Մասնագետը նշել է՝ որ դեպքերում է փորափքանքը հուշում վտանգավոր հիվանդությունների մասին

Փորափքանը բավական տարածված խնդիր է, որը սովորաբար վերագրվում է մեծ քանակությամբ սննդի կամ սննդամթերքի որոշակի տեսակների գործածությանը, սակայն մասնագետները հիշեցնում են, որ որոշ դեպքերում այն կարող է պայմանավորված լինել առողջական բավական լուրջ խնդիրներով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես նշել է բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մարատ Զինատուլինը 5-tv.ru-ի հետ զրույցում, փորափքանը ոչ միշտ է պայմանավորված լինում գազերի առաջացմանը նպաստող մթերքի գործածությամբ։

Մասնագետի խոսքով` աղիներում գազերի կուտակումն ու փորափքանը կարող են հուշել կաթի կամ սնձանի (գլյուտեն) նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականության մասին։ Բացի այդ, ինտենսիվ գազերի կուտակման պատճառ կարող է դառնալ նաև ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի կամ լեղապարկի աշխատանքի խանգարումը։

Անդրադառնալով փորափքանի վտանգավոր պատճառներին` Զինատուլինն ընդգծել է սուր, ծակող, մղկտում, սպազմային ցավերով ուղեկցվող փորափքանը, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Նման ցավեր կարող են պայմանավորված լինել աղիների ամբողջականության խանգարմամբ, ինչի պատճառ կարող են դառնալ էրոզիաները, խոցերը կամ ուռուցքները։

Բժշկի խոսքով` նման ցավոտ զգացողություններով ուղեկցվող փորափքանի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին ու բուժզննում անցնել։ Ընդ որում` բուժզննում անցնելը հատկապես կարևոր է աղիների աշխատանքի խանգարման` փորլուծության կամ փորկապության դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ