Առողջական ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել մարդու մեզը

Մեզը նյութափոխանակության արգասիքներից մեկն է, որի միջոցով օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ ջուրը, աղերը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, ինչպես նաև օտար նյութերը։

Այն կարող է շատ բան պատմել մարդու առողջական վիճակի մասին, սակայն մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում մեզի գույնի, հոտի կամ քանակության փոփոխությանը, ինչի հետևանքով էլ առողջական որոշակի խնդիրները չեն նկատում ժամանակին։

Մասնագետների խոսքով՝ մեզի հետազոտությունը թույլ է տալիս բավական ամփոփ պատկերացում կազմել մարդու առողջական վիճակի մասին, ինչպես նաև ախտորոշել մի շարք լուրջ հիվանդություններ, որոնց դեմ ժամանակին միջոցներ չձեռնարկելը կարող է շատ վտանգավոր լինել։ Այս հետազոտության միջոցով կարելի է որոշել անգամ կորոնավիրուսային վարակի ծանրության աստիճանը, սակայն կորոնավիրուսը միակ հիվանդությունը չէ, որ հնարավոր է ախտորոշել մեզի միջոցով։

The Health Site կայքը ներկայացրել է այն հիվանդություններն ու վիճակները, որոնք կարելի է ախտորոշել մեզի հետազոտության միջոցով։

Մեզի մուգ գույն

Առողջ մարդու մեզը սովորաբար ունենում է բաց դեղնավուն երանգ և լինում է թափանցիկ, մինչդեռ մեզի արտասովոր մուգ գույնը կարող է հուշել որոշակի խնդիրների մասին։ Նման մուգ գույնը կարող է պայմանավորված լինել օրվա ընթացքում չափազանց քիչ քանակությամբ ջրի գործածությամբ՝ հուշելով օրգանիզմի ջրազրկման մասին։ Ջրազրկումը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի նման խնդրից ազատվելու համար հարկավոր է օրական առնվազն 8 բաժակ ջուր խմել։

Մեզի մեջ արյան առկայություն

Մեզի մեջ արյան հետքերի առկայությունն այն ախտանշանն է, որը նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Նման լուրջ ախտանշանը կարող է հուշել շատ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ երիկամների հիվանդությունների, շագանակագեղձի մեծացման, միզապարկի քաղցկեղի կամ մանգաղաբջջային սակավարյունության (անեմիա) մասին, որոնք անտեսելը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ։ Մեզի մեջ արյան առկայությունը կարող է պայմանավորված լինել նաև ֆիզիկական գերծանրաբեռնվածությամբ կամ որոշակի դեղորայքի ընդունմամբ, ուստի անմիջապես անհանգստանալու և խուճապի մատնվելու կարքի չկա, սակայն այնուամենայնիվ նման խնդիրը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Մեզի տհաճ հոտ

Մեզի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ որոշակի սննդամթերքի գործածությունը կամ օրգանիզմի ջրազրկումը, սակայն որոշ դեպքերում այս ախտանշանը կարող է հուշել նաև առողջական մի շարք խնդիրների զարգացման վաղ փուլերի մասին։ Մեզի տհաճ հոտով կարող են ուղեկցվել այնպիսի լուրջ ախտաբանությունները, ինչպիսին են շաքարային դիաբետը, միզասեռական համակարգի վարակումները, ինչպես նաև երիկամների կամ լյարդի հետ կապված խնդիրները։ Սա է պատճառը, որ մշտապես տհաճ հոտ նկատելու դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել մասնագետի հետ ու բուժզննում անցնել նման լուրջ խնդիրների առկայությունը հաստատելու կամ հերքելու համար։

Հղիություն

Մեզը կարող է կիրառվել անգամ հղիության «ախտորոշման» համար։ Նման դեպքերում թեստերը հայտնաբերում են կնոջ օրգանիզմում մարդու խորիոնային գոնադոտրոպին հորմոնի առկայությունը։ Խորինի կողմից արտադրվող այս հորմոնը մեծ քանակությամբ առկա է լինում միայն հղի կնոջ օրգանիզմում, ուստի դրա առկայությունը վկայում է հղիության մասին։

Երիկամաքարային հիվանդություն

Մեզի հետազոտությունը կարող է օգնել նաև ախտորոշել այնպիսի լուրջ հիվանդությունը, ինչպիսին է միզաքարային կամ երիկամաքարային հիվանդությունը։ Այս հիվանդության դեպքում մարդու մոտ կարող է նկատվել հաճախակի միզելու ցանկություն, մինչդեռ միզապարկը դատարկել նրան կարող է այդպես էլ չհաջողվել։ Բանն այն է, որ միզաքարային հիվանդությունը բնորոշվում է երիկամներում քարերի առկայությամբ, իսկ այդ քարերը կարող են տեղաշարժվել ու խցանել միզածորանը՝ խանգարելով մեզի նորմալ արտահոսքը։ Նման դեպքերում մեզի մանրադիտակային հետազոտությունը թույլ կտա ստուգել դրա մեջ կալցիումի և թթուների որոշակի տեսակի առկայությունը, ինչի արդյունքում էլ հնարավոր կլինի ախտորոշել հիվանդությունը։ Սակայն հարկ է հիշել, որ միզածորանի խցանման պատճառ կարող են դառնալ նաև այնպիսի լուրջ խնդիրները, ինչպիսին են արյան մակարդուկները, մեծացած շագանակագեղձն ու միզապարկի քաղցկեղը, ուստի խնդրի պատճառը հստակ պարզելու համար հարկավոր է անպայման բուժզննում անցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ