9 տարածված մոլորություն առողջության մասին. որոշները կարող են վտանգավոր լինել

zNews-ը ներկայացնում է 9 ամենատարածված մոլորություններ առողջության մասին, որոնք ամբողջովին հերքված են գիտական փաստերով:

1. Օրգանական մթերքները ոչ օրգանականներից ավելի օգտակար են

Օրգանական բանջարեղենն ու միրգը տարբերվում են նրանով, որ ֆերմերները դրանք աճեցնելու համար բնական պարարտանյութեր են օգտագործում: Բայց բնական պարարտանյութերի որոշ բաղադրիչներ ավելի վնասակար են շրջակա միջավայրի համար, քան քիմիական տարբերակները:

2. Բացարձակ անվտանգ է ուտել 5 վայրկյանում գետնին ընկած սնունդը վերցնելը

Ամեն ինչ կախված է հատակի մաքրությունից: Եթե ստերիլ է, ապա առաջ: Հակառակ դեպքում չի կարելի ուտել այդ սնունդը:

3. Բնական շաքարավազը (օրինակ՝ մեղրը) ավելի լավն է, քան արդյունաբերականը

Օրգանիզմը տարբերություն չի զգում շաքարավազի և մրգերում պարունակվող շաքարի միջև: Գլխավորը՝ դրա օգտագործման քանակին ուշադրություն դարձրեք:

4. Մարդը 5 զգայարան ունի

Համի, հոտառության, տեսողության լսողության, շոշափելիքի զգայարաններից բացի՝ մարդն ունի հավասարակշռության, ջերմաստիճանի, ժամանակի, դիրքի, մարմնի շարժման, ցավի զգացողություններ:

5. Հղիությունը կնոջը հիմարեցնում է

Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ հղիությունն իսկապես ազդում է հիշողության վրա, բայց ուրիշների համաձայն՝ հղիությունը ոչ մի բացասական հետևանք չունի: Նույնիսկ ավելացնում է կնոջ խելամտությունը և կազմակերպվածությունը:

6. Ուղեղի բջիջները չեն վերականգնվում

Ուղեղի բջիջներն ամբողջ կյանքում աճում են, թեև ավելի դանդաղ, քան մնացած բոլոր բջիջները:

7. Միկրոալիքային վառարանը կարող է քաղցկեղի հանգեցնել, խախտել կարդիոխթանիչի աշխատանքը

Այդպես չէ:

8. Վտանգավոր է ուտելուց անմիջապես հետո լողալը. կարող է ջղաձգություն առաջանալ, մարդը նույնիսկ կարող է խեղդվել: Պետք է առնվազն մեկ ժամ սպասել

Սա ապացուցված չէ. ջղաձգություն կարող է առաջանալ նաև դատարկ ստամոքսով մարդու դեպքում:

9. Պատվաստումները խթանում են աուտիզմի առաջացումը

Չնայած վտանգավորությանը՝ այս առասպելը գոյություն ունի: Որպես հետևանք՝լուրջ հիվանդությունների պոռթկումներ են լինում, որոնք գործնականում ամբողջովին արմատախիլ են լինում պատավաստման շնորհիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը