Կարդացեք հաջողության մասին Ուինսթոն Չերչիլի այս արտահայտությունը․ այն կարող է փոխել ձեր կյանքը

Մեզ բոլորիս համար հաջողությունն ինչ-որ մի գագաթ է, որը մենք վերջապես նվաճել ենք։

Այս զգացողությունը մենք ունենում ենք այն ժամանակ, երբ ստանում ենք այն, ինչ ուզում ենք։

Ավելի քան 50 տարի առաջ Ուինսթոն Չերչիլը տվել է հաջողության բնորոշումը, որի մասի այսօր կպատմի zNews-ը։

Մինչ օրս այն մնում է այդ հասկացության ամենահանճարեղ և միևնույն ժամանակ պարզ ձևակերպումներից մեկը․

«Հաջողությունը՝ առանց ոգևորությունը կորցնելու՝ մի սխալից մյուսը գնալու կարողության մեջ է»։

Ուինսթոն Չերչիլի խոսքերով՝ իսկական հաջողությունը միայն հաղթանակի հասնելու մեջ չէ, և ոչ էլ հանրաճանաչության կամ փառքի։ Խոսքը անհնարինը հնարավոր դարձնելու մասին է։

Խոսքը նրա մասին է, որ դուք հեշտությամբ կարողանաք բաց թողնել ձեռք բերածը, ավելիին հասնելու համար։

Երկու պատճառ գոյություն ունի, թե ինչու է դա հրաշալի։ Նախ, դա մեզ հիշեցնում է, որ հաջողությունը բացարձակ նրանում չի կայանում, թե դուք ինչ ունեք, կամ ինչի եք հասնում, այլ նրանում, թե ինչպես եք դուք ապրում։

Շատերին թվում է, թե արդեն 27 տարեկանում կարելի է միլիոնատեր դառնալ, 10 լավագույն դպրոցներ ավարտել, անբասիր կերպով հաստատվել կորպորատիվ աշխարհում կամ սեփական ստարտափի օգնությամբ հրաշալի թիմ ստեղծել։ Այո, դա շատ հնարավոր է։ Նման բան կարող է պատահել ոմանց հետ։ Շատ քչերի հետ։ Բայց միջին շանսը լավագույն դեպքում 0,0001 տոկոս է։ Շատ միամիտ կլիներ նման բանի վրա հույս դնելը կամ դրա մասին երազելը։

Չերչիլի խոքերով, հաջողության հասնելն այնքան էլ հեշտ չէ։ Դուք պետք է անդադար պայքարեք։ Իսկական հաջողությունը համառությունն է, այլ ոչ թե արտաքին ձեռքբերումները։

Այլ կերպ ասած՝ չարժե շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անցկացնել՝ ինքդ քեզ դատապարտելով կատարած սխալի, անհաջողությունների կամ սայթաքումների համար, կամ այն փորձերի համար, որոնք լիակատար ձախողմամբ են ավարտվել։

Կարևորն այն է, որ դուք փորձել եք և չեք հանձնվել։ Սրա մեջ որոշակի դրայվ կա։ Դուք լի եք ոգևորությամբ, ինչպես էլ որ դասավորվեն հանգամանքները։ Իսկ դա նշանակում է, որ կյանքին չափազանց լուրջ չեք վերաբերվում։ «Լավ, դա չստացվեց, ուրեմն՝ առաջ»,- այսպիսին է ձեր կարգախոսը։

Բայց հաճախ մի քանի անհաջող փորձերից հետո մենք տխրում և կորցնում ենք հավատը։ Մենք դադարում ենք երազել, մենք ցանկանում ենք պաշտպանել մեր սիրտը չիրականացած հույսերի ցավից։ Բայց նման կերպ վարվելով, մենք վերջնականապես զրկում ենք մեզ ցանկացած հաջողության հասնելու հնարավորությունից։

Ինչպես ասում էր Ռոբին Ս․Շարման․ «Եթե դուք միևնույն տարին եք ապրում 75 անգամ, մի՞թե դա կարելի է կյանք անվանել»։

Հիշեք, որ հաջողությունը միշտ ձեզ հետ է, պարզապես այն համառություն է պահանջում։

Առաջ գնացեք, քայլ առ քայլ և հետ մի նայեք։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․