«Եթե թշնամիներդ հավանում են քո արած քայլը, նշանակում է՝ դու սխալվել ես». Եղիշե Չարենցի սթափեցնող 10 մտքերը, որ կստիպեն մտածել

Հայ գրականության թերևս ամենաակնառու գրողը՝ Եղիշե Չարենցը, իր դիպուկ ու սթափեցնող մտքերով շատերիս համար մարդու ու մտածողի իդեալ է, ումից կարելի է անընդհատ սովորել ու սովորել ռեալիզմի հայտնի ու անհայտ կանոնները։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ գրողի հայտնի 10 մտքերին, որոնք կստիպեն մտածել։

1. Եթե թշնամիներդ հավանում են քո արած քայլը, նշանակում է՝ դու սխալվել ես։

2. Պոեզիան էլ կռիվ է, բա ի՛նչ… Գրողը պետք է ամեն ձևով գրի և արտահայտի իրեն։

3. Աշխարհում չկա ավելի դաժան բան, քան անճաշակ մարդուն լավ ստեղծագործության արժեքը հասկացնելը։

4. Եվ ես՝ որպես հայ գրող, պատկանում եմ «փոքր» ազգության և գիտեմ, որ եթե իմ ստեղծագործական գործունեությունը հոգեբանորեն սահմանափակեմ ազգային ներփակված շրջանակներում, ապա շատ ողորմելի կլինի նրա դիապազոնը և ազդեցության ոլորտը։

5. Գեղեցիկի զգացողությունը գրողի տաղանդի մի մասն է։ Առանց դրա իսկական գրող չկա։

6. Դարը մեզ մուրհակ է տալիս, բայց այդ փակ մուրհակի հատուցումը
Սերունդնե՛րն են ճշտում ապագա և շատե՜րն են սնանկ հռչակվում։

7. Մեծերը ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։

8. Մեծերը փառքի հետևից չեն վազում։ Փառքն ինքն է փնտրում նրանց ու գտնում։

9. Այգը բացվեց աշխարհում, երբ դու դեռ քերթող էիր լոկ,-
Այժմ կեսօր է արդեն, ժամ է դառնաս իմաստուն։

10. Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված…

11. Հարդագողի ճամփորդներ ենք մենք երկու՝
Երկու ճամփորդ՝ պատառոտած շորերով:
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:

12. Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի,
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․