Բացասական ռեզուս-ֆակտոր ունեցող մարդկանց նախնիները… մարդիկ չեն եղել

Ինչպիսին էլ որ լինի քո արյան խումբը, կա ևս մեկ շատ կարևոր ցուցիչ, որի մասին չպետք է մոռանալ։ Դա արյան ռեզուս-ֆակտորն է։

Եթե քո էրիթրոցիտների մակերեսին կա սպիտակուց-հակագեն, նշանակում է քո արյան ռեզուսը դրական է։ Սակայն գոյություն ունեն մոտ 15% մարդիկ, որոնց մոտ այդ հակագենը չկա, և նրանց մոտ, համապատասխանաբար, ռեզուս-ֆակտորը բացասական է։

Հենց սպիտակուցի այդ առկայությունը կամ բացակայությունն է հետաքրքրում շատ գիտնականների, որոնք իրենց հետազոտությունների ընթացքում շատ հետաքրքիր բաներ են իմացել։

Եթե հակագենը բացակայում է, ռեզուս-դրական արյան փոխներարկման կամ հղիության ժամանակ, հատկապես՝ հակառակ ռեզուս-գործոն ունեցող պտուղը կրելու դեպքում,  օրգանիզմը կարող է սկսել հարձակում գործել օտարածին սպիտակուցի վրա։

Գենետիկան ճշգրիտ գիտություն է, և այն խոսում է այն մասին, որ մենք կարող ենք ժառանգել միայն մեր նախնիների բնավորության գծերը։ Բայց որտեղի՞ց է առաջացել բացասական ռեզուս-գործոնը, եթե մարդկանց մեծամասնության ու բոլոր պրիմատների մոտ այն դրական է։

Եվ այսպես՝

Արյան բացասական ռեզուս-գործոն…

Հետազոտողներին տանջում է հետևյալ հարցը։ Եթե ողջ մարդկությունը, ինչպես նաև մարդանման կապիկներն առաջացել են միևնույն նախնիներից, նրանց արյունը պետք է համատեղելի լինի։ Սակայն բացասական ռեզուս-ֆակտոր ունեցող արյուն կարելի է հայտնաբերել միայն մարդկանց մոտ։ Այն կենդանիների մոտ չի հանդիպում։

Եվ ևս մեկ հանելուկային պահ. եթե բացասական ռեզուս-գործոն ունեցող կինը կրում է դրական ռեզուս-գործոն ունեցող երեխայի, կարող է առաջանալ ռեզուս-կոնֆլիկտ չափազանց տհաճ հետևանքներով, ընդհուպ՝ պտղի կորուստ։

Բայց թե ինչո՞ւ է այդպես պատահում, ոչ ոք բացատրել չի կարող։ Մեր մոլորակի վրա ապրող բոլոր կենդանիները կարող են բազմանալ առանց բարդությունների իրենց տեսակի սահմաններում, իսկ խնդիրներն առաջանում են սոսկ միջտեսակային խաչասերման փորձերի դեպքում, անգամ, եթե այդ տեսակները համատեղելի են։ Երկու հիբրիդներն ընդհանրապես չեն կարող սերունդ տալ։ Դա ճիշտ նույնպիսի ռեակցիա է, որը առաջանում է բացասական ռեզուս-գործոն ունեցող մոր մոտ։ Փառք Աստծո, որ ժամանակակից բժշկությունը կարողանում է խուսափել պտղի կորստից։

Սարսափելի է հնչում, սակայն դա որոշ գիտնականների հիմք է տալիս ենթադրել, որ արյան ռեզուս-բացասական գործոն ունեցող մարդկանց նախնիները մարդիկ չեն եղել կամ եղել են մարդու և էլի ինչ-որ էակի հիբրիդ։ Այլ գիտնականներ էլ հայտարարում են, որ բացասական ռեզուս-գործոնն էվոլյուցիայի ինչ-որ փուլում տեղի ունեցած մուտացիա է, այլ բոլորովին էլ՝ ոչ այն բանի հետևանք, որ որոշ մարդիկ առաջացել են այլ նախնիներից։

Ամենաշատն արյան բացասական ռեզուս-գործոն ունեն Իսպանիայի ու Ֆրանսիայի տարածքում ապրող բասկերը, երկրորդ տեղում սեմիթական ծագում ունեցող հրեաներն են։ Հնարավոր է, դա ինչ-որ կերպ կապված է կլիմայական պայմանների հետ։ Սակայն արյան բացասական ռեզուս-գործոն ունեցող մարդկանց, որպես կանոն, կապում է ոչ միայն արյունը։ Նրանց բնորոշ են բնավորության բավականին անսովոր գծեր, որոնց հազվադեպ կհանդիպես արյան դրական ռեզուս-գործոն ունեցող մարդկանց մոտ։

Տարբերակիչ հատկանիշները՝

  • Ավելորդ կողոսկրեր ու ողեր
  • Ուժեղ կանխազգացում ու պայծառատեսական ունակություններ
  • Միջինից բարձր IQ
  • Մարմնի ցածր, բայց իրենց համար նորմալ ջերմաստիճան ու ջերմության ու արևի լույսի նկատմամբ բարձր զգայունություն
  • Իրատեսական երազներ
  • Զգացողություն, որ իրենք այս աշխարհին չեն պատկանում։ Նրանք նաև փորձում են հասնել ճշմարտության բացահայտմանը։
  • Սպիներ մարմնի վրա, որոնց առաջացումը դժվար է բացատրել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
ԹԵՍՏ․ Մեծահասակների 80%-ը չի կարողանում անցնել դպրոցական գիտելիքներին վերաբերող այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)
Կանացի 5 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու
Թեստ հանելուկ․ Կկարողանա՞ք գտնել ճիշտ պատասխանը