Նոր մանրամասներ Քանաքեռցի Տույի սպանությունից. սպանության մեջ կասկածվում է նախկին պատգամավորի որդին (Video)

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է կասկածվում Քանաքեռցի Տույի սպանության մեջ:

Մեզ հասած լուրերի  համաձայն, սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդին, որը բոլորին հայտնի է Տյուշ անունով:

Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Անկուսակցական է: 1998-2001թ-ը Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենն է եղել:

Հիշեցնեք, որ Shamshyan.com-ը գրել է , որ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երեւանի ոստիկանապետ Սեւան Քոչարյանը, Երեւանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել են նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբն ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներրը:

Ահազանգով ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները, Երեւանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի:

Պարզվել է նաեւ, որ նշված վայրից եւս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են:

Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկոթյուններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Փատի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ Քր.Օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ:

Ք.Մ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)