Արագորեն գեղեցիկ հոնքեր աճեցնելու 10 պարզ միջոց

zNews-ը ներկայացնում է արագորեն գեղեցիկ հոնքեր աճեցնելու 10 պարզ միջոց:

1. Արժեքավոր յուղերի խառնուրդ

Կամրացնի և կաճեցնի հոքները, թարթիչները: Խառնեք հավասար քանակութմաբ կոկոսի և գերչակի յուղեր, ավելացրեք 1 թ. գ. ավոկադոյի յուղ, խառնեք: Խառնուրդը քսեք հոնքերին:

2. Նուրբ գել վիտամիններով

Կվերականգնի մազիկները, կամրացնի դրանք և փայլ կհաղորդի: Խառնեք 1 թ. գ. ալոեի գել, 2 թ. գ. գերչակի յուղ և 2 պատիճ վիտամին Е: Խառնուրդ քսեք քնելուց առաջ և լվացեք արթնանալուց հետո:

3. Սոխի հյութ

Սնում և ամրացնում է մազերը, արագացնում է մազերի աճը և փայլ է հաղորդում: Մեկ ոչ մեծ սոխ մանրացրեք, հյութը քամեք: Քսեք հոնքերին, մերսեք 5 րոպե, լվացեք լվացվելու միջոցով և սառը ջրով: Կամ կարող եք հոնքերին կտրած սոխ քսել:

4. Կաթով դիմակ

Վերականգնում, պաշտպանում և խթանում է կոլագենի արտադրությունը: Կաթի մեջ բամբակ թրջեք, սրբեք հոնքերը: Թողեք կաթը չորանա, լվացեք լվացվելու միջոցով:

5. Կիտրոնի հյութ

Կիտրոնը մազերի աճի և ամրացման համար անհրաժեշտ վիտամինների և հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է: Կարող է բացել հոնքերի գույնը:

Հոնքերին կտրված կիտրոն քսեք, թողեք 15-20 րոպե և լվացեք: Որպես այլընտրանք կարելի է թուրմ պատրաստել կտրտած կտրոնով և քառորդ բաժակ կոկոսի յուղով: Խառնուրդը 15 օրով թողեք սառը տեղում, հետո հոնքերը սրբեք ամեն օր քնելուց առաջ:

6. Եթերայուղերի օգտագործում

Առավել արդյունավետ են թեյածառի յուղը և լավանդայի յուղը, որոնք հանգստացնող, ամրացնող, խոնավեցնող հատկություններ ունեն: Դրանք ավելի լավ է՝ հիմնական յուղի (կոկոսի, ձիթապտղի, գերչակի) հետ օգտագործել: Եթերայուղի և հիմնական յուղի խառնուրդն ամեն օր քսեք հոնքերին՝ թեթևակի մերսելով:

7. Ձվի դեղնուց

Ամրացնում է մազիկները և հաստացնում: Մեկ դեղնուց հարեք, 15-20 րոպեով քսեք հոնքերին, հետո լվացեք:

8. Վազելին

Օգտագործվում է խոնավեցման և կոնդիցիոների ազդեցության համար: Աճի և ձև հաղորդելու համար շատ լավ միջոց է: Վազելինը քսեք մաքուր հոնքերին: Այն կարելի է ցանկացած յուղի խառնել՝ գերչակի, ձիթապտղի, ալոե վերայի, եթերայուղի կամ կաթի:

9. Մերսում

Սևաներկի մաքուր խոզանակով հոնքերը սանրեք վերև-ներքև, երկու կողքեր: Հոնքերը մատներով մերսեք սկզբում թեթև, հետո ինտենսիվ շարժումներով: Սեղմեք հոնքը և մատը չշարժելով՝ շրջանաձև շարժումներ արեք՝ աստիճանաար մեծացնելով շառավիղը:

10. Ճիշտ սնունդ

Աննդակարգում սպիտակուցով, վիտամիններով, ամինաթթուներով հարուստ մթերքներ ներառեք՝ ընկուզեղեն, միս, թռչնամիս, կարմիր ձուկ, մրգեր, բանջարեղեն, ձու, կանաչի, սոխ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․