Քչերը գիտեն, որ Կիևյան կամուրջը 1952 թվականին փլուզվել է՝ դառնալով 47 մարդու մահվան պատճառ (Photo)

Կիևյան փողոցը 1950-ականներին քաղաքի ծայրամասային, խուլ և աչքաթող արված հատվածներից մեկն էր. այն կտրված էր քաղաքային անցուդարձից, հասարակական տրանսպորն այստեղ չէր գործում, իսկ մեքենայով հասնելու համար պետք էր երկար և անհարթ ճանապարհ կտրել։

Որոշվում է կառուցել Կիևյանը քաղաքային կյանքին կապող կամուրջ

Հրազդանի մեծ կամրջի առաջին շինարարությունները սկսվեցին 1949 թվականի կեսերից. ի դեպ, փաստաթղթերում կամուրջը նշվում է որպես Զանգվի մեծ կամուրջ։ Այսպիսով՝ սկսվում են Զանգվիի կառուցման բուռն աշխատանքները, սակայն, հույս չեն ներշնչում, որ կամուրջը շահագործման հանձնելու ենթակա կլինի նախապես որոշված ժամկետներում։ Այդ խնդրի լուծման նպատակով դիմում են ՀԽՍՀ նախարարների խորհրդին՝ խնդրելով շինարարական աշխատանքների համար հատկացնել նաև կալանավոր բանվորների և աշխատեղների թիվը հասցնել 800-ի։ Բանն այն էր, որ կալանավորներն ամենաէժան աշխատուժն էին։ Արդյունքն իրեն սպասել չի տալիս. շինարարական աշխատանքները նոր թափ են առնում։ Կամրջի շինարարական գրասենյակը 1-ին կիսամյակում ձեռք բերած հաջողությունների համար անգամ պարգեւատրվում է կարմիր դրոշով եւ 15000 ռուբլի պարգևավճարով:

Չնայած այդ ամենին՝ 1951 թվականին կամրջի շահագործման հանձնումը ձախողվում է։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվում են թերացումների, հավելագրումների, խախտումների ու յուրացումների բազմաթիվ փաստեր, որոնց համար շինգրասենյակի մի շարք պաշտոնյաներ հեռացվում են աշխատանքից։ Կամրջի շահագործման ժամկետ է սահմանվում 1952 թվականի տարեվերջը…

Կամրջի ողբերգական փլուզումը…

1952 թվական, հուլիսի 4, տեղական ժամանակով՝ 15։05…

Կամրջի վրա բետոնապատման աշխատանքներ էին իրականացվում, երբ կամրջակամարն անսպասելի փլուզվում է։ Զոհերի թիվը հասնում է 47-ի, այդ թվում` 22 բանվոր և 25 կալանավոր, շատ-շատերը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. այս իրադարձությունը դառնում է մեր մայրաքաղաքի պատմության ամենաողբերգական էջերից մեկը։

Շուտով կազմվում է հանձնաժողով՝  վթարի պատճառներն ու ու վթարի արդյունքում կրած նյութական վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։ Ըստ հանձնաժողովի վարկածի՝ վնասի չափը կազմել էր 985771 ռուբլի, ինչը չափազանց մեծ գումար էր այն տարիների համար: Հանձնաժողովը ներկայացրեց փլուզման տեխնիկական պատճառներն ու հավելեց՝ փլուզումը նաև արդյունք էր շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության բացակայության…

Կամրջի կառուցման երկրորդ, հաջողված փորձը

Շուտով 1952 թվականի սեպտեմբերին վերսկսվում է կամրջի շինարարությունը, և շահագործման հանձնման ժամկետ է սահմանվում 1953 թվականի վերջը։ Կամրջի շինարարությունը կրկին ձգձգվում է, շահագործման հանձնման նոր ժամկետ է սահմանվում 1955 թվականի հոկտեմբերի 20-ը։ Արդյունքում Հրազդանի մեծ կամրջի շինարարության աշխատանքներն ավարտվում են 1955 թվականի դեկտեմբերին։ Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ստեղծագործությունն իսկապես հոյակերտ էր և այդ տարիներին համարվում էր Եվրոպայի խոշորագույն կամուրջներից մեկը՝  ավելի քան 60 մետր բարձրությամբ և 335 մետր երկարությամբ։

Կամրջի ամրությունն ու հուսալիությունը ստուգելու և վերոնշյալ ողբերգությունը կրկին թույլ չտալու նպատակով՝ կամուրջ են հանել ծանր քարերով բեռնված  բեռնատարներ, ինժեներները չափել են ծանրաբեռնվածության տակ կամրջի ճկումը։

Կամուրջը պատվով է հաղթահարել փորձությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)