Ահա, թե ինչու է առավոտներն աչքերի անկյուններում չորացած լորձ առաջանում

Հավանաբար բոլորս առավոտները նկատում ենք, որ աչքերի անկյուններում չորացած լորձի ոչ մեծ մասնիկներ են կուտակվում:

Սովորաբար այդ մասնիկներն անհարմարություն չեն պատճառում:

Այնուամենայնիվ, դրանց առաջացման պատճառով որոշակի տագնապ լինում է:

zNews-ը կներկայացնի՝ ինչից է ձևավորվում չորացած լորձը և արդյոք այն վտանգավոր չէ առողջության համար:

Բոլոր ցամաքային կաթնասունների, ներառյալ՝ մարդկաց ակնախնձորը ծածկված է եռաշերտ արցունքի թաղանթով:

Առաջին շերտը լորձի կառուցվածք ունի և ծածկում է եղջերաթաղանթը:

Այդ լորձը կոչված է կապելու և պահելու խոնավությունը՝ այդպիսով ապահովելով երկրորդ շերտի հավասարաչափ բաշխումը:

Երկրորդ շերտը արցունքների լուծութ է ջրային հիմքով:

Այն մշտապես խոնավեցնում է աչքերը և սնում է թթվածնով, հեռացնում է մահացած բջիջները և աչքի մեջ ընկած փոշին, նաև խոչընդոտում է վարակի ներթափանցմանը:

Երրորդ շերտը բաղկացած է յուղային նյութից:

Դրա շնորհիվ՝ արցունքների լուծույթը մնում է աչքի մակերևույթին և չի չորանում:

Արցունքի թաղանթի 3-րդ շերտը պարունակում է նյութ, որը կոչվում է մեյբում: Մարմնի նորմալ ջերմաստիճանի դեպքում մեյբումը յուղային հեղուկի կառուցվածք ունի և լրիվ թափանցիկ է: Բայց ընդամենը մեկ աստիճանով ջերմաստիճանի նվազման դեպքում այդ նյութը սկսում է պղտորվել և խտանալ:

Քնած ժամանակ մարդու մարմնի ջերմաստիճանը մի քիչ նվազում է: Դա բավարար է, որպեսզի մեյբումը սկսի չորանալ աչքերի անկյուններում, հատկապես եթե օրգանիզմն այն այն ավելորդ քանակությամբ է արտադրում:

Բացի դրանից՝ քունը թուլացնում է մկանային ազդեցությունը մեյբոմյան գեղձերի ուղիների վրա, ուստի գիշերը լորձ ավելի շատ է արտադրվում, քան ցերեկը: Այնպես որ, զարմանաի չէ, որ առավոտյան լորձի այդ չորացած մնացոդներն ենք տեսնում:

Ըստ բժիշկների՝ սարսափելի ոչին չկա, որ առավոտյան աչքերի անկյուններում չորացած լորձի ոչ մեծ քանակություն է լինում: Բայց եթե այն չափից շատ է լինում և դա սկսում է անհարմարություն պատճառել, պետք է բժշկի դիմել, քանի որ դա կարող է աչքի հիվանդության նշան լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․