7 արտասովոր ախտանշան, որոնք կարող են պայմանավորված լինել արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղը գինեկոլոգիական քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է:

Սա շատ վտանգավոր հիվանդություն է, ուստի դրա ախտանշանները պետք է իմանա յուրաքանչյուր կին:

Բժիշկները ներկայացրել են 7 արտասովոր ախտանշան, որոնք կարող են վկայել արգանդի վզիկի քաղցկեղի մասին:

1. Դաշտանային ցիկլի խանգարում

Դաշտանային ցիկլի խանգարումն առհասարակ պետք է անհանգստացնի ցանկացած դեպքում: Այս ախտնաշանը ոչ միշտ է վկայում արգանդի վզիկի քաղցկեղի մասին և կարող է պայմանավորված լինել միզասեռական համակարգի հետ կապված որևէ այլ խնդրով, սակայն, այնուամենայնիվ, այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

2. Արյունահոսություն սեռական ակտից հետո

Սեռական ակտից հետո առանց որևէ պատճառի ի հայտ եկած արյունահոսությունը կարող է վկայել առողջական լուրջ խնդիրների մասին: Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և գինեկոլոգիական բուժզննում անցնել

3. Արյունահոսություն դաշտանադադարից հետո

Դաշտանադադարից հետո ոչ մի արյունահոսություն չպետք է լինի: Նման խնդիր ի հայտ գալու դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել և անպայման բուժզննում անցնել, քանի որ այն կարող է վկայել ինչպես արգանդի վզիկի քաղցկեղի, այնպես էլ մի շարք այլ առողջական խնդիրների մասին:

4. Արյունահոսություն ներլվացումից (спринцевание) հետո

Առհասարակ՝ ներլվացման պրոցեդուրան համարվում է վնասակար կանանց առողջության համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դրանից: Սակայն այդ պրոցեդուրայից հետո նկատվող արյունահոսությունն էլ ավելի վտանգավոր է, ուստի հարկավոր է անպայման դիմել բժշկին:

5. Արյունահոսություն գինեկոլոգիական բուժզննումից հետո

Վարակի կամ սեռական օրգաների ուռուցքների դեպքում գինեկոլոգիական բուժզննումից հետո կարող է նկատվել արյունահոսություն: Նման դեպքերում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ՝ ներկայացնելով ի հայտ եկած ախտանշանները:

6. Տհաճ զգացողություններ հեշտոցի հատվածում

Հեշտոցի տհաճ հոտը կամ արտասովոր արտադրությունը, որի մեջ նկատվում են արյան հետքեր և որն ի հայտ է գալիս դաշտանների միջև կամ դաշտանադադարից հետո, նույնպես կարող է վկայել քաղցկեղի մասին, ուստի նման ախտանշանները չի կարելի անուշադրության մատնել:

7. Արտասովոր ցավոտ զգացողություններ

Ցավը սեռական ակտի ժամանակ, մեջքի, ոտքերի կամ կոնքի ցավը, հոգնածությունը, քաշի կորուստ, ախորժակի վատացումը կամ ոտքերի այտուցվածությունը նույնպես կարող են պայմանավորված լինել արգանդի վզիկի քաղցկեղով: Կանայք հաճախ են անտեսում այս ախտանշանները, ինչը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել և պարբերաբար բուժզննում անցնել:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ