Հուդայիզմի հետևորդ տղամարդիկ ամեն օր շնորհակալական աղոթքով դիմում են աստծուն այն բանի համար, որ վերջինս իրենց կին չի ստեղծել:
Ազատամիտ կանանց այս փաստը իհարկե կզայրացնի, բայց անհերքելի է, որ կանայք բնությունից օժտված են այնպիսի հատկություններով, որոնք երբեմն տղամարդկանց անտանելի և անընդունելի են թվում:
zNews-ը ներկայացնում է 25 պատճառ, թե ինչու տղամարդ լինելը ավելի հարմար է, հեշտ և ուրախ:
1. Դիմահարդարում
Բոլորս գիտենք, թե կանայք ինչ ուշադրությամբ են հետևում իրենց դիմահարդարմանը. դա, նրանց կարծիքով, գրավիչ լինելու պարտադիր պայման է:
2. Կյանքի փոփոխական փուլեր
Կանանց մոտ շատ ընդգծված են ընթանում կյանքի փուլերը. սկզբում նրանք սովորական երեխա են, հետո նրանց մարմնին կրծքեր են աճում, սկսվում է դաշտանային շրջանը, հղիություն, ծննդաբերություն, դաշտանադադար: Այս բոլոր փուլերով անցնելը բարդագույն գործընթաց է:
3. Բրազիլական էպիլյացիա
Նրանք իրենց մարմնի ինտիմ հատվածներին հալած մոմ են քսում, չորանալուց հետո կտրուկ պոկում այն. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սարսափելի ցավոտ գործընթաց է:
4. Վտանգավոր սովորույթներ
Կանանց գլխուղեղում էստրոգեն հորմոնի առկայությունը մեծացնում է վտանգավոր սովորույթներից նրանց կախվածությունը: Մեկ անգամ թմրանյութ օգտագործելուց հետո նրանց ուղեղը ավելի համառորեն է թելադրում կրկնել գործողությունը, քան տղամարդկանց ուղեղը:
5. Զուգարանային սարսափներ
Կանանց զուգարանում մի քանի անգամ շատ են մանրէները. պատճառը զուգարանից օգտվելու նրանց ֆիզիոլոգիական եղանակն է:
6. Ցավի զգացողություն և տառապանք
Ապացուցված է, որ կանայք ավելի շատ և ավելի ուժեղ են զգում ցավը, քան տղամարդիկ:
7. Մեր ուղեղը հրաժարվում է կնոջ ձայնը ընդունել որպես առաջնորդի ձայն
Այո, սա կարելի է համարել սեռական խտրականություն, բայց ինչ կարող ես անել: Կանացի նուրբ ձայնը թելադրում է, որ նրա տերը ավելի շատ պաշտպանության կարիք ունի, քան կարող է օգնել որևէ մեկին:
8. Մտածելու վայրեր
Կանանց մոտ աղիների անանցանելիությունը երեք անգամ շատ է. պատճառը պրոլակտին կոչվող հորմոնն է:
9. Առանց լռելու
Կանայք օրական միջինը մոտ 7 հազար բառ են օգտագործում, տղամարդիկ՝ երկու անգամ քիչ:
10. Թույլ սեռ
Կանանց մկանների քաշը 20 տոկոսով քիչ է տղամարդկանց մկանների քաշից:
11. Խմբային աշխատանք
Փորձեք հետևել կանանց խմբային խաղերին և ինքներդ հետևություն արեք:
12. Կարեկցանք և խոցելիություն
Կանայք ավելի հուզական են: Նրանք արագ են զգում դիմացինի հույզերը և հակված են կիսելու դրանք: Կանանց նաև շատ հեշտ է վիրավորելը անզգույշ խոսքով կամ արտահայտությամբ:
13. Հղիություն և ծննդաբերություն
Այս մեկը մեկնաբանությունների կարիք չունի:
14. Գիշերային ձայներ
Կանայք բնազդային հակվածություն ունեն արագ արձագանքելու գիշերային ձայներին: Նրանք անմիջապես զարթնում են թեթև ձայնից. դա պայմանավորված է նորածինների լացի ձայնի հանդեպ նրանց մայրական բնական բնազդով:
15. Իսկ ի՞նչ իմաստ ունի այդ ամենը
Կանայք շատ դժվարությամբ են օրգազմի հասնում, ավելին՝ նրանց 10-30 տոկոսը ընդհանրապես կարող են տառապել անօրգազմ կոչվող երևույթով:
16. Մեկ ժամ ավել քուն
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք պետք է տղամարդկանցից մեկ ժամ ավել քնեն, որպեսզի նրանց օրգանիզմը ամբողջովին վերականգնվի:
17. Լաց սառնարանի մոտ
Կանայք մի քանի անգամ ավելի արագ են գիրանում, քան տղամարդիկ: Նրանք որոշակի տարիքից հետո ստիպված են դիետաների հետևել, հաճախ անօգուտ. տղամարդիկ ավելի հեշտությամբ են նաև նիհարում:
18. Ուշաթափություն
Կանայք, դարձյալ հորմոնալ ֆոնով պայմանավորված, մի քանի անգամ հաճախ են ուշաթափվում, քան տղամարդիկ:
19. Ուղեղի ցնցում
Կանանց ուղեղի շուրջը ավելի քիչ հեղուկ կա, այդ պատճառով էլ ընկնելու դեպքում ուղեղի ցնցում ստանալու հավանականությունը ավելի մեծ է:
20. Ցավալի փաստ
Կանանց ձեռնաշարժության մեկ դեպքին համապատասխանում է տղամարդկանց 7 նույն գործողությունը:
21. Տնային գործեր
Կանայք տնային գործերի վրա 30 տոկոսով ավելի ժամանակ են ծախսում, քան տղամարդիկ:
22. Ապակողմնորոշում
Կանայք տեղանքում մի քանի անգամ ավելի ուշ են կողմնորոշվում, քան տղամարդիկ:
23. Ալցհեյմերի հիվանդություն
Կանանց մոտ երկու անգամ ավելի է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների թիվը:
24. Գեղեցիկ ծերություն
Տղամարդկանց մաշկը ավելի հարուստ է ճարպով և այն ավելի երկար է պահպանում թարմությունը: Կանայք շուտ են զրկվում գեղեցիկ տեսքից և հմայքից:
25. Համի զգացողություն
Կանայք ի վիճակի չեն զգալու համային շատ նրբություններ, օրինակ՝ գարեջրի, չիփսերի կամ թթու վարունգի համային նրբությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին