Ի՞նչ դեղամիջոցներ երբեք չի կարելի ընդունել 60 տարեկանից հետո

Ճիշտ ապրելակերպի ընտրության դեպքում մինչեւ խոր ծերություն կարելի է առողջ մնալ, բայց գիտելիքներն այն մասին, թե ինչն այլեւս չի աշխատում ձեր օրգանիզմում, կենսական կարեւոր նշանակություն ունեն ընդհանուր առողջության համար:

Մասնագետները Eat This, Not That!-ին պատմել են, թե ինչ դեղամիջոցներից եւ հավելումներից պետք է խուսափել 60 տարեկանից հետո եւ ինչու:

Անքնության դեմ առանց դեղատոմսի դեղամիջոցները սովորաբար ներառում են դիֆենհիդրամին: Տարեց մարդկանց կողմից դրանք ընդունելու դեպքում կարող է գիտակցության մթագնում, փորկապություն եւ բերանի չորացում առաջանալ, զգուշացրել է դեղագործ Իռեն Կլավիխոն:

Մասնագետը տարեց մարդկանց նաեւ խորհուրդ է տվել խուսափել երկարաժամկետ ազդեցությամբ դիաբետիկ դեղամիջոցներից, ինչպիսիք են գլիբուրիդը եւ գլիմեպիրիդը։ Բնակչության այս խմբի կողմից այդպիսի դեղերի օգտագործման դեպքում վտանգավոր հիպոգլիկեմիայի ռիսկը մեծանում է: Նույն դասի դեղերի այլընտրանքը գլիպիզիդն է:

Դոկտոր Կլավիխոյի խոսքով՝ «տարեցները պետք է զգուշությամբ օգտագործեն ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԴ), որոնց բարձր չափաբաժիններով երկարատեւ օգտագործումը կարող է բացասաբար ազդել երիկամների աշխատանքի եւ արյան ճնշման վրա:

Իր հերթին անեսթեզիոլոգ Շոն Օրմոնդը պատմել է տարեց մարդկանց կողմից երկաթի ընդունման ռիսկերի մասին։

«Երկաթը հեշտությամբ օքսիդանում է արյան մեջ՝ երկաթի նկատմամբ իր բարձր հարաբերակցության պատճառով: Սա բորբոքում է առաջացնում, բացի այդ, նվազեցնում է այլ հանքանյութերի օքսիդացումը»,- պարզաբանել է նա։

Բժիշկ Օրմոնդը նաեւ խորհուրդներ է տվել կալցիումի ընդունման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ կալցիումը պետք է ընդունել միայն սննդակարգից՝ երիկամներում քարերի եւ այլ հիվանդությունների հավանականությունը նվազեցնելու համար։ Կալցիումի հավելումները կարող են նաեւ հանգեցնել կալցիումի մակարդակի անհավասարակշռության, ինչը կարող է կալցիֆիկացում առաջացնել արյան անոթներում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Թեստ․ Կկարողանա՞ք ճիշտ նշել օտարածին բառերի հայերեն տարբերակը
Քրեական աշխարհի ներկայացուցչի գերեզմանոցում տեղադրվել են նրա և իր Audi Q5 մեքենայի բրոնզե քանդակները (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
Թեստ․ Եթե կարողանաք ճիշտ պատասխանել 10-ից 8 հարցին, ուրեմն հալալ է ձեզ