Երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա այդ ցուրտ օրը, որ տաքացրեց իմ հոգին…

Արթուր Գրիգորիչի հետ կապված բազմաթիվ հիշողություններ կան, բայց կա մի առանձնահատուկ հուշ, որ երբեք չեմ կարող մոռանալ: 2006 թվականն էր:

Ազգային երաժշտական մրցանակաբաշխության շրջանակներում ես ընգրկված էի որպես տարվա լավագույն երգչուհու թեկնածու:

Չգիտեմ` ինչպես ստացվեց, բայց այդ տարի տարվա լավագույն երգչուհի ճանաչվեցինք ես եւ երգչուհի Էմմին: Մեզանից պետք է մեկն ընտրվեր, բայց չգիտեմ ինչու այդ անգամ բացառություն եղավ:

Ինձ համար շոկ էր: Երբե՛ք, երբե՛ք չեմ կարող մոռանալ Գրիգորիչի էս խոսքերը: Ասացի՝ Արթուր Գրիգորիչ, բայց ինչպե՞ս ստացվեց այսպես, ինչպե՞ս կարող էինք ես եւ Էմմին միաժամանակ տարվա լավագույն երգչուհի ճանաչվել:

Մի պահ ժպտաց ու ասաց. «Հասիկո ջան, երբ դու երգում էիր բեմի վրա, ես նայում էի քեզ ու աչքերիս առաջ եկավ քո ողջ կյանքը, թե ինչպես ես դու որպես երգչուհի կայացել, ինչ տեսակ դժվարությունների միջով ես անցել»: Այդ խոսքերից շատ հուզվեցի: Նա շատ խորիմաստ հայացքով էր այդ օրը ինձ նայում…

Փաստորեն նա ինձ հետ հավասար վերապրել էր իմ անցած ճանապարհը: Էդ հոգատարության աստիճանն անբացատրելի է: Այդ օրը բոլորս հուզված էինք: Ձյուն էր գալիս, Գրիգորիչն ինձ մեքենայով ճանապարհեց տուն:

Այդ տարիներին ծնողներիս տանն էի ապրում: Դեռ ամուսնացած չէի: Երբ հասանք տուն, էնքան շատ էր ձյուն եկել, Գրիգորիչը չկարողացավ մեքենայով բակ մտնել: Մեքենան կանգնեցրեց քիչ հեռու, ոտքով, զրուցելով, ոգեւորելով ինձ տարավ մինչու տուն: Չեք պատկերացնի, թե դա ինչ հեքիաթ էր: Այդ օրն ինձ համար հեքիաթ էր: Ես մի մոխրոտի էի նման, որին Արթուր Գրիգորիչը մեծ պարահանդես էր պարգեւել: Վերջում, երբ տուն հասանք, ասացի՝ Գրիգորիչ, հիմա կլինի՞ ես էլ Ձեզ դեպի մեքենա ճանապարհեմ: Ասաց՝ «Ոչ, ոչ, դու պատուհանից կնայես, որ համոզվեմ տանն ես»… Շատ հուզիչ էր: Երբե՛ք, երբե՛ք չեմ մոռանա այդ ցուրտ օրը, որ տաքացրեց իմ հոգին…,- «Հրապարակի» հետ զրույցում պատմում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը:

Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ»

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Մարինկա Խաչատրյանի գեղեցիկ անակնկալը մայրիկին` ծննդյան օրվա կապակցությամբ (Video)
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
Բացառիկ լուսանկարներ Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ