Զույգերը, ովքեր ցանկանում են երեխա ունենալ, պետք է սեքսով զբաղվեն այնպես, ինչպես իրենց սիրավեպի սկզբում՝ հայտարարել են գիտնականները:
Վատ սեքսը կարող է զգալիորեն նվազեցնել երեխա ունենալու հավանականությունը:
Բրիտանացի գիտնականները վստահեցնում են՝ ինչքան զույգերի մոտ սեքսը լավ է, այնքան մեծ է հղիանալու հավանականությունը:
Սեքսը, որը պատճառում է մեծ հաճույք և բավականություն, խթանում է, որպեսզի տղամարդու մոտ սպերմատոզոիդների քանակը մեծ լինի, իսկ կանանց մոտ էլ բարելավվում է վերարտադրողական օրգանների վիճակը:
Գիտնականները նաև բացատրում են, որ լավ սեքսի ժամանակ տղամարդու մոտ առողջ ու ակտիվ սպերմատոզոիդների քանակը մեծանում է, ինչը չի լինում սովորական սեքսի ժամանակ:
Եթե սեքսի ժամանակ կինն օրգազմ է ապրում, սերմն ավելի հեշտ է հասնում ձվարաններին:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ