8 նշան, որ դուք ուժեղ անհատականություն եք

Հնուց ի վեր հայտնի է, որ իրենց կարծիքը պնդել չվախեցող և ընդհանրապես ուժեղ մարդիկ համարվող անձնավորությունները հաճախ շրջապատողներին ամբարտավան ու ինքնահավան են թվում:

Սակայն նման մտքերը հաճախ ավելի շատ խոսում են շրջապատի մասին, նրանց անլիարժեքության բարդույթի ու իրենց վրա վստահ չլինելու, այլ ոչ՝ ուժեղ մարդկանց մասին:

Որոշ մարդիկ ձեր շփման ուղիղ և բաց ձևը որպես կոպտություն են ընդունում: Ուրիշները ձեր՝ սեփական կարծիքը պնդելու և այն արտահայտելու մղումը կարող են համարել՝ որպես գերակայության ձգտում:

Ձեզ շրջապատող անձինք ձեր վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կարող են ունենալ, բայց, ի վերջո, դրանք բոլորը թելադրված են ձեր՝ սեփական անձի նկատմամբ ունեցած անսասան վստահությամբ, որը ձեր՝ արդեն իսկ ունեցած այլ ուժեղ գծերի հետ միասին, որոշ չափով վախեցնում է մարդկանց ու նրանց ստիպում գիտակցել դրա վերաբերյալ իրենց սեփական անկարողությունը:

Գծուծ և անհեռատես մարդիկ ուժեղ մարդուց եկող վտանգ են զգում նախ և առաջ այն պատճառով, որ չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդքան ինքնավստահ լինել՝ ուշադրություն չդարձնելով այն բանին, թե ինչ են մտածում ուրիշները քո մասին: Եվ այսպես, որո՞նք են ուժեղ մարդկանց բնութագրող հատկանիշները՝

1. Դուք ուրիշների ուշադրության կարիքը չունեք:

Որպես կանոն՝ ուժեղ անձնավորությունները հակված են մեր հասարակության մեջ ոչ ամենանկատելի մարդիկ լինել: Ինչո՞ւ. այն պատճառով, որ նրանք հանգիստ ու անաղմուկ իրենց գործն են անում և շփվում են սոսկ նրանց հետ, ովքեր իրենց հետաքրքիր են:

Նրանք ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեն իրենց էներգիան անիմաստ արարքների վրա վատնելու համար, արարքների, որոնց նպատակը լոկ շրջապատի ուշադրությունը գրավելն է:

Ընդ որում, խոսքը ցանկացած տեսակի ուշադրության մասին է: Նրանք համակ ինքնավստահություն և վճռականություն են: կյանքը նրանց սովորեցրել է երբեք չհանձնվել ու չնահանջել, այնպես որ, մի սպասեք, որ նրանք ձեր առջև ծնկի կիջնեն, միայն թե դուք նրանց գոնե մի փոքր ուշադրության արժանացնեք: Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ բոլոր ուժեղ մարդիկ մենակյացներ են:

Չնայած այն բանին, որ նրանք ուրիշների ուշադրության կարիքը չունեն, նրանք այնքան խարիզմատիկ են, որ դեպի իրենց են ձգում մարդկանց: Նրանք հաճախ շփվում են լավ և հետաքրքիր մարդկանց հետ ոչ թե այն պատճառով, որ խնդրում են, այլ՝ որովհետև այդ մարդկանց դուր է գալիս լինել նրանց կողքին ու շփվել նրանց հետ:

2. Դուք չեք փորձում գոհացնել բոլորին:

Ուժեղ մարդիկ բոլորի կողմից սիրված լինելու կարիք չունեն, ընդհակառակը, նրանք միշտ և ամենուր հավատարիմ են մնում իրենք իրենց և իրենց ընտրած նպատակին են հետևում անգամ այն ժամանակ, երբ դա որևէ մեկի կարող է դուր չգալ:

Այո, նրանք միշտ մարդկանց պատշաճ հարգանքով են վերաբերվում, բայց դա չի նշանակում, որ նրանք ինչ-որ մեկի առջև կստորանան, միայն թե չխոցեն նրա հիվանդագին ինքնասիրությունը: Ուժեղ մարդիկ երբեք չեն փոխում իրենց իրական գույները, կարծիքը և ունակությունները, և, եթե դա ինչ-որ մեկի դուր չի գալիս, ու ինչ-որ մեկը մտածում է, որ դա իրեն ճնշում է, իր գործն է:

3. Դուք արդարացումների սիրահար չեք:

Ուժեղ մարդիկ երբեք իրենց թանկ ժամանակը չեն վատնում արդարացումների կամ թեման շեղելու վրա: Եթե նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, նրանք հաստատ չեն արդարանա: Նրանք կսեղմեն ատամները, դուրս կգան, եթե պետք լինի, իրենց հարմարավետության գոտուց և կփորձեն առավելագույնը քաղել անգամ ամենավատ իրավիճակից:

4. Դուք ատում եք խոսակցությունները ոչնչի մասին:

Իսկ թե որ խոսակցությունների մասին է խոսքը, բոլորս էլ գիտենք: Դատարկ խոսակցություններ այն մասին, թե ով ինչ նոր բան ունի, կամ եղանակի, ճանապարհի և աշխատանքի վերաբերյալ ձանձրալի զրույցները: Մի՞թե, հանդիպելով մարդուն, ում հետ չեք շփվել ամիսներ կամ միգուցե ավելի երկար ժամանակ, դուք ուզում եք խոսել հենց այդ մասին:

Ավելի լավ չէ՞ ընտրել ինչ-որ տաք, կենդանի, էներգիայով լեցուն թեմա և զրուցակցի հետ խոսել զգացմունքների, արվեստի, էներգիայի, տիեզերքի գաղտնիքների մասին: Որպես կանոն՝ սեփական կարծիք ունեցող ուժեղ մարդիկ նաև շատ խելացի են:

Հենց այդ պատճառով էլ նրանք ուզում են գաղափարներ, նորամուծություններ քննարկել կամ իրենց առջև ծագած խոչընդոտները հեռացնելու ավելի կրեատիվ ճանապարհ գտնել: Նրանք նախապատվությունը զրույցների այն թեմաներին են տալիս, որոնք ունակ են խթանել նրանց գիտակցությունը և աչքերում կայծեր առաջացնել, ոգևորել: Նրանք դատարկ խոսակցություններից հեռու են մնում այն պատճառով, որ դրանք պարզապես դատարկ թեմաներ են:

5. Դուք տանել չեք կարող անդաստիարակությունն ու անզգամությունը:

Ամենից շատ դուք տանել չեք կարողանում այնպիսի մարդկանց, ովքեր հակված են ծայրահեղական ու վերջնական որոշումներ ընդունել այն ոլորտներում, որոնցից իրենք բավականաչափ գլուխ չեն հանում, և գործել բնազդաբար՝ անգամ չփորձելով պրոցեսի մեջ ներգրավել ուղեղը: Ուժեղ մարդիկ մեծ մասամբ, եթե ոչ՝ միշտ, ինֆորմացված լինելու, կարեկցելու ունակություն ունենալու և խորը վերլուծությունների արդյունք են:

6. Դուք հստակ բարոյական սկզբունքներ ունեք և միշտ հետևում եք դրանց:
Դուք ամուր և վստահ կանգնած եք զույգ ոտքերի վրա, և ոչինչ ի վիճակի չէ ձեզ հավասարակշռությունից հանել:

Կարևոր չէ, թե որքան անհասկանալի են թվում շրջապատողներին բարոյականության ձեր սահմանները, և որքան ուժեղ է այն տարբերվում աշխարհի նկատմամբ նրանց ունեցած հայացքներից, դուք եք անգամ ամենափոքր փոփոխությունները մտցնում ձեր աշխարհընկալումների մեջ, և դա անում եք միայն այն ժամանակ, երբ խորը վստահություն ունեք այն բանում, որ դա ճիշտ է: Ոչ ոք ունակ չէ ձեզ հակել մի բանի, ինչը ձեր պատկերացումների ու բարոյական սկզբունքների հետ էական հակասություններ ունի:

7. Միշտ պատրաստ եք ընդունել սեփական սխալները:

Ուժեղ մարդիկ հենց այն պատճառով են ուժեղ, որ գիտեն ոչ միայն իրենց ուժեղ, այլև թույլ կողմերի մասին: Նրանք աշխատում են իրենց հեռու պահել սեփական Ես-ից, ուրիշների նկատմամբ առավելություն ունենալու զգացումից: Երբ նրանք սխալ են գործում, ազնվորեն ընդունում են դա՝ ինչպես ուրիշ մարդկանց, այնպես էլ՝ իրենք իրենց առաջ:

Ոչ մեկս կատարյալ չենք, ժամանակ առ ժամանակ բոլորս էլ սխալներ ենք գործում, և դա նորմալ է: Սովորական սխալ գործելիս, փոխանակ ինքն իրեն երեխայի պես պահի, ուժեղ մարդն ընդունում է այդ սխալն ու փորձում է ուղղել այն:

8. Դուք մեծամիտ չեք, դուք պարզապես գիտեք ձեր ու ձեր կարծիքի գինը:

Դուք անկախ եք, գիտեք ձեր գինը, և դա երբեմն շրջապատողներին կարող է մեծամտություն թվալ: Մանրախնդիր մարդիկ հաճախ վիրավորվում են ու ապակառուցողական վարքագիծ դրսևորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր սեփական կարծիք ունեն ու կարող են այն պաշտպանել:

Ձեր ուժեղ բնավորությունը կարող է կործանել թույլ մարդկանց արժեքային համակարգը: Դրա համար էլ նրանց համար ավելի լավ է հեռու մնալ ձեզնից՝ ձեզ որպես մեծամիտ ու իշխող մարդ պիտակավորելով: Թույլ մի տվեք նրանց շեղել ձեզ ձեր ուղուց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին, կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
Հետաքրքրաշարժ թեստ․ Գտի՛ր ավելորդը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
ԹԵՍՏ. Միայն միջինից բարձր IQ ունեցողներն են կարողանում անցնել այս թեստը
Թեստ. Արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»