Բոլոր ժամանակների մեծագույն սիրային նամակը

Like on FB:

Ջոնի Քեշի նամակը իր կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին, Independent թերթի անցկացրած հարցման համաձայն ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն սիրային նամակը, որն էլ այսօր ձեզ է ներկայացնում zNews-ը։

Այն գրվել է 1994 թվականին Ջունի 65 ամյակին։

«Շնորհավոր ծնունդդ, արքայադուստր,

Մենք ծերանում ենք և ընտելանում իրար։ Մենք միանման ենք մտածում։ Մենք կարդում ենք միմյանց մտքերը։ Մենք գիտենք, թե ինչ է ուզում մյուսս՝ առանց հարցնելու։ Երբեմն մենք մի քիչ նյարդայնացնում ենք իրար և միգուցե երբեմն ընդունում ենք իրար որպես իրողություն։

Բայց երբեմն, ինչպես այսօր, ես մտածում եմ այդ մասին և հասկանում եմ, թե ինչպես է բերել բախտս. կիսել կյանքս իմ երբևէ հանդիպած մեծագույն կնոջ հետ։ Դու շարունակում ես հիացնել և ոգեշնչել ինձ։

Դու ինձ դեպի լավն ես փոխում։ Դու իմ ցանկալին ես, իմ գոյության գլխավոր իմաստը։ Ես քեզ շատ եմ սիրում։

Շնորհավոր ծնունդդ,արքայադուստր։

Ջոն»։

Երաժիշտներն ամուսնացել են 1968 թվականին և միասին ապրել 30 տարի։ Ջունը մահացե է 2003 թվականի մայիսին, իսկ Ջոնին հետևից նրան չորս ամիսը չանցած։

Լավագույն տասնյակում հայտնված ձոների թվում են Ռիչարդ Բերթոնի նամակը Էլիզաբեթ Թեյլորին (1964) և Ջոն Քիսթի երկտողը իր հարևանուհուն՝ Ֆանի Բրաունին (1818):

Ահա հատվածներ տասնյակում հայտնված մնացած նամակներից.

Ուինսթոն Չերչիլը կնոջը՝ Կլեմենտինա Չերչիլինի, 1935 թվական

«Մադրասից գրած քո նամակում դու խոսքեր էիր գրել, որոնք շատ թանկ են ինձ համար, խոսքեր այն մասին, որ ես լցրել եմ քո կյանքը։ Ես չեմ կարող փոխանցել, թե ինչ հաճույք են դրանք ինձ պատճառել, քանի որ ես միշտ ինձ այնքան պարտական եմ զգում քո առջև, եթե ընդհանրապես սիրո մեջ կարող են հաշվարկներ լինել… Չկան խոսքեր, որոնք կարողանային արտահայտել այն, թե ինչ է ինձ համար նշանակել այսքան տարի քո սրտում և քո ընկերակցությամբ ապրելը»։

Ջոն Քիթսը Ֆանի Բրաունին, 1818 թվական

«Սերը ինձ եսասեր է դարձրել։ Ես չեմ կարող գոյություն ունենալ առանց քեզ. ես մոռանում եմ ամեն ինչի մասին, մտածելով, թե ինչպես տեսնեմ քեզ։ Կյանքս կարծես ավարտվում է դրա վրա և այլևս ուրիշ բան չեմ տեսնում։ Դու ինձ կուլ ես տվել։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես ես լուծվում եմ և ես դժբախտ կլինեմ, եթե կորցնեմ շուտով քեզ տեսնելու հույսս։ Ես վախենում եմ հեռանալ քեզանից»։

Էռնեսթ Հեմինգուեյը Մառլեն Դիթրիխին, 1951 թվական

«Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվում, որ ամեն անգամ, երբ ես գրկում եմ քեզ, ես ինձ տանն եմ զգում։ Դե ընդհանրապես, քիչ բան կարող եմ ասել։ Բայց միասին մենք միշտ ուրախացել և կատակել ենք»։

Նապոլեոն Բոնապարտը Ջոզեֆինա դե Բոգարնեյին, 1796 թվական

«Այն պահից, երբ մենք բաժանվեցինք, ես մշտապես կարոտում եմ։ Իմ երջանկությունը քո կողքին լինելու մեջ է։ Ես անդադար հիշում եմ քո գուրգուրանքները, քո արցունքները, քո նուրբ հոգատարությունը։ Անկրկնելի Ժոզիֆինայի հմայքը իմ սրտում առկայծող կրակ է վառում»։

Ռիչարդ Բերթոնը Էլիզաբեթ Թեյլորին, 1964 թվական

«Իմ կույր աչքերը հուսահատ քեզ են փնտրում։ Դու իհարկե չես հասկանում, թե որքան հիասքանչ ես դու, և թե ապշեցուցիչ կերպով ինչպես ես էլ ավելի առանձնահատուկ և վտանգավոր հմայք ստացել»։

Հենրիխ VIII-ը Աննե Բոլեյնին, 1527 թվական

«Ես աղաչում եմ քեզ, ասա, թե ինչ մտարություններ ունես մեր սիրո հետ կապված։ Անհրաժեշտությունը ստիպում է ինձ պատասխան փնտրել, քանի որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ սիրո նետը խոցել է ինձ և միևնույն ժամանակ համոզված չեմ, թե արդյոք անհաջողության կմատնվեմ, թե քո սրտի մի անկյունում ապաստան կգտնեմ»։

Լյուդվիգ վան Բեթհովենը անոնիմ Անմահ սիրուհուն, 1812 թվական

«Չնայած որ դեռ անկողնում եմ, մտքերս դեպի քեզ են սլանում, իմ չքնաղ սիրուհի. հանգչիր խաղաղ. սիրիր ինձ այսօր, երեկ… որքան եմ քեզ կարոտում. դու, դու, դու… իմ կյանք, իմ ամեն ինչ, մնաս բարով։ Շարունակիր սիրել ինձ, երբեք սխալ չդատես քո սիրելիի ամենահավատարիմ սրտի մասին։ Միշտ քո։ Միշտ իմ։ Միշտ մեր»։

ԱՄՆ նախագահ Ջերալս Ֆորդը կնոջը՝ Բեթի Ֆորդին, 1974 թվական

«Թղթին տրված ոչ մի խոսք չի կարող արտահայտել մեր խորը, խորը սերը։ Մենք գիտենք, թե որքան լավն ես դու, և մենք՝ քո երեխաները և նրանց հայրը կաշխատենք լինել նույնքան ուժեղ, որքան դու ես։ Մեր հավատքը առ քեզ և Աստված կպահի մեզ։ Մեր սերը քո հանդեպ հավերժ է»։

Ջիմի Հենդրիքսը՝ անհայտ ընկերուհուն, ամսաաթիվը հայտնի չէ

«Փոքրիկս…
Երջանկությունը քո մեջ է… այնպես որ բաց սրտիդ շղթաները և թույլ տուր որ աճես ինչպես մի հրաշք ծաղիկ, ինչպիսին որ հենց դու ես… Ես գիտեմ պատասխանը… Պարզապես բաց թևերդ և քեզ ազատություն պարգևիր։ Սիրում եմ քեզ հավերժ։

Ջիմի Հենդրիքս»

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռազմիկը մինչև վերջ պայքարել է՝ 19-20 տարեկան հազիվ լիներ․ գլխատել են
Հայազգի փոքրիկ տղան գրավում է աշխարհը․ Նրա գաղտնի սենյակը, նոր զենքը և քիմիական փորձը (Video)
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Կչեղարկվի՞ Սնուփ Դոգի երևանյան համերգը․ երգչի թիմը հայտարարություն է տարածել (Photo)
Տեղեկություններ Թաղավարդից
ՀԶՈՐ ԱՌԱԿ. Հայրը որդուն տվեց մեխով լի պարկն ու ասաց՝ երբ կզայրանաս, մի մեխ խփիր գերանին․․․
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել հայ հեղինակների հայտնի ստեղծագործությունները
Կարեն Ջավալյանը `Քյոխը, հրաժարվել է զենքը վայր դնել
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Պատերազմից ավելի սարսափելի բան կա, դա անզեն մոթվելն է․․․ (Video)
Հայ ոստիկանը չի կարող այսպես ատել հայ երիտասարդին… (Video)
Պապիկը ջուր և քաղցրավենիք է բաժանում ցուցարարներին (Video)
«Նժդեհի գերեզմանն է Կապանում, եկել եմ իրան ամեն ինչ պատմեմ». Գևորգ Գրիգորյան
Արայիկն է… Եղնիկների արծիվը….
«Ամեն բանում մեկ անձ է մեղավոր և Մոսկվայում գիտեն նրա անունը». Քսենիա Սոբչակը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին (Video)
«Արա, խփեք»․ Կարմիր բերետավորները մեքենայի մեջ ծեծի են ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)
Կարճ հարցազրույց Կարեն Ջավալյանի՝ «Քյոխի» հետ
Ինչպես են բերման ենթարկում Լևոն Քոչարյանին (Video)