«Դևը, երբ սիրում է, հրեշտակ է դառնում»․ Րաֆֆու իմաստուն և արդիական մտքերը

zNews-ը ներկայացնում է մեջբերումներ Րաֆֆու գրքերից, որոնք հատկապես արդիական են հիմա՝ հայերի համար այս ժամանակաշրջանում։

1․ Դևը, երբ սիրում է, հրեշտակ է դառնում:

2․ Լինում են այնպիսի րոպեներ, երբ սրտի և դատողության փոխադարձ հարաբերությունները խզվում են, և մարդն ինքն իրեն հաշիվ տալ չի կարողանում յուր անվերծանելի զգացմունքների մասին:

3․ Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից…

4․ Բոլոր անբախտությունները մարդու համար են… ինչ ցավ, որ Աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությամբ…

5․ Փոթորկալից և խավար գիշերին հաջորդում է լուսապայծառ առավոտը, կգա մի օր, որ դու կրկին կգտնես քո ուրախությունը:

6․ Ամբոխը ուրիշ բան է, ամբոխի մեջ միտքը սպանել անհնարին է:

7․ Մինչև խելացին կմտածե, խենթը գետից անց կկենա:

8․ Անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վրա…

9․ Բնությունը բոլոր էակների տվել է իրենց նմանների հետ կռվելու ընդունակություն: Միայն մեռած մարմինները մնում են անշարժ և իրենց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն: Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և բնական կռիվ:

10․ Բավական չէ կրթել միտքը, ազնվացնել հոգին, պետք է կրթել մարմինը:

11․ Մենք հայ ենք, Աստծու անեծքը գրած է մեր ճակատի վրա: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, միություն լիներ, հիմար թշնամին ի՞նչ կարող էր անել:

12․ Գազանները ավելի կատաղում են, երբ սկսում են սիրել, բայց մարդը քնքշանում է:

13․ Հիմա աշխարհի կարգն այդպես է, և միշտ այդպես է եղել, ով որ զենք գործածել չգիտե, ով արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես: Ուրեմն, եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել, պետք է ցույց տան, թե իրենք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրենք ևս սպանել գիտեն: Եվ այժմ ամենահարմար ժամանակն է:

14․ Ոչինչ չէ կարող փոխարինել քեզ, ոչ փառք, ոչ մեծություն և ոչ արքաների թագը: Դու ինձ համար ամեն ինչ ես:

15․ Համբերությունը մա՛հ է… գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել: Մի այսպիսի հրեական համբերությունը, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը:

16․ Հայոց ժողովուրդը մի զարմանալի ժողովուրդ է: Նրան սպանելը, եթե չասեմ անհնարին, կարող եմ ասել, որ շատ դժվարին է: Նա այն բազմագլխյան առասպելական վիշապն է, որ կոչվում է Հիդրա, որի յուրաքանչյուր ջախջախված և կտրված գլխի տեղ աճում է նորը և ավելի զորավորը: Դարերի ընթացքում համաշխարհային դարբնոցի սալի վրա, հայը այն աստիճան ծեծվեցավ, տաշվեցավ և կոփվեցավ, որ ստացավ երկաթի ամրություն: Նրան ջախջախելը շատ հեշտ չէ, նա չափազանց տոկուն է:

17․ Ինքնախաբեությու՜ն… դա մի շատ հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները: Տեսնում ես մեկը հիմար է, բայց կարծում է, թե խելք ունի: Մյուսը երկչոտ է, կարծում է, թե առյուծի սիրտ ունի: Երրորդը ոչինչ չէ սովորել, բայց իրան հանճար է երևակայում: Չորրորդը չարագործ մեկն է, բայց իրան առաքինության տիպար է համարում: Այս բոլորը առաջ է գալիս ինքնախաբեությունից: Ինքնախաբեությունը մի աչք միայն ունի, և նա ամեն բան լավ կողմից է տեսնում: Նրա մյուս աչքը կույր է տգեղություններ, այլանդակություններ և մոլություններ տեսնելու համար: Եվ այս պատճառով այն թշվառականը, որ մի այդպիսի ողորմելի դրության մեջ է գտնվում, միշտ գոհ է իր վիճակից, որովհետև իր մեջ թերություններ չէ տեսնում: Եվ դրա համար նա միշտ անշարժ է մնում. ոչ մի ձգտում դեպի առաջադիմություն և ոչ մի պահանջ կյանքից չունի. իրան ամեն բանով լիացած է համարում: Ինքնախաբեությունը բարոյական ինքնասպանություն է. մի մեռելություն է, որի մեջ մարդկային բոլոր կրքերը հանգիստ են…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)