Դերասանուհի Անաիս Սարդարյանը հայտնվել է հիվանդանոցում։
Այս մասին տեղեկանում ենք դերասանուհու ինստագրամյան էջից։

«Ինչքան դժվար օրեր ապրեցինք էս մի տարվա ընթացքում։ Շնորհակալ եմ բոլորից լավ ու ջերմ խոսքերի համար։ Գրիպ եմ տարել և հետագա բարդացումներից խուսափել չստացվեց (Гайморит): Հիմա արդեն բավականին լավ եմ, Փառք Տիրոջը։ Հուսամ՝ շուտով տանը կլինեմ»,- գրել է Անաիսը։

Հիշեցնենք, որ սպասում է իր 2-րդ երեխային։

Դերասանուհին պաշտոնապես հաստատել էր լուրը՝ հղիի կարգավիճակում լուսանկարներ հրապարակելով։

Անաիսը հայտնել է, որ աղջիկ է ունենալու, ում անվանակոչելու է Լուսե։
Աղբյուր՝ Armlady.am
