Ո՞ր մթերքներն են օգտակար մարդու արյան համար

Բոլորն էլ գիտեն, որ առողջության համար անհրաժեշտ է ուտել բանջարեղեն և միրգ:

Քիչ քաղցրավենիք, ավելի շատ՝ դանդաղ ածխաջրեր և ջուր:

Իսկ գիտե՞ք, թե որ մթերքներն են օգտակար ձեր արյան՝ օրգանիզմի ամենակարևոր բաղադրիչներից մեկի համար:

zNews-ը ներկայացնում է արյունն առողջացնող մթերքների ցուցակը:

Անոթների միջոցով նորմալ շարժման համար արյունը պետք է լինի բավարար ջրիկ, բայց միևնույն ժամանակ ունենա լավ մակարդելիություն՝ արյունահոցությունը դադարեցնելու համար:

Մեր սովորական սննդակարգը խտացնում է արյունը, ինչը սպառնում է խցանումների առաջացմանը: Ալկոհոլ, շաքար, ճարպոտ միս, պահածոյացված սնունդ. այս մթերքները վատթարացնում են արյան վիճակը: Իսկ շարունակությունը՝ շղթայական է. արյունը չի կատարում իր գործառույթները, հյուսվածքները լավ չեն սնուցվում, մթերքները լավ չեն քայքայվում և, որպես հետևանք, ընկնում է հեմոգլոբինը, իմունիտետը նվազում է, օրգանիզմի վիճակը՝ վատթարանում:

Բավականաչափ ջուր խմելով, ավելացնելով բանջարեղենի սպառումը՝ մենք բարելավում ենք իրավիճակը: Բայց կան մթերքներ, որոնք անփոխարինելի են, եթե ձեր նպատակն է լինել աշխույժ, դեմքին ունենալ առողջ գույն, բարձրացնել անձեռնմխելիությունը:

Լյարդ

Լյարդը հարուստ է երկաթով, ֆոլաթթվով, A վիտամինով, որն օգնում է ուրոլիտիասի բուժմանը: Պարունակում է հեպարին, որը պահպանում է արյան նորմալ մակարդումը:

Լյարդն ունի սպիտակուցների և կարևոր օգտակար հանածոների բարձր կոնցենտրացիա, որոնցից հիմնականներն են երկաթը և պղինձը՝ արյան էական բաղադրիչներ, որոնք մասնակցում են հեմոգլոբինի արտադրությանը:

Այդուհանդերձ, լյարդը պարունակում է կերատին՝ նյութ, որը տարիքավորներին խորհուրդ չի տրվում օգտագորշծել:

Այս մթերքի գլխավոր առավելությունն այն է, որ այն մեզ հասանելի է ամբողջ տարվա ընթացքում, միայն հարկավոր է սովորել, թե ինչպես այն ճիշտ պատրաստել:

Բալ

Ամառ է, և պետք է առիթը օգտագործել օրգանիզմն այս համեղ ու առողջ հատապտուղով հագեցնելու համար: Մսեղ պտուղները պարունակում են ֆոլաթթու, որն անհրաժեշտ է արյունաստեղծ գործընթացի համար (դրա պակասությունը կարող է նույնիսկ անեմիա առաջացնել): Ինչպես նաև՝ պղինձ, կալիում, մագնեզիում և երկաթ:

Քրքում

Սա ոչ միայն համեղ համեմունք է, որը լավ համակցվում է հավի, մսի, բանջարեղենի և նույնիսկ թեյի հետ, այլ նաև շատ օգտակար է: Այն օրգանիզմից հեռացնում է շլակներն ու տոքսինները, կանխում ուռուցքային հիվանդությունները:

Բայց չի կարելի այն չարաշահել հղիության ընթացքում, քանի որ կարող է բարձրացնել արգանդի տոնուսը: Քրքումին զգուշորեն պետք է մոտենան նաև խոլելիտիազով հիվանդները, ստամոքսային հիվանդություններ ունեցողները:

Սխտոր

Բացի յուրահատոկ հոտից և մեծ քանակությամբ ֆիտոնցիդներից, որոնք խանգարում են մանրէների և վիրուսների աճին, սխտորը հարուստ է նաև C վիտամինով։ Հանքային տարրերից սխտորը պարունակում է կալցիում, մագնեզիում, մոլիբդեն, պղինձ, կոբալտ, վանադիում, ֆոսֆոր, ծծումբ, քլոր և անագ։ Այն կանխում է արյան խցանումներիի առաջացումը և ունի հակաուռուցքային հատկություններ:

ի դեպ, սխտորի օգտակար հատկությունները ջերմային մշակման ընթացքում պահպանվում են:

Խնձոր

Այս «երիտասարդացնող» պտուղը իզուր չէ, որ այսպիսի անվանում է ստացել։ Խնձորը հարուստ է երկաթով, ուստի այս մրգի պարբերաբար ուտելը մեծացնում է հեմոգլոբինի քանակությունը: Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում մարսողությունը, ամրացնում սրտանոթային համակարգը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը