Ներքնազգեստի թոփ 10 գաղտնիքները

Կողմնակի մարդկանց համար ներքնազգեստը տեսանելի չէ, բայց դրանք զգեստապահարանի հիմնական տարրերից են:

Անհարմար մոդելները երաշխավորում են անհարմարավետություն և կարող են առողջական խնդիրներ ստեղծել:

Տգեղ ներքնազգեստը, կրծկալը, որը կրծքին գրավիչ տեսք չի տալիս, իջեցնում է ինքնագնահատականը, ինչը բացասաբար է անդրադառնում տրամադրության և հմայքի վրա:

Այս ապրանքների առկա հսկայական տեսականին չի սահմանափակում ժամանակակից կանանց ընտրությունը, բայց դրա համար անհրաժեշտ է առավել պատասխանատու մոտեցում:

Կարևորագույն գաղտնիքները, որոնք դուք պետք է իմանաք ներքնազգեստի մասին, կարող են օգտակար լինել:

1. Ընտրության հիմնարար չափանիշը չափսն է

Բացատրելի է ուրվագիծը ներքնազգեստով շտկելու, դրան համաչափություն, ներդաշնակություն հաղորդելու ցանկությունը: Բայց չարժե օգտագործել այդ տեխնիկան: Նախ՝ չափսերին չհամապատասխանող նմուշները հմայքը չեն ավելացնի, ընդհակառակը՝ դրանք կշեշտադրեն խնդրահարույց հատվածները: Երկրորդ, նման մոդելները երաշխավորում են անհարմարություն, կարող են վնասել մաշկը, բեռ ստեղծել մկանային համակարգի, ներքին օրգանների վրա: Չափսը պետք է ճշգրտորեն համապատասխանի ձևերին, ուղղման համար ընտրվում են հատուկ մոդելներ:

2. Կրծկալի կառուցվածքը պետք է համապատասխանի կրծքերի առանձնահատկություններին

Կրծկալը ընտրվում է՝ հաշվի առնելով կրծքի բնական ձևը և ցանկալի ուղղումը: Ճիշտ ընտրված մոդելը կիպ գրկում է մարմնը, չի ճնշում մաշկը, բաժակները կիպ գրկկում են կաթնագեղձերը: Եթե կուրծքը մեծ է, կանթերը և կապիչները պետք է լայն լինեն: Դա կապահովի պատշաճ աջակցություն, ծանրաբեռնվածության համաչափ բաշխում:

3. Ժամանակակից տիկնոջ ներքնազգեստի պարտադիր զինանոցը

Աղջիկների, կանաց անձնական զինանոցում պետք է լինեն.

•Ամենօրյա կրելու համար մի քանի գույնի կրծկալներ և տաբատներ՝ տարբեր երանգների հագուստի հետ կրելու համար:

• Երեկոյան զգեստի համար նախատեսված տեսականի, որոնց դիզայնը թույլ է տալիս կրել բաց, խորը դեկոլտեով զգեստներ:

• Սեքսուալ հավաքածուներ՝ ռոմանտիկ ժամադրության համար:

Վարտիքներիի քանակը պետք է 3 անգամ ավելի լինի՝ յուրաքանչյուր կրծկալի համար նախատեսելով երեք մոդել:

4. Նյութը պետք է լինի էկոլոգիապես անվտանգ

Մեր օրերում ներքնազգեստի արտադրության մեջ օգտագործվում են ամենտարբեր նյութեր: Կարող եք առաջնորդվել գործնականության, հարմարավետության անձնական պահանջներով: Բայց նյութը պետք արդյունավետ կերպով հեռացնի խոնավությունը, ապահովի օդի շրջանառությունը: Դա անհրաժեշտ է հարմարավետության և մաշկի առողջության համար:

5. Վարտիքի ճիշտ ընտրության կանոնները

Յուրաքանչյուր լեդի ունի վարտիքի ոճերի իր նախասիրությունները: Լավագույն տարբերակները դասական մոդելներն ու սթրինգները: Շորտերը հարմարավետություն են ապահովում, բայց հարմար չեն կիպ գրկող հագուստի համար: Կարեւոր գործոն է բարձրությունը: Սեքսուալության և հարմարավետության կատարյալ համադրություն ունեն միջին չափսի նմուշները՝ հասնող մինչև կոնքոսկրները:

6. Նախշավոր ու զարդարանքներով ներքնազգեստը լավագույն տարբերակները չեն

Ժամանակակից տեսականին ներառում է մակագրություններով, նախշապատկերներով և նկարներով նմուշներ: Եթե ցանկանում եք հագնել բարդ ու սեքսուալ ներքնազգեստ, ապա ավելի լավ է ընտրել մոնոխրոմ մոդելներ ՝ ժանյակներով և ներդիրներով:

7. Որակի երաշխիքն ապրանքանիշի ժողովրդականությունն է

Բարձր պահանջարկը և ժողովրդականությունը բարձր որակի հիմնական ապացույցներն են: Զգեստապահարանի այս կարևոր իրերն ընտրելիս արժե նախապատվությունը տալ հայտնի, փորձված ապրանքանիշերի նմուշներին:

8. Ներքնազգեստի զինանոցը պետք է պարբերաբար թարմացվի

Որակյալ արտադրանքը կարող է պիտանի լինել երկար ժամանակ: Բայց խորհուրդ է տրվում գոնե տարին մեկ անգամ թարմացնել ձեր զինանոցը: Պատճառը միայն նախնական գրավչության կորստի, նորաձեւության միտումներին անհամապատասխանության մեջ չէ: Նույնիսկ բարձրորակ լվացքի փոշիները չեն կարող ամբողջությամբ ոչնչացնել բոլոր բակտերիաներն ու մանրէները. հին սպիտակեղենը կարող է դառնալ հարուցիչների իրական բուծարան:

9. Դուք պետք է կարողանաք ճիշտ չափումներ կատարել

Նախքան գնումներ կատարելը, դուք պետք է չափումներ կատարեք, որոշեք ձեր չափսը: Հարկավոր է ուսումնասիրել չափսերի որոշման կանոնները՝ ճշգրիտ արդյունքներ ստանալու համար:

10. Մի վախեցեք փորձարկել

Նույնիսկ եթե համոզված եք, որ ձեր ներքնազգեստի ոճերը լավագույնն են, արժե փորձարկել նաև այլ տարբերակներ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Ինչի՞ է պատրաստ տղամարդը հանուն սիրուհու
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․