Իննա Խոջամիրյանը 2 օրվա ընթացքում 2 անգամ վթարի է ենթարկվել․ 2-րդ վթարն ավելի լուրջ է

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 2 օրվա ընթացքում 2 անգամ վթարի է ենթարկվել։

Եթե առաջինը թեթև էր, երկրորդը բավականին լուրջ վթար է եղել։

Իննան Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ իր և մյուս վարորդի հետ ամեն բան կարգին է, սակայն մեքենան բավականին վնասվել է։

Առաջին վթարի մասին Իննան Սթորիում պատմել էր՝ նշելով, որ նույնիսկ դա չի ազդել իր բարձր տրամադրության վրա, սակայն երկրորդ վթարի մասին լռել էր, քանի որ բավականին վախեցած էր։

«Երեկվանը փոքրիկ միջադեպ էր, շատ խիտ ու անկանոն երթևեկության հետևանքով: Արտառոց ոչինչ չկար, մի քանի խազ էր, ես էլ հնարավորինս թեթև ու հումորով մոտեցա: Այսօրվա վթարն այլ էր: Ասում են `լինելու բանը պիտի լիներ, երեկ, թե այսօր: Իրավիճակը կարող էր անդառնալի հետևանքներ ունենալ` բոլոր նախապայմանները կային»,– ասաց Իննան ու հավելեց, որ բախումը եղել է բեռնատար մեքենայի հետ։

«Բեռնատարի ուժեղ հարվածի հետևանքով երթևեկելի գոտուց դուրս եկա ու բախվեցի երթևեկելի գոտիները բաժանող եզրաքարերին, որից հետո բեռնատարը չհասցնելով արգելակել իներցիայի ուժով ևս մեկ անգամ հարվածեց մեքենայիս: Չնայած այս ամենին, փառք Աստծո, վնասվածքներ չունեմ: Փառք Աստծո… բայց անասելի վախեցել եմ, չեմ թաքցնի,– ասաց Իննան, ապա իրավիճակը մեղմելու համար կատակեց,– Ժողովրդական խոսք կա` ասում են՝ ինչ լինում է, ժեշտին լինի»։

Թե վարորդներից ով է եղել վթարի մեղավորը, ցույց կտա քննությունը։ Իննան նշեց, որ պարզաբանում է տալիս նաև կոչով ու խնդրանքով` այլևս իր մասին «ցավալի լուրեր» չտարածել: «Ես ողջ եմ»,– ասաց նա, ապա հավելեց, որ դեռ առաջին՝ թեթև վթարի մասին Սթորի անելուց հետո տարբեր լուրեր էին տարածվել ցանցում, թեև ինքը նշել էր, որ այդ վթարը որևէ լուրջ հետևանք չունի։

Դերասանուհին նկատեց, որ ամեն դեպքում սա իր համար նախազգուշացում էր ավելի զգույշ լինելու․ «Չնայած նրան, որ լավ ու ուշադիր վարորդ եմ, ինչպես հայրիկս է ասում (իսկ եթե նա դա ասում է, ուրեմն իրոք այդպես է), սա զգուշացում էր, էլ ավելի ուշադիր լինելու»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»