1. Տաք լոգանքի մասին կանայք անգամ չէին կարող երազել
Եվրոպացիները լվացվում էին հազվադեպ եւ տհաճությամբ, քանի որ համարվում էր, որ ջրում ավելի հեշտ է վարակվել:
Կանայք հատկապես վախենում էին լվացվել եւ հետեւել մարմնի ինտիմ մասերի հիգիենային, քանի որ դա համարվում էր ուղիղ ճանապարհ դեպի անպտղություն:
2. Մինչեւ ХVIII դարն ընդունված էր լվանալ միայն բերանն ու ձեռքերը
Դեմքն ամբողջությամբ լվանալ խորհուրդ չէին տալիս անգամ բժիշկները՝ համարելով, որ այն բորբոքումներով եւ անգամ տեսողության կորստով կարող է սպառնալ: Եթե հաշվի առնենք ջրի որակն ու կոյուղու վիճակը, ապա բժիշկներն ունեին հիմքեր նման նախազգուշացման համար: XIX դարում, լոգանքներ սկզբուքնորեն ընդունվում էին հիվանդությունների ժամանակ կամ բժշկի թույլտվությամբ:
3. Լոգանք միասին
Անգամ ХХ դարում էր նորմալ համարվում, երբ ընտանիքի բոլոր անդամները լողանում էին մեկ լոգարանում (հիմնականում՝ մեծ տաշտակում)՝ առանց ջուրը փոխելու: Սկզբում փոքրերը, հետո՝ մեծերը:
4. Հագուստն ու անկողնու սպիտակեղենը լվացվում էր տարվա մեջ 2-3 անգամ
Մահճակալների կարմիր փայտը նորաձեւ դարձավ, քանի որ տզերն այնքան էլ տեսանելի չէին դառնում դրա վրա: Ընդ որում՝ մահճակալների վրայի ծածկոցներն էլ իրենց դերն ունեին. դրանց շնորհիվ քնածի վրա վերեւից խավարասերներ չէին ընկնում:
5. Օծանելիքի դերը
Չլվացված մարմնի հոտերը «խլացնելու» համար ազնվական կանայք բուրավետ յուղեր եւ բուսական թուրմեր էին օգտագործում, վարդաջուր, հագուստի տակ չորացրած բուրումնավետ խոտերով բարձիկներ էին դնում: Իսկ Լյուդովիկոս XIV-ի ժամանակ պարզապես հրամայված էր օծանելիք օգտագործել:
6. Առաջին դեզոդորանտը
Առաջին դեզոդորանտն ի հայտ է եկել միայն 1888 թվականին, թեեւ այն դժվար թե կարող էր հաղթահարել քրտինքի հոտը: Իսկական հակաքրտինքային միջոցը 1903-ին է պատրաստվել:
7. Վարսահարդարում
Կանանց սանրվածք անելը տեւում էր մի քանի ժամ՝ սագի ճարպի օգնությամբ (դրանցում շատ լավ զարգանում էին տարբեր միջատները՝ սկսած ոջիլներից) եւ չէին քանդվում շաբաթներով, ուստի նորաձեւությանը հետեւող աղջիկները ստիպված էին քնել հատուկ հարմարեցված անկողնում, իսկ գլուխը քորելու համար հատուկ ձողիկներ էին օգտագործում: Ոջիլների դեմ պայքարելու համար օգտագործվում էր սխտոր եւ մանանեխ: Տղամարդիկ սիֆիլիսի հետեւանքով ճաղատությունը քողարկում էին կեղծամներով:
8. Հատուկ ներքնազգեստ
Մետաքսից ներքնազգեստը բարձրաշխարհիկ կանանց օգնում էր ազատվել ոջիլներից եւ տիզերից, քանի որ սահող գործվածքը նրանց թույլ չէր տալիս հիմնավորվել:
9. «Հատուկ» օրերի հիգիենա
«Հատուկ» օրերին կանայք գործվածքից կտորներ էին օգտագործում՝ յուրահատուկ միջադիրներ պատրաստելով, որոնք նրանք լվանում եւ նախապատրաստում էին հաջորդի համար:
10. Ընդհուպ մինչեւ ХХ դարի սկիզբը զուգարանի թուղթ չկար
Թեեւ Չինաստանում կայսերական պալատի համար այն դեռեւս պատրաստվում էր VI դարից: Մինչեւ սովորական փաթեթների ի հայտ գալը, օգտագործվում էին տերեւներ, խոտ, հետո՝ թերթեր եւ այլն:
P.S. Ի դեպ, ռեվերանսը, որպես քաղաքավարության նշան, մտածել են նրա համար, որպեսզի վատ հոտ արձակող գլխարկը հեռու պահեն մոտ կանգնած կնոջից: Լայնեզր գլխարկներն այդ ժամանակ, ի դեպ, ռազմավարական խնդիր էին լուծում. քանի որ աղբը դուրս էր նետվում պատուհանից, լայնեզր գլխարկները գոնե ինչ-որ կերպ պաշտպանական ֆունկցիա էին կատարում:
P.P.S. Այնպես որ, այսօր այնքան էլ վատ չենք ապրում, այդպես չէ՞:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ