Արյան վատ շրջանառության մասին վկայող նշաններ. ուշադիր եղեք

Արյան վատ շրջանառությունը կարող է առողջական տարբեր խնդիրների հետևանք լինել:

Բարդանալու դեպքում արյան վատ շրջանառությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, այդ պատճառով կարևոր է ժամանակին ախտորոշել խնդիրը՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Fithacker.ru-ն ներկայացրել է նշաններ, որոնք վկայում են արյան վատ շրջանառության մասին:

Վերջույթների թմրածություն: Արյան վատ շրջանառության դեպքում անհրաժեշտ քանակով արյուն չի հասնում օրգաններին և ուղեղին: Արդյունքում՝ վերջույթները հաճախ են թմրում:

Երակների վարիկոզ լայնացում: Երբ արյունը բավարար արագությամբ չի շարժվում, երակներում ճնշումը կարող է մեծանալ՝ երակներին ստիպելով մեծանալ, մգանալ:

Սառը վերջույթներ: Արյան շրջանառությունը կարևոր դեր ունի նաև մարմնի ջերմաստիճանի կարգավորման հարցում: Երբ բավարար քանակով արյուն չի հասնում ձեռքերին և ոտքերին, դրանք գրեթե միշտ սառն են լինում:

Ոտքերի այտուցվածություն: Արյան շրջանառության խնդիրները կարող են հանգեցնել ոտքերի հատվածում հեղուկի կուտակման: Այս խնդրի դեպքում կարող է օգնել ոտքերը որոշ ժամանակ վեր պահելը:

Դանդաղ ապաքինում: Արյան վատ շրջանառության դեպքում իմունային համակարգը չի կարողանում արդյունավետ աշխատել: Խնդրի առկայության դեպքում մարդը կարող է հաճախ հիվանդանալ, իսկ վնասվածքների ապաքինման համար երկար ժամանակ կպահանջվի:

Էրեկցիայի խանգարումներ: Արյան շրջանառության խանգարման դեպքում նկատվում են նաև էրեկցիայի խանգարումներ: Այս դեպքում ևս բժշկական միջամտություն է պահանջվում:

Մշտական հոգնածություն: Երբ ուղեղին անհրաժեշտ քանակով թթվածին չի հասնում, այն նորմալ չի կարողանում աշխատել: Մկանների աշխատանքը ևս դժվարանում է: Այս ամենը հանգեցնում է թուլության և հոգնածության մշտական զգացման:

Ճնշում կրծքավանդակում: Անհրաժեշտ քանակով թթվածնի բացակայության դեպքում տուժում է սրտի աշխատանքը: Դա կարող է հանգեցնել ցավի, ծանրության, ճնշման զգացման կրծքավանդակի հատվածում:

Մաշկի գունատություն: Եվս մեկ խնդիր, որի պատճառն արյան վատ շրջանառությունն է: Խնդիրը կարող է կարգավորվել սննդակարգ բավարար քանակով երկաթ ներառելու դեպքում:

Անբացատրելի մազաթափություն: Եթե առկա չեն այլ առողջական խնդիրներ, սակայն մազաթափությունը շարունակվում է, հարկավոր է ուշադրություն դարձնել արյան շրջանառությանը: Փորձեք գլխամաշկը մերսել ձիթապտղի յուղով: Դա կօգնի մեծացնել արյան հոսքը, ամրացնել մազարմատները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը