Օշոյի 10 պատվիրանները

Մի անգամ թղթակիցը հարցրեց Օշոյին  իր «տասը պատվիրանների մասին»։

Ի պատասխան Օշոն նշեց, որ դժվար հարց է, որովհետև ինքը դեմ է պատվիրանների, սակայն, զուտ զվարճության համար ներկայացրեց իր պատկերացրած «տասը պատվիրանները»։

Դրանք էին՝

  • Երբեք մի հետևեք ոչ մեկի պատվիրանին։
  • Չկա ուրիշ աստված, բացի կյանքից։
  • Ճշմարտությունը ձեր մեջ է, մի փնտրեք այն ուրիշ որևէ տեղում։
  • Սերը աղոթք է։
  • Երբ դառնում ես ոչ ոք, հասնում ես ճշմարտության դռան մոտ։
  • Ոչինչ միջոց չէ, ամենը նպատակ է և նվաճում։
  • Կյանքը այստեղ է և հիմա։
  • Ապրեք արթուն։
  • Մի լողացեք, այլ լող տվեք։
  • Մեռեք յուրաքանչյուր պահի, մեռեք այնպես, որ յուրաքանչյուր պահի լինեք նորովի։
  • Այն ինչ որ կա՝ կա։ Մնացեք և կտեսնեք»։

Օշո. մարդ, որի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։

Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։

zNews-ը Ձեզ է նք ներկայացնում հինդու հոգևոր առաջնորդի մտքերը սիրո մասին։

Օշոն սիրո մասին

1. Մի սիրեք կոնկրետ մեկին, սիրեք ողջ գոյությունը: Դա բնական իրողությունն է. ծառերը, լեռները և մարդիկ իրականում տարանջատված չեն իրարից: Մենք բոլորս ինչ-որ միասնության մասնիկներն ենք, մենք կանք ներդաշնակության մեջ: Մենք անդադար շնչում ենք թթվածին և արտաշնչում՝ ածխաթթու գազ: Ծառերն անընդհատ ներշնչում են ածխաթթու գազ և արտաշնչում են թթվածին: Առանց ծառերի մենք չէինք կարող շնչել: Մենք մի ամբողջականության մեջ ենք միահյուսված: Այսպես էլ փոխկապակցված է ողջ գոյությունը: Այդ պատճառով սիրեք ոչ թե կոնկրետ ինչ-որ մեկին, այլ՝ ծառերը, աստղերը, սարերը, մարդկանց, կենդանիներին:

Կարևորը ոչ թե այն է, թե ում եք սիրում, այլ այն, որ ընդհանրապես սիրում եք:

2. Կինը կարող է երջանիկ և բավարարված լինել մի տղամարդու հետ, քանզի նա նայում է ոչ թե այդ տղամարդու մարմնին, այլ հոգևոր հատկանիշներին: Կինը սիրահարվում ոչ թե նրան, ով զարգացած մկաններ ունի, այլ նրան, ով հմայք ունի, ինչ-որ անբացատրելի, բայց հիասքանչ բան…

Կինը նայում է նրան, ում գաղտնիքն ուզում է հասկանալ:

3. Քեզ ստիպել են հավատալ, որ սիրո մեջ սովորաբար առաջին քայլը պիտի անեն տղամարդիկ. կանանց դա հարիր չէ: Այդ պատկերացումները սպառել են իրենց. ինչու՞ հենց սկզբից քեզ դնես երկրորդական տեղում: Եթե դու սիրում ես տղամարդուն, ինչո՞ւ սպասել: Ես գիտեմ շատ կանանց, որոնք տարիներով սպասում էին, որ տղամարդն անի առաջին քայլը: Սակայն նրանք սիրում էին այնպիսի տղամարդկանց, որոնք չէին էլ պատրաստվում նախաձեռնությունը վերցնել իրենց վրա:

4. Մարդիկ կարծում են, որ կկարողանան սիրել միայն այն դեպքում, երբ իրենց արժանի զուգընկեր կգտնեն: Հիմարություն: Դու երբեք նրան չես գտնի: Մարդիկ մտածում են, որ կսիրեն միայն այն պարագայում, երբ կհանդիպեն իդեալական կնոջ կամ իդեալական տղամարդու:

Հիմարություն: Դուք նրանց երբեք չեք հանդիպի, քանի որ բնության մեջ գոյություն չունեն իդեալական տղամարդն ու իդեալական կինը:

Եթե նույնիսկ նրանք գոյություն ունենային, ուղղակի թքած կունենային քո սիրո վրա: Այն նրանց համար ուղղակի անհետաքրքիր կլիներ:

5. Տղամարդու համար սերը բազմաթիվ բաներից միայն մեկն է: Նա կուզեր բանաստեղծություններ գրել, կուզեր արարել կտավներ ոչ նրա համար, որ սիրում է: Այդ զբաղմունքը իր համար ունի այլ՝ սիռո հետ կապ չունեցող նշանակություն: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից նա կուզեր ընկղմվել խորը սիրո մոռացումների մեջ: Դա նրա հանգիստն է:

Ուշադրություն դարձրեք տարբերությանը. տղամարդու սերը իր հանգստյան վայրն է:

Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: Հիշեք՝ նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա նորից կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել: Նրա համար սերը պարտադիր հիմք է այլ գործեր կատարելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ