Իսկ դու գիտե՞ս՝ ինչ ես ուտում և խմում․․․ ստուգիր՝ որքանով որակյալ է սնունդը այս պարզ հնարքների միջոցով

Like on FB:

zNews-ը ներկայացնում է կեղծ սնունդը ճանաչելու 10 միջոց:

1. Կաթնաշոռ

Առավել հաճախ մթերքի քաշն ավելացնելու համար արտադրողներն օսլա են ավելացնում:

Կաթնաշոռում օսլայի առկայությունը ստուգելու համար մի կտոր կաթնաշոռի վրա մի քանի կաթիլ յոդ լցրեք և խառնեք: Անորակ մթերքն արագ կկապտի:

2. Կաթ

Տնտեսելու և պիտանելիության ժամկետը երկարացնելու համար արտադրողները որակյալ կաթից հեռացնում են լրացուցիչ յուղը կամ այն ավելացնում:

Ոչ իսկական կաթը հայտնաբերելու համար պետք է կաթը խառնել սպիրտին 1:2 հարաբերակցությամբ: Իսկական կաթի մեջ 5-7 վայրկյան անց փաթիլներ կառաջանան, ոչ մաքուր կաթի մեջ՝ ավելի ուշ:

3. Շաքարածո մրգեր

Իսկական շաքարածո մրգերը պատրաստվում են մրգերով, հատապտուղներով և բանջարեղենով: Դրանք եփում են մրգահյութով, հետո չորացնում: Շաքարածո մրգերը չպետք է շատ վառ գույն ունենան:

Դրանց որակը ստուգելու համար շաքարածո մրգերը լցրեք տաք ջրի մեջ, մի քանի րոպե անց ներկը կանջատվի, դրանք անգույն կդառնան կամ կլուծվեն: Սա խոսում է այն մասին, որ արտադրողներն իսկական մրգերը փոխարինել էին դոնդողով և ներկանյութերով:

4. Կարագ

Իսկական կարագի վրա եռացած ջուր լցնելու դեպքում այն կհալվի և կլողա մակերեսին: Իսկ մարգարինը կամ սփրեդը կտոների տեսքով կլողան:

5. Սպիտակ բրինձ

Բրինձը կարող են փոխարինլ «պլաստիկեով»: Այն պատրաստում են սինթետիկ խեժով և կարտոֆիլիով:

Ստուգելու համար մի քիչ բրինձ այրեք: Եթե այն կեղծ է, պլաստմասի հոտ կզգաք և սև ծուխ կտեսնեք:

6. Ձկնկիթ

Մի քանի հատ ձկնկիթ լցրեք եռացող ջրի մեջ: Եթե մթերքն իսկական է, սպիտակ փառ կառաջանա:

7. Մեղր

Մեղրի քաշն ավելացնելու համար դրան ավելացնում են կավիճ, օսլա կամ ալյուր:

Մեղրի մեջ կավճի առկայությունը ստուգելու համար այն լուծեք ջրում և մի քանի կաթիլ քացախաթթու ավելացրեք: Եթե լուծույթը փրփրի և թշշա, մեղրի մեջ կավիճ կա:

Մեղրի մեջ ալյուրի կամ օսլայի առկայությունը պարզելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ 1 թ. գ. մեղր լուծեք: 3-5 կաթիլ յոդ ավելացրեք: Եթե մեղրի մեջ օսլա կամ ալյուր կա, լուծույթը կմգանա:

8. Գինի

Ափսեի վրա մի քիչ սոդա լցրեք և վրան կարմիր գինի լցրեք: Եթե խմիչքը բնական է, գինին կկապտի:

9. Մայոնեզ

Լավ մայոնեզի բաղադրության մեջ պետք է ձվի փոշի լինի, երբեմն այն փոխարինում են օսլայով կամ այլ հավելումներով:

Օսլայի առկայության մասին կարելի է իմանալ յոդի միջոցով: Մի քիչ յոդ կաթեցրեք մայոնեզի վրա և խառնեք: Օսլա պարունակող մայոնեզն ակնթարթորեն մուգ գույն կստանա:

10. Ձուկ

Թարմ ձկան աչքերը միատոն են լինում, թեփուկները՝ ամբողջական, խռիկները՝ կարմրավուն: Իսկ հին ձկան աչքերը կփայլեն, թեփուկները տեղ-տեղ կտրտված կլինեն, խռիկները՝ մուգ գույնի:

Եթե ձկան գլուխը կտրված է, նայեք, որ ձկան միսը լինի կարմրավուն-վարդագույն, ոչ թե դարչնագույն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում