Որպեսզի երեխան հասկանա հենց առաջին անգամից, օգտագործեք այս 7 կանոնները

Սենյակով մեկ թափթփված երեխայի իրերը նյարդայնացնում են ծնողներին։

Սակայն՝ «ե՞րբ կհավաքես հետևիցդ» ավանդական հարցը հիմնականում անպատասխան է մնում երեխայի կողմից։

Դրանից հետո սցենարը տարբեր զարգացումներ է ունենում։ Պարզվում է, կան ոչ այնքան բարդ կանոններ, որ օգնում են շատ խնդիրներ արագ և հեշտ լուծել։

Հենց դրանք էլ այսօր կներկայացնի zNews-ը։

1. Ձևակերպեք միտքը

Ծնողները պետք է սկզբում իրենց համար հստակ ձևակերպեն, թե ինչը իրենց դուր չի գալիս երեխայի վարքի մեջ և ինչ գործողություններ են իրենք նրանից ակնկալում։ Կանգ առեք, մտածեք, ձեր հույզերը վերածեք արտահայտությունները և հետո միայն խոսեք։

2. Խաղային պահերն օգտագործեք

Խաղալը փոքր տարիքի երեխաների բնական վիճակն է, այդ պատճառով էլ դարձեք սենյակը հավաքելու համատեղ «ճամփորդության» մասնակիցը։ Այդպես ձեր խորհուրդներն ու խնդրանքներն ավելի հասկանալի կլինեն և կկատարվեն։

3. Կերպարներ ստեղծեք

Երեխան ինֆորմացիան ստանում է զգայարանների միջոցով, այսինքն նա պետք է շոշափի, տեսնի, վերապրի հույզերը։ Ավելի քիչ բառեր, ավելի շատ կերպարներ օգտագործեք։

4. Հեքիաթ հորինեք

Նույնիսկ եթե այնքան էլ երևակայություն չունեք, հիշեք տարբեր հեքիաթների կերպարներին, միացրեք դրանց պատմությունները, որտեղ նրանք այնպես կգործեն, ինչպես որ դուք ձեր երեխայից եք պահանջում։ երեխաները շատ լավ են հիշում և իրենց հետ համադրում հեքիաթային կերպարներին։

5. Արտահայտությունների տարբեր ձևեր հորինեք

Երեխայի կարճաժամկետ հիշողությունը կպահպանի ձեր ասած ինֆորմացիան առավելագույնը երեք օր։ Որպեսզի այն ավելի երկար մնա, պետք է մի քանի անգամ կրկնել, ընդ որում վառ, հուզական և պատկերավոր։

6. Հարգեք երեխային

Ինչպես և մեծերը, երեխաները նույնպես ուշադրության կարիք ունեն և ցանկանում են տեսնել խոսող ծնողի դեմքը, այլ ոչ՝ մեջքը։ այդ պատճառով էլ, հարգելով երեխաներին, կքանստեք նրանց հավասարվելու համար, նայեք երեխայի աչքերին, երբ խոսում եք նրա հետ։

7. Ընտրեք արտահայտությունները

Երբ բացատրում եք վարքի և անվտանգության կանոնները, ուշադրության կենտրոնացումը «չի կարելի» բառից փոխեք «կարելիի»։ Օրինակ, փոխանակ ասելու «չի կարելի փողոցը մենակն անցնել և կարմիր լույսի տակ», ասեք նրան. «կարելի է անցնել կանաչ լույսի տակ և մայրիկի հետ»։ Նա կպատկերացնի այդ տեսարանը և կհիշի։

Հուսով ենք, որ այս պարզ կանոնները կօգնեն ձեզ ընդհանուր լեզու գտնել երեխայի հետ ցանկացած հարցի շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մոնա Լիզայի առեղծվածը
Տարածությունը չափում էին խոզերով. հետաքրքիր փաստեր Միջնադարի սովորույթների մասին
Եթե կարողանաք հաղթահարել այս թեստը, ուրեմն լիարժեք ՀՀ քաղաքացի եք
Գաղտնիքներ աղջիկների մասին, որոնք պետք կգան տղաներին
Ինչպես զարդարել տունը տոներին՝ կախված կենդանակերպի նշանից
Չբացահայտված 7 առեղծված, որոնք շարունակում են մարդկանց գցել շփոթության մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վիշապի տարվա՝ 2024 թ-ի Արևելյան ՀՈՐՈՍԿՈՊ բոլոր նշանների համար
Քաղցկեղի 8 ազդանշանները, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Դաստիարակության 10 ոսկե կանոններ՝ հոգեբան Յուլյա Հիպպենռեյթերից
Ի՞նչ է պետք անել չպաշտպանված սեռական ակտից հետո
Սեռական վարվելակարգի 13 կանոն, որոնք յուրաքանչյուր կին պետք է սովորի
28-ամյա աղջիկը որոշեց չսափրել իր ինտիմ հատվածների մազերը. տեսեք, թե ինչ տեսք ունի նրա կիսամերկ մարմինն այսօր (Photo)
10 խնդիր, որոնց մասին մարդիկ ամաչում են խոսել բժշկի հետ
ԹԵՍՏ․ Եկեք տեսնենք՝ դպրոցում ծույլի՞կ ես եղել, թե՞ ոչ
Ֆրանսիական դիետա. նիհարեք 8 կգ` 14 օրում

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մոնա Լիզայի առեղծվածը
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»
Կատարյալ զույգերն` ըստ կենդանակերպի նշանի
ԹԵՍՏ․ Ո՞ր վարորդն ունի առավելություն պատկերված իրավիճակում
Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
Անի Քրիստին հղիության շրջանից լուսանկարներ է հրապարակել (Photo)
Ինչու են ամուսնալուծվում Կենդանակերպի նշանները
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար․ Կկարողանա՞ք գտնել այն գաղտնի բառը, որը կարող է բացել դուռը