Երեկ երգիչ Սևակ Ամրոյանի հարսանիքն էր:

Համացանցում հայտնվել են կադրեր երգչի հարսանիքից։
Զույգը նախընտրել է ավանդական հարսանիք: Նրանք արդեն պսակադրվել են:

Նշենք, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին:
Նա միայն տարբեր հարցազրույցներում նշում էր, որ սիրելի ունի, սակայն այլ մանրամասներ չէր ներկայացնում:

Հավելենք նաև, որ Սևակն անձնական կյանքն այքանով էր ներկայացնում, որ տարբեր միջոցառումներին ներկայանում էր սիրելիի հետ:
