Բժիշկ Կոմարովսկին առողջ դատողությամբ ծնողների 7 նշան է ներկայացրել. ստուգեք ինքներդ ձեզ

Like on FB:

Երբևէ մտածե՞լ եք, թե ում կարելի է լավ ծնող անվանել։

Պարզվում է ծնողներն էլ ունեն իրենց չափորոշիչները, որոնք առանձնացրել է հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին։

zNews-ը ներկայացնում է առողջ դատողությամբ ծնողներին բնութագրող նշաններն ըստ Կոմարովսկու։

Փորձեք ստուգել ինքներդ ձեզ։

1. Սովորելու պատրաստակամություն

Հատկապես երիտասարդ ծնողները ծանոթ չեն դաստիարակության բոլոր նրբությունների։ Ինչքան էլ գիրք կարդան այդ թեմաներով, միևնույնն է, ոչինչ չի փոխարինի իսկական փորձին։ Լավ ծնողները սովորում են իրենց սխալների վրա։

Ինչպես ճիշտ դաստիարակել երեխային. Եթե նա լաց է լինում և կոնֆետ է ուզում, իսկ դուք չէ եք ասել, ուրեմն մինչև վերջ պետք է պահեք ձեր խոսքը։ Եթե վստահ չեք, որ կկարողանաք, ուրեմն հենց սկզբից մի մերժեք։

2. Կասկածների առկայություն

Օբյեկտիվ ճշմարտություն գոյություն չունի։ Նույնիսկ երեխայի դաստիարակության հարցում։ Հենց այդ պատճառով էլ առողջ մտածող ծնողներն իրենց իրավունք են վերապահում կասկածելու և սխալվելու։ Դա ավելի ճիշտ է, քան երեխայի նկատմամբ գերխնամքը։

• Արյո՞ք նորմալից ցանկացած շեղում վտանգավոր է։ Եթե օրինակ երեխան հրաժարվում է մսից, պե՞տք է նրան բժշկի տանել։ Եթե երեխան այլ սպիտակուցներ ստանում է՝ ձուկ,միս, կաթնամթերք, ուրեմն անհանգստանալու կարիք չկա, բայց ամեն դեպքում կարող եք խորհրդակցել ձեր մանկաբույժի հետ։

3. Չեն քաշվում հարցնելուց

Եթե ծնողներն ինչ որ բան չգիտեն, նրանք բժշկի են դիմում, նրանք չեն քաշվում չիմանալուց և հարցնելուց։

• Ո՞ր դեպքերում արժե մասնագետին հարցեր տալ։

Բոլոր դեպքերում, եթե ինչ–որ մի բան ձեզ հասկանալի չէ։

4. Որոշումների համատեղ ընդունում

Նման ծնողները հավասարաչափ են մասնակցում երեխաների դաստիարակությանը և բոլոր հարցերը միասին են լուծում։

• Արդյո՞ք հայրը պետք է մասնակցի երեխայի դաստիարակությանը։

Կա նման կարծրատիպ, թե մայրն ավելի լավ է հասկանում, թե ինչպես մեծացնի երեխային։ Սակայն ծննդատնից դուրս գրվելուց հետո երկու ծնողներն էլ հավասար գիտելիքներ են ունենում, այնպես որ, երեխայի հետ կապված որոշումները համատեղ պետք է ընդունվեն։

5. Ձեր կարծիքը պնդելու ունակություն

Մարդիկ սիրում են խորհուրդներ տալ, իսկ երեխաներին վերաբերող հարցերում բոլորն իրենց փորձագետ են զգում։ Այդ պատճառով էլ, հենց որ տանը երեխա է հայտնվում, բոլորը անխտիր, նույնիսկ երբեմն անծանոթ մարդիկ, սկսում են խորհուրդներ տալ։ Ադեկվատ ծնողը կարող է հաշվի առնել դրանք, բայց կարող է նաև կարևորություն չտա դրանց. դա իր իրավունքն է։

• Ինչ մասնակցություն պետք է ունենան դաստիարակության հարցում տատիկ–պապիկները։

Շատ հաճախ տատիկների խոսքը մանկաբույժի խոսքից ավելի կարևոր է լինում։ Վատ չէ, եթե տատիկն օգնում ու մասնակցում է երեխայի դաստիարակությանը։ Վատ է, եթե նա պատասխանատու որոշումներ է կայացնում երեխայի հետ կապված հարցերում։;

6. Պատասխանատվության ստանձնում

Ծնողները հասկանում են, որ իրենց երեխաների դաստիարակության համար միայն ու միայն իրենք են պատասխանատու։ յդ պատճառով էլ ինքնուրույն են որոշումներ կայացնում՝ ծանր ու թեթև անելով ամեն մի մանրուք։

• Պե՞տք է արդյոք անվերապահորեն ընդունել գրքերի, ֆորումների և բժիշկների խորհուրդները։ Ցանկացած խորհուրդ համադրեք ձեր ընտանիքի պահանջների հետ։ Շատերը համոզված են, որ երեխան պետք է քնի 21:00-ին։ Սակայն «ճիշտ» ժամանակ դրա համար գոյություն չունի։ Երեխային պառկացրեք, երբ ձեզ է հարմար. Այդպես նա ծնված օրից կսովորի ապրել ընտանիքին հարմարվելով։

7. Հույզերը վերահսկելու ունակություն

Ծնողների առօրյան լի է հույզերով։ Սակայն կարևոր պահերին խելացի ծնողները կարողանում են կառավարել իրենց հույզերը։ Հույզերը չղեկավարելը բերում է սխալ որոշումների և դաստիարակության մեջ սխալների։

• Ինչպես խուսափել երեխայի մոտ հուզական ցնցումներից։ Երեխային շրջապատեք ուշադրութամբ, սովորեցրրեք ղեկավարել իր հույզերը։ Նրանց վրա մի կենտրոնացեք՝ մոռանալով սեփական կյանքի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Popular

Ինչո՞վ են կեսարյան հատումով ծնված երեխաները տարբերվում մյուսներից. 5 տարածված առասպել
ԹԵՍՏ. Փորձեք գտնել այս 10 խորամանկ հանելուկների պատասխանները
Բնական ըմպելիք՝ աղիները շլակներից ու տոքսիններից մաքրելու համար
Նա իմ առաջին ընկերն է. մթերք, որը բուժեց երիկամներս և դրանց ստիպեց լավ գործել
ԹԵՍՏ. Որքա՞ն լավ գիտեք հայերենի ուղղագրությունը
ԹԵՍՏ․ Լավ գիտե՞ս հայերեն ուղղագրություն՝ դե ասա «Ր, թե՞ Ռ»
ԹԵՍՏ․ Շատ քչերին է հաջողվում պատասխանել բոլոր հարցերին
8 ազդանշան, որոնց միջոցով աչքերը զգուշացնում են առողջական խնդիրների մասին
Թեստ․ Կարծում եք հայերեն լավ գիտե՞ք, ապա փորձեք կռահել ճիշտ տարբերակը

Latest

Քսենիա Սոբչակը ռեպորտաժ է նկարահանել ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին (Video)
5 գործոն, որոնք բարձրացնում են գլխուղեղի կաթվածի հավանականությունը
Թեստ հանելուկ․ Գուշակեցի՞ք, թե որ համեմունքն էր
Ի՞նչ է հաստ աղիքի պոլիպն ու որ դեպքերում է այն վտանգավոր
Սուպեր Սաքոն նշանվել է. Ո՞վ է ռեփերի սիրելին (Photo, Video)
Ինչի՞ց են վախենում կանայք…
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմի հետ համբույրի ժամանակ
Փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ` ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց
Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում