14 մթերք, որոնք արյունը մաքրում են վնասակար նյութերից

Օրվա ընթացքում մեր օրգանիզմի մեջ կուտակվում են տարբեր տոքսիններ/թունանյութեր:

Այնուամենայնիվ, թունանյութերի դեմ պայքարելն այնքան դժվար չէ, որքան թվում է:

Այս 14 մթերքները կօգնեն լյարդին, երիկամներին, աղիքներին, թոքերին ու մաշկին խուսափել թունանյութերի բացասական ազդեցությունից:

Սխտոր

Հում սխտորը պարունակում է ծծումբ՝ կարևոր հանքանյութ, որն օգնում է օրգանիզմին ազատվել թունանյութերից: Այն խթանում է լյարդի կողմից դետոքսիֆիկացիոն ֆերմենտների արտադրմանը, ինչի շնորհիվ արյունը զտվում է թունանյութերից: Սխտորը նաև մաքրում է աղիքները վնասակար մանրէներից:

Խատուտիկ

Հակաօքսիդանտներով լի այս բույսը օգնում է մարսողական համակարգին ազատվել թունանյութերից և խուսափել ազատ ռադիկալներից: Խատուտիկի թարմ տերևներով կամ արմատներով թեյը նպաստում է, որպեսզի լյարդը և ենթաստամոքսային գեղձը դուրս մղեն թունանյութերը Ձեր արյունից: Խատուտիկը տասնամյակներ շարունակ օգտագործվել է լյարդի հիվանդությունները բուժելու համար:

Խնձոր

Խնձորը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով: Խնձորը խթանում է մաղձի արտադրումը և լյարդը մաքրում թունանյութերից: Խնձորի մեջ առկա են լուծվող սննդային մանրաթելեր: Այս մանրաթելերը մաքրում են արյունը և աղիքները:

Բազուկ

Հակաօքսիդանտներով ու այլ օգտակար սնուցիչներով հարուստ բազուկը պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից և մաքրում է արյունը թունանյութերից:

Մաղադանոս

Մաղադանոսը միզամուղ է: Այս հատկության շնորհիվ մաղադանոսն օգնում է, որպեսզի թունանյութերը մեզի միջոցով դուրս գան օրգանիզմից:

Գազար

Գազարը հարուստ է A, B6, C և K վիտամիններով, կալիումով, գլուտաթիոնով և լյարդի մաքրմանը նպաստող սպիտակուցով: Դետոկսիֆիկացիոն ազդեցությունն ուժեղացնելու համար խորհուրդ է տրվում գազարն օգտագործել հում վիճակում, քանի որ եփելու արդյունքում գլուտաթիոնի մեծ մասը վերանում է:

Կիտրոն

Կիտրոնը հարուստ է մի շարք սնուցիչներով ու հակաօքսիդանտներով: Կիտրոնի կանոնավոր օգտագործումն ակտիվացնում է լյարդի աշխատանքը, ինչն էլ օգնում է ազատվել թունանյութերից: Առավոտյան գաղջ լիմոնաջրի օգտագործումը նպաստում է այնպիսի ֆերմենտների արտազատմանը, որոնք թունանյութերը վերածում են հեշտությամբ լուծվող տարրերի: Այդ տարրերը օրգանիզմից արտամղվում են մեզի միջոցով: Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով: Այս վիտամինն անհրաժեշտ է օրգանիզմում գլուտաթիոնի արտադրման համար:

Կտավատի սերմ

Կտավատի սերմի մեջ պարունակվում են օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք օգնում են արյունը մաքրել արյան շաքարից: Դրանք հարուստ են մանրաթելերով, որոնք օգնում են ազատվել մի շարք թունանյութերից:

Քրքում

Քրքումը պատկերավոր անվանվում է «համեմունքների թագուհի»: Այն դարեր շարունակ օգտագործվել է այուրվեդիկ բժշկության մեջ լյարդի հիվանդությունները և մարսողական խանգարումները բուժելու համար: Այն արագացնում է օրգանիզմի դետոքսիֆիկացիոն գործընթացները:

Ռեհան

Ռեհանը օգնում է լյարդին ու երիկամներին խուսափել թունանյութերի կուտակումներից: Այն հիանալի միջոց է մարսողական համակարգի աշխատանքը կարգավորելու և ինֆեկցիաներից ազատվելու համար: Այն նաև միզամուղ հատկություն ունի, ինչը ևս խթանում է արյան մաքրումը:

Հապալաս

Հապալասը համարվում է բավականին առողջարար մթերք: Այն հարուստ է հակաօքսիդանտներով և հակաբորբոքային ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա: Հապալասը մաքրում է օրգանիզմը թունանյութերից ու ազատ ռադիկալներից:

Ավոկադո

Ավոկադոն մի շարք առողջարար հատկություններ ունի: Դրանում բարձր է գլուտաթիոնի պարունակությունը, ինչն օգնում է օրգանիզմին ազատվել թունանյութերից ու կանցերոգեններից (քաղցկեղածին տարրերից):

Համեմ

Համեմը մաքրում է օրգանիզմը սնդիկից և այլ ծանր մետաղներից, որոնք կուտակվում են արյան մեջ՝ սննդի կամ աղտոտված օդի պատճառով:

Ջուր

Մենք չգիտենք, թե որքանով է ճիշտ ջուրը մթերք անվանել, սակայն մի բան հաստատ է. թունանյութերն օրգանիզմից դուրս մղելու համար հարկավոր է շատ ջուր խմել օրվա ընթացքում: Կարդացեք նաև ջրի առատ օգտագործման պատճառների մասին:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)