Դաստիարակության կորեական գաղտնիքը, որը թույլ է տալիս խելացի և հաջողակ երեխաներ մեծացնել

Այսօր zNews-ը ներկայացնում է դաստիարակության կորեական մեթոդը, որը թույլ է տալիս հաջողակ և խելացի սերունդ դաստիարակել:

Նունչին զգալու արվեստն է, թե ինչ են ինչ են մտածում կամ զգում ուրիշ մարդիկ, և արձագանքել դրան համապատասխան: Նունչի բառացիորեն թարգմանվում է «հայացքով գնահատել»:

Կորեայում նունչին գերուժ է համարվում: Որոշ կորեացինե դրա օգնությամբ անգամ ուրիշների մտքերն են կարդում, չնայած նունչիի մեջ ոչ մի գերբնական բան էլ չկա: Ճիշտ մշակված ու արագ նունչին կարող է օգնել ձեզ ճիշտ գործընկերն գտնել բիզնեսում կամ զուգընկեր՝ անձնական կյանքում, աշխատանքում հաջողությունների հասնել, պաշտպանվել նրանցից, ովքեր ուզում են ձեզ վնասել:

Նունչիի ներուժը բացահայտելու համար դուք պետք է միայն տեսնեք ու լսեք: Բայց դրա ամենաբարդ մասը՝ ձեր բանականությունը հանգստացնելն է:

Որտեղ է քո նունչին

Կորեայում երեխաների ավանդական դաստիարակությունը փողոցն անցնելիս աջ ու ձախ նայելու և քրոջ հետ չկռվելու կանոնների հետ նույն մակարդակի վրա է դրված: Ծնողները երեխաներին նունչի են սովորեցնում 3 տարեկանից սկսած:

«Որտե՞ղ է քո նունչին». սա ծնողների ամենատարածված կշտամբանքներից է երեխային:

Երեխան, որն ինչ-որ չաություն է անում առանց գիտակցելու իր արարքի կամ խոսքերի հետևանքները ուրիշների համար, առանց նունչիի երեխան է: Եվ կարևոր չէ, թե որքանով է նա բարի, քանի որ կյանքում նա ոչնչի չի հասնի, եթե չազատվի իր տգիտությունից:

Նունչիի դաստիարակությունը

Ծնողները Կորեայում իրենց երեխանեի մեջ նունչին սերմանում են կարևոր դասի միջոցով. «Աշխարհը քո շուրջը չի պտտվում»:

Օրինակ, ենթադրենք մայրն ու 4 տարեկան որդին հերթի մեջ սպասում են, որ մոտենան շվեդական սեղանին: Երեխան բողոքում մորը. «Սոված եմ, էլ չեմ դիմանում, ուտել եմ ուզում»: Կորեացի մայրը երբեք չի ասի. «Վայ, խեղճ երեխաս, վերցրու, պայուսակից մեջ մի քիչ միրգ կա»: Երեխան նրանից կլսի միայն. «Շուջդ նայիր, բոլորն էլ այստեղ հերթի մեջ սպասում են, ինչպես և դու: Քեզ իրոք թվում է, թե ուտել միայն դու՞ ես ուզում»:

Եվս մեկ օրինակ. Կորեայում որոշ դպրոցներ հավաքարարներ չեն պահում: Աշակերտներն իրենք պետք է հավաքեն հերթով՝ հատակը ավլեն, լվանան, աղբը թափեն և անգամ զուգարանները լվանան:

Սա միանգամից մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը, որքան հավաք են երեխաները, այնքան քիչ ժամանակ է պահանջվում մաքրություն անելու համար: Երկրորդ դա բարձրացնում է ողջ դասարանի գիտակցությունը: Աշակերտները պետք է հարգեն իրենց շրջապատը որպես մի միասնական թիմ, քանի որ իրենք են պատասխանատու այն պահպանելու համար:

Դուք նունչիի կարիք ունեք

Որոշ մարդիկ ծնվում են արդեն նունչիով, մյուսներն այն սովորում են, իսկ երրորդների մեջ այն սերմանում են: Երեխաներին այստեղ թույլ չեն տալիս դասի ժամանակ հարցեր տալ: Ուսուցիչները դիտավորյալ նրանց ամեն իօնչի վերաբերյալ կիսատ տեղեկություններ են տալիս, սկսած այն բանից, թե որտեղ է անցկացվելու քննությունը և վերջացրած նրանով, թե ինչ գրքեր է պետք բերել հետները դասի: Այս ամենն ինքնուրույն բացահայտելը նունչիի միջոցով ուսուցման ծրագրի մի մասն է կազմում:

Ահա թե որն է նունչիի կարևոր կանոններից մեկը. եթե դուք սովորեք համբերատար ուսումնասիրել, ապա ձեր հարցերը՝ «ինչ անել», «ինչպես անել» և «ինչպես արձագանքել» կստանան իրենց պատասխաններն առանց որևէ հարց բարձրաձայնելու:

Կորեացիները համոզված են. կյանքում հաջողության և երջանկության հասնելու համար բացարձակ պետք չէ ամենախելացին, հարուստը կամ արտոնյալը լինել, դու միայն պետք է արագ նունչի ունենաք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․