Իսկ դուք գիտե՞ք, թե որ կենդանու ձուն է համարվում աշխարհում ամենահազվագյուտ դելիկատեսը

Like on FB:

Պինգվինները, չնայած որ թռչել չեն կարողանում, այնուամենայնիվ թռչուն են համարվում։

Այսօր աշխարհում 18 տեսակի պինգվին գոյություն ունի, որոնց կեսը կամ անհետացման եզրին է, կամ համարյա անհետացած։

Դա պայմանավորված է ինչպես մարդու գործունեությամբ, այնպես էլ բնական գործոններով։

Պինգվինների բնաջնջման պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ վերցնում են նրանց ձվերը՝ այդպիսով զրկելով նրանց սերունդ տալու հնարավորությունից։

Հենց պինգվինների ձվերի մասին կպատմի այսօր zNews-ը։ Սովորաբար պինգվինները ձու են ածում սեզոնի ընթացքում երկու անգամ։

Բոլոր տեսակները, բացի արքայականից, 2 ձու են դնում, որոնցից մեկը ապահովության համար է և շատ հազվադեպ է երկրորդ ձագը ապրում, կամ ընդհանրապես ձվից դուրս գալիս։

Այս մասին իմացող մարդիկ սովորաբար հենց այդ երկրորդ ձուն են վերցնում՝ սննդի մեջ օգտագործելու համար։

Սովորաբար այս ձվերը բեղմնավորված էլ չեն, այնպես որ մարդը նրանց կյանքը չի ընդհատում։ Այսպիսով, պինգվինի ձվերը դելիկատես են համարվում Ֆոլքլենդյան կղզիներում։

Պինգվինի ձուն եփելու համար այն պետք է եռացող ջրի մեջ պահել 45 րոպե։

Դա պայմանավորված է նրանով, որ սպիտակուցը շատ ջերմադիմացկուն է, քանի որ ձագին պետք է պաշտպանել ցածր ջերմաստիճանների ազդեցությունից։

Կեղևը հեռացնելու ժամանակ այդ սպիտակուցը թափանցիկ է դառնում, ինչը ձվին խոլոդեցի տեսք է տալիս։

Եվ եթե Ֆոլքլենդյան կղզիներում սա սովորական ուտեստ է, ապա մնացած բոլոր զբոսաշրջիկների համար այն սննդային բացահայտում է դառնում։

Ասում են, դա բավական համեղ է հատկապես համեմունքներով և շատ կշտացնող։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Մերկ քնելու 3 պատճառ
Թեստ․ Արտահայտի՛ր մեկ բառով
Սովորություններ, որոնք քայքայում են վահանաձև գեղձը
ԹԵՍՏ. Մադկանց միայն 18%-ին է հաջողվում ճիշտ պատասխանել այս թեստի բոլոր հարցերին
Եթե կրծկալով եք քնում, անմիջապես կարդացեք ՍԱ
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել այս մրգերի անունները
Թեստ․ Ո՞ր հայ հայտնիներն են մինչ պլաստիկ վիրահատությունները
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
10 հարցից բաղկացած թեստ, որը կարող են հաղթահարել միայն 20%-ը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում