Պարզ ու արդյունավետ դիետա ընդամենը 2 շաբաթում 13 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Նիհարելն այդքան էլ դժվար չի. բավական է միայն որոշում կայացնել և փոխել սննդակարգը:

Որքան առողջ լինի ընդունած սնունդը, այնքան առողջ կլինի մարդու մարմինն ու հոգին:

Հոգեբաններն ապացուցել են, որ նույնիսկ մի փոքր նիհարած մարդը շատ ավելի ինքնավստահ է լինում, քան նա, ով երազում է նիհարելու մասին, սակայն ոչինչ չի անում դրա համար:

Ձեզ ենք ներկայացնում մի դիետա, որը չափազանց արդյունավետ է:

Այն հիմնված է գրեթե ամբողջությամբ ածխաջրերից հրաժարվելու վրա:

Նման սննդակարգը շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ունեն մարսողության ու մաշկի խնդիրներ:

Այս դիետան հնարավորություն կտա նիհարել ընդամենը երկու շաբաթում և էներգիա կհաղորդի:

Զարմանալին այն է, որ դրա համար անհրաժեշտ է ամեն օր ուտել բավական համեղ սննդամթերք:

Ձվով դիետա

Երկուշաբթի

· Նախաճաշ. 1 հատ նարինջ (կարելի դրա փոխարեն ուտել թուրինջ, դեղձ, արքայախնձոր կամ մեկ ուրիշ միրգ, բացի բանանից), 2 հատ թխվածքաբլիթ (պատրաստված ամբողջական ցորենի ալյուրից), սուրճ կամ թեյ (առանց շաքարավազի):

· Ճաշ. 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր:

· Ընթրիք. 2 հատ խաշած ձու, 2 հատ լոլիկ, 500 գրամ բանջարեղենային աղցան (կամ պարզապես 500 գրամ վարունգ), 2 հատ թխվածքաբլիթ:

Այս դիետայի առավելություններից մեկն այն է, որ ընթրիքը բավական հագեցնող է և կարիք չկա սոված քնելու: Դիետայի ընթացքում անհրաժեշտ է խմել հնարավորինս շատ հեղուկ, սակայն պետք է բացառել աղի օգտագործումը: Աղի փոխարեն կարելի է օգտագործել տարբեր համեմունքներ, իսկ աղցանները, բանջարեղենը, միսն ու ձուկը պատրաստել պղպեղով ու չամանով:

Երեքշաբթի

· Նախաճաշ. ինչպես և երկուշաբթի օրը:

· Ճաշ. 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, յոգուրտ կամ կեֆիր, 2 հատ թխվածքաբլիթ:

· Ընթրիք. 120 գրամ անյուղ միս (ցանկալի է տավարի), 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ:

Չորեքշաբթի

· Նախաճաշ. ինչպես և երկուշաբթի օրը:

· Ճաշ. 1 հատ նարինջ, 1 հատ խաշած ձու, յոգորտ կամ կեֆիր, բանջարեղենային աղցան:

· Ընթրիք. 120գրամ միս, 1 հատ նարինջ, 1 հատ թխվածքաբլիթ, թեյ կամ սուրճ:

Հինգշաբթի

· Նախաճաշ. ինչպես և երկուշաբթի օրը:

· Ճաշ. 120 գրամ անյուղ պանիր կամ կաթնաշոռ, 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ:

· Ընթրիք. 120 գրամ միս, 2 հատ լոլիկ, 1 հատ խնձոր, 1 հատ թխվածքաբլիթ:

Ուրբաթ

· Նախաճաշ. ինչպես և երկուշաբթի օրը:

· Ճաշ. 200 գրամ շոգեխաշած ձուկ, 1 հատ լոլիկ, 1 հատ թխվածքաբլիթ:

· Ընթրիք. 500 գրամ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն (գազար, սոխ, կաղամբ, կարտոֆիլ, լոբազգիներ), 1 հատ խաշած ձու, 1 հատ լոլիկ:

Շաբաթվա վերջին երկու օրը կարելի է սնվել սովորականի նման, սակայն պետք չէ չարաշահել: Բացի այդ, չի կարելի խմել ալկոհոլային ըմպելիքներ, օգտագործել աղ ու կոնսերվանտներ պարունակող սննդամթերք:

Ածխաջրերի սահմանափակումը միշտ շատ լավ արդյունք է տալիս: Ցանկալի քաշին հասնելուց հետո կարելի է շաբաթական մեկ անգամ (օրինակ՝ երկուշաբթի օրերին) հետևել ստորև բերված սննդակարգին և կորցրած քաշն այլևս չի վերադառնա:

· Նախաճաշ. 2 բաժակ կիտրոնի հյութով ջուր:

· Ճաշ. 1 հատ խաշած ձու, 1 հատ թխվածքաբլիթ, 1 հատ լոլիկ, 1 հատ խնձոր:

· Ընթրիք. 1 հատ խաշած ձու, 1 հատ թխվածքաբլիթ, 1 հատ լոլիկ:

Այս պարզ ու արդյունավետ դիետան իրական փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր վաղուց երազում են ազատվել ավելորդ քաշից: Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում՝ այն հնարավորություն կտա երկու շաբաթում ազատվել 10-13 կգ ավելորդ քաշից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ