Չորս սենյակային բույս, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր բնակարանում

Գիտնականները խորհուրդ են տալիս այն տարածքներում, որտեղ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում, պետք է առնվազն երեք սենյակային բույս ունենալ։

Սենյակային ծաղիկները պետք է ընտրել ոչ միայն գեղեցկությամբ, այլև ըստ նրանց օգտակարության։

Քաղաքային բնակարաններում այնպիսի բույսեր են անհրաժեշտ, որոնք կմաքրեն տան օդը փոշուց, մանրէներից և թունավոր նյութերից, կհարստացնեն այն թթվածնով, կհագեցնեն բույրով և ֆիտոնցիդներով։

Պետք է նաև իմանալ, որ կան բույսեր, որոնք ավելի շատ օգուտ են բերում խոհանոցում, որտեղ, որպես կանոն, բարձր խոնավություն է, տոթ է և տաք։

Կան բույսեր, որոնք օգնում են առողջացնել մթնոլորտը աշխատասենյակում՝ հանելով համակարգչի, սքաների և հեռուստացույցի էլեկտրամագնիսական ճառագայթման բացասական ազդեցությունը։

Կան սենյակային բույսեր, որոնք շատ օգտակար են ննջարանում։

1. Քլորոֆիտում

Այս ծաղիկը տարածքները առողջացնելու առումով իսկական չեմպիոն է։ Մի քանի նման բույսը լրիվ բավարար է բնակարանում առկա սինթետիկ նյութերի արտանետած ֆորմալդեգիդը կլանելու համար։ Իսկ եթե ծաղկամանների մեջ նաև ակտիվացված ածուխ դնեք, քլորոֆիտումի մաքրող հատկությունները մի քանի անգամ կավելանան։ Այս սանիտարը սպանում է նաև վնասակար մանրէներին։ Ի դեպ, պատահական չէ, որ քլորոֆիտումները երբեք չեն ախտահարվում վնասատուներով։

2. Ֆիկուս

Օժտված է ֆիտոնցիդային հատկություններով, մաքրում է օդը թունավոր նյութերից, այդ պատճառով էլ խոհանոցի կամ պատուհանները դեպի բանուկ փողոց դուրս եկող սենյակի համար սա իսկական հրաշք է։ Ֆիկուսը նաև խոնավացնում է օդը և հարստացնում է այն թթվածնով։

3. Խորդենի

Խորհուրդ է տրվում պահել ննջարանում։ Խորդենու արտադրած օգտակար միացությունները հանգստացնող հատկությամբ են օժտված, ինչը շատ կարևոր է սթրեսի և անքնության դեպքում։ Նա նաև կենսաբանական ակտիվ նյութեր է արտազատում, որոնք սպանում են ստաֆիլոկոկներն ու ստրեպտոկոկները, դեզինֆեկցում են տարածքները և քշում են ճանճերին, այնպես որ, խոհանոցում էլ այն շատ տեղին կլինի։ Բույսը քմահաճ չէ և շատ արագ բազմանում է։

4. Ալոե

Այս բույսը գիշերը թթվածին է արտադրում և կլանում է ածխաթթու գազը, այդ պատճառով էլ նրա իսկական տեղը ննջարանում է։ Բացի այդ՝ ալոեն իսկական շտապ օգնություն է տան մեջ։ Լվացած տերևները կարելի է դնել արյունահոսող կամ վարակված վերքի վրա։ Ալոեի հյութն օգնում է գլխացավերի և մրսածության դեպքում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ