Գաստրիտի նշաններն ու բուժման եղանակները, բաց մի թողեք

Գաստրիտը բավական տարածված հիվանդություն է, որի դեպքում բորբոքվում է ստամոքսի լորձաթաղանթը։

Տարբերվում են գաստրիտի սուր և քրոնիկ տեսակները։

Հիվանդության առաջացման մի խումբ պատճառներ կան, իսկ ժամանակին ախտորոշումն ու ճիշտ բուժումը նվազեցնում են բարդությունների առաջացման հավանականությունը։

Հիվանդության առաջացման պատճառներից են.

  • «Հելիկոբակտեր պիլորի» բակտերիա։ Սա գաստրիտի առաջացման ամենատարածված պատճառն է։ Հնարավոր են այլ բակտերիալ վարակներ ևս։
  • Ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցների երկարաժամկետ և չափից շատ ընդունում։
  • Վնասակար նյութերի չարաշահում, ինչպիսիք են ալկոհոլը, թմրամիջոցները։
  • Ֆիզիկական սթրես, որն առաջացել է վնասվածքի, հիվանդության կամ վիրահատական միջամտության հետևանքով։
  • Գաստրոէզոֆագալ ռեֆլյուքս։
  • Աուտոիմուն ռեակցիա։
  • Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ, վիրուսային վարակներ, վարակվածություն մակաբույծներով։

Գաստրիտի առկայության մասին վկայում են հետևյալ նշանները,

  • ցավ կամ անհարմարության զգացում որովայնի վերին հատվածում,
  • սրտխառնոց և փսխում
  • որովյանի գրգռվածություն
  • որովայնում ծանրության զգացում, հատկապես՝ սննդի ընդունումից հետո
  • մուգ արտաթորանք
  • արյունային փսխումներ կամ փսխում սուրճի հատիկների նմանվող զանգվածով։

Էրոզիվ գաստրիտը հանգեցնում է արյունահոսության, ինչը վտանգավոր է կյանքի համար և անհապաղ բժշկական միջամտության կարիք ունի։

Անհապաղ դիմեք բժշկի, եթե նկատում եք հետևյալ նշանները.

  • շնչառության դժվարացում
  • գլխապտույտ
  • ընդհանուր թուլություն
  • գունատություն։

Գաստրիտի բուժումը կախված է դրա պատճառից։ Այն համապատասխան հետազոտությունների արդյունքում ախտորոշում է բժիշկը, ով նաև բուժում է նշանակում։

Հետևեք այս խորհուրդներին։

  • Սնունդն ընդունեք քիչ քանակով, բայց հաճախ։
  • Խուսափեք կծու, թթու, տապակած մթերքի օգտագործումից։
  • Խուսափել ալկոհոլի օգտագործումից։
  • Փորձեք խուսափել սթրեսներից, քանի որ դրանք ևս բացասաբար են անդրադառնում որովայնի աշխատանքի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը