«Ես ու դու մենակ ենք, մենակ, աշխարհի ու ցավերի դեմ՝ մենակ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր, հուզիչ գրառում է կատարել, որում կիսվել է «վիրավոր» հայրենիքի, երկրի հանդեպ իր սիրո, ներկայի մասին մտորումներով։

«Ամեն օրս քո գրկում ապրում եմ կյանքիս վերջին օրվա նման… Խելագարի պես՝ ամբողջ ուժով քեզնից կառչած: Վախենում եմ էս մի կտորդ էլ պոկեն, նվիրեն, խլեն. թողնեն ինձ անքեզ:

Թե դու չլինես՝ ու՞մ եմ պետք իմ ապրած օրերով ու անմիտ մտքերով. անգո ու անէ: Ում ենք պետք բոլորս՝ առանց քեզ:

Ես՝ անթաղ մարմին, դեգերող հոգի, մոլորված մի սիրտ…ախր առանց քեզ կյանք չկա, սիրտ չկա, նույնիսկ մահ չկա… անիմաստը կա միայն, գոյությամբ անիմաստն ու էությամբ անօգուտը:

Դարձանք անօգուտների ազգախումբ…

Ներիր, որ ընկճվում եմ, ընկրկում եմ, ընկնում եմ, ներիր, որ հուսահատ՝ ինձ փոթորիկներին տված ապրում եմ, ու ցավերս թաքուն պահած խարխափում՝ չիմանալով քեզ ոնց օգնել, ոնց փրկել:

Ես ու դու մենակ ենք: Մենակ: Աշխարհի ու ցավերի դեմ՝ մենակ:

Մենակ՝ինչպես դատարկ քաղաքում ոռնացող քամին, որ ամեն ծակուծուկ գիտի, բայց տուն չունի, մարդ չունի… ցավ ունի միայն, ոռնում է:

Ես ու դու մենակ ենք՝ էն հավերժական մենակությամբ, որով ապրում է որդուն կորցրած մայրը, հերոսին գերեզման դրած հայրը կամ ընկերը՝ ինքը խրամատում թաղված, ու չիմանալով՝ո՞ր ընկերոջը հանի մի կերպ. ո՞ր մեկին ախր….

Իմ հավերժական սեր. առանց քեզ էլ ի՞նչ կյանք կամ սեր:

Ծիծաղում, բարոյազրկում ու ծաղրում էին մեր սերը, «ժամանակակից» չէր, ոմանց քիմքին հարմար ու մարսելի չէր:

Տխմարներ:

Ես ու դու՝ նույն զարկն ու նույն վանքն ունենք, նույն ցավն ու խաչը, նույն բացն ու նույն հացը, նույն լացն ու մորմոքը, կորուստն ու ճաքը, նույն հույսն ու հավատը, տո նույն թշնամին:

Ո՞նց են ապրում առանց քեզ:

Արյունդ եմ, իմ սեր. երակներովդ հոսելու եմ էնքան, մինչեւ ամրանաս ու ոտքի կանգնես: Իսկ հետո…«Հետո»- ն հավերժ գոյությունդ է՝ իմ կյանքով լինի, թե մահով:

Երկիրս՝ վանքերով ու սրբացած հերոսների մասունքներով լի անվերջանալի խրամատ. ես իրավունք չունեմ հոգնելու: Դու էլ:

Քանի արյան կանչը կա, հոգու ցավը, սրտի տաքը, կյանքի աղը, ցավի դաղը ու մի բուռ մնացած երկիրս կորցնելու վտանգը կա՝ խփելու եմ զանգը, որ արթուն մնանք, որ չբթանանք, որ չմոռանանք: Ու չներենք:

Դավաճանին չներենք:

Թշնամուն չներենք:

Մոռացողին եւ ուրացողին չներենք:

Հողի մեջ սերմեր դարձած հերոսներին չմոռանանք, ու հանուն նրանց էլ չներենք:

Երկիր ջան, կնճռոտ ու ալեկոծ իմ դրախտ, ծով էի սիրում, բայց պարզվեց Աշխարհի բոլոր ծովերն ընդամենը մի բուռ աղ են՝ բաց վերքիս դրած… եթե դու չկաս:

Եղիր, երկիր ջան, եղիր, դու միայն եղիր», – գրել է հաղորդավարուհին, ապա հավելել «#Հայաստան», «#նոյեմբերի9» հեշթեգները։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ