Ինչպես դուրս պրծնել աղքատությունից

Աղքատությունից դուրս պրծնելու համար միայն որևէ բան անելը կամ որևէ տեղ աշխատելը բավական չէ: Հարուստ դառնալու համար անհրաժեշտ է հետևել այս կանոններին:

1. Ձեր յուրաքանչյուր խնդիր պետք է լուծվի ամենակարճ ժամկետում: Սովորաբար, այդ դեպքում խնդրի լուծման համար պահանջվում է ամենաքիչ ժամանակը: Քիչ ընկեք մտածմունքների մեջ, ավելի շատ աշխատեք:

2. Քիչ աշխատեք որևէ մեկի մոտ: Որքան շատ ես աշխատում, այնքան վատ ես ապրում:

3. Եթե պատրաստվում եք գումար ունենալ, շուկա բերեք որևէ արժեք, և մարդիկ իրենք ձեզ գումար կբերեն: Իսկ գումարի քանակը կախված կլինի նրանից, թե որքան համոզիչ կներկայացնեք այդ արժեքի օգուտը:

4. Աշխատեք միայն ձեր հետաքրքրության համար: Մոռացեք կորպորատիվ մշակույթի և հավատարմության մասին կոչերը: Կազմակերպությունը միշտ ապրում է ձեր շնորհիվ, հակառակ դեպքում՝ դուք այնտեղ չէիք աշխատի:

5. Մտածեք այն մասին, թե ինչպես աշխատեք 50.000 դոլար յուրաքանչյուր ամիս: Կարելի է ավելի շատ: Ավելի քիչ չի կարելի:

6. Գումարները ձեզ հասնում են այլ մարդկանց միջոցով: Շփվեք:

7. Աղքատ շրջապատը գրեթե միշտ ձեզ ձգում է դեպի աղքատություն: Նույնիսկ շատ հարուստ մարդկանց մոտ միշտ կգտնվեն «հարազատներ, ընկերներ և այլ խնդրողներ», որոնք նրան կզրկեն գումարից, եթե ժամանակին նրանցից չազատվեն: Միշտ պետք է շփվել հաղթողների և լավատեսների հետ:

8. Աղքատությունն ի հայտ է գալիս, երբ փախչում եք պատասխանատվությունից:

9. Եթե քիչ գումար ունեք, պետք է բիզնեսով զբաղվեք: Եթե գումար չունեք ընդհանրապես, ապա անհրաժեշտ է բիզնես սկսել շուտ՝ հենց հիմա: Գտեք խնդիրներ և մտածեք դրանք լուծելու միջոցներ: Ամենահարմար լուծումները ձևակերպեք բիզնես-պլանների տեսքով և ներկայացրեք ներդրողներին:

10. Դեպի մեծ հարստություն ճանապարհն անցնում է պասիվ եկամտով՝ եկամուտ, որը ստանում եք անկախ ձեր ջանքերից: Պասիվ եկամտի աղբյուր ստեղծեք և ապրեք ձեր հաճույքի համար:

11. Ուսումնասիրեք աշխարհի ամենահարուստ մարդկանց կենսագրություններն ու մտքերը:

12. Երազանքները ձեր կյանքում ամենակարևորն են: Երազել և հավատալ, որ երազանքներն իրականանում են: Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է երազել:

13. Օգնեք մարդկանց: Ոչ թե գումարի դիմաց, այլ մաքուր սրտով: Բայց օգնեք այն մարդկանց, ում ինքներդ եք ցանկանում օգնել: Պարտադիր չէ, որ նրանք ազգականներ կամ ծանոթներ լինեն:

14. Հաճոյախոսություններ արեք: Պարզապես փողոցում կնոջը հաճոյախոսեք գեղեցիկ սանրվածքի համար, տղամարդուն՝ սպորտային կազմվածքի համար: Դա միշտ բարձրացնում է նաև ձեր ինքնագնահատականը:

15․ Եվ վերջին խորհուրդը: Երբեք, երբեք, երբեք մի հանձնվեք: Մի հանձնվեք ոչ մի թշնամու, իսկ աղքատությունը յուրաքանչյուր մարդու թշնամին է: Պետք է պայքարել մինչև վերջ՝ առանց խղճալու թշնամուն և ինքդ քեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․