր ես մուտք գործել: Եւ արա նույնը: մի փորձիր հայտնագործել հեծանիվ: Դա շատ ժամանակ կխլի: Իսկ ժամանակը չվերականգնվող ռեսուրսներից մեկն է:

5. Շատ կարդա

Ընթերցանությունը կօգնի քեզ՝ ձեւավորելու անհրաժեշտ փիլիսոփայւթյուն եւ հոգեբանություն: Լիոիլի տեղեկություններ կուտակիր այն ոլորտի մասին, որտեղ դու ուզում ես դառնալ Վարպետ: Դա աստիճանաբար կփոխի քո կյանքը: Զարգացրու քո ամենաթանկը գործիքը՝ ինտելեկտը: դու կարող ես զրկվել բոլոր նյութական բարիքներից, բայց այն, ինչ ականջներիդ մեջտեղում է, ոչ ոք եւ երբեք քեզնից չի խլի:

6. Մի փորձիրարա

Դադարիր լինել այնպիսի մեկն, ով անդադար փորձում է ինչ-որ բան անել: Որոշե՞լ ես, ուրեմն գործի անցիր ու արա: Քեզ համար ձեւավորիր նպատակ. «Ես կանեմ սա… մինչեւ չդառնամ Վարպետ»: Նա ով միայն փորձում է, հաջողության չի հասնում: Վարպետները աշխատում են… աշխատում… եւ այո, դարձյալ աշխատում, մինչեւ չդառնան վարպետներ:

7. Ուսումնասիր հոգեբանությունը (այն ապահովում է 80 % հաջողությունը)

Որո՞նք են քո համոզմունքները, խաղի ի՞նչ կանոններով ես առաջնորդվում, ի՞նչն ես համրում հնարավոր եւ անհնարին, ես նա եմ, ով փորձու՞մ է, թե՞ նա, ով կդառնա Վարպետ: Այս համոզմունքները, կանոնները, սկզբունքներն են որոշում՝ կասնե՞ս հաջողության, թե՞ ոչ: Տեխնիկական հարցերը՝ «ինչպես» անել, անհամեմատ հեշտ են: Ամենաբարդը՝ ամեն պարագայում շարունակել ուղին եւ «չդավաճանել» ճիշտ հոգեբանությունը:

8. Ներմուծիր օգտակար ծեսեր

Դու պետք է դառնաս ֆանատն այն ծեսերի, որոնք նպաստում են քո հաջողությանը: Հետեւիր այդ ծեսերին օրը, շաբաթը կամ ամիսը մեկ անգամ: Որքան հաճախ եւ շատ անես, այնքան կմոտենաս հաջողությանը: Սա այն է, ինչ տարբերում է մարդու նրանից, ով «փորձում» է:

9. Բաց եղիր ամեն նորության առաջ

Նոր մարդիկ, տեղեր, գործողություններ, գիտելիք. այս ամենը քո գլխում կառաջացնի նոր գաղափարներ եւ մտքեր, որոնք քեզ մոտեցնում են հաջողությանը: Դա անընդհատ աճի միակ հնարավորությունն է:

10. Մի տանջվիր անհեթեթության պատճառով

Դեն նետիր հեռուստացույցը (կամ նվիրիր այն մի տհաճ հարեւանի), դադարեցրու համացանցում անիմաստ թափառումները: Կենտրոնացիր գործերի վրա, որոնք քեզ համար իսկապես կարեւոր են եւ արա այն պաբերաբար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Բոլորը շատ ոգևորված են այս գործի շուրջ». Քրիստինե Պեպելյան
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել