5 հիմար առասպել կուսության մասին

Չնայած մենք 21-րդ դարում ենք ապրում, մարդիկ դեռ հավատում են կուսության եւ դրանից զրկվելու մասին առասպելներին։

Օրինակ՝ շատերը կարծում են, թե կուսաթաղանթը վնասվում է առաջին սեռական ակտի ժամանակ, որ դա անպայման ցավով եւ արնահոսությամբ է ուղեկցվում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետներն ու Միննեսոտայի համալսարանի գիտնականները մեծածավալ հետազոտություն են անցկացրել աշխարհի տարբեր երկրների գինեկոլոգների ներկայացրած տվյալների հիման վրա։

Հետազոտության արդյունքները հրապարակված են Reproductive Health ամսագրում։

Եվ այսպես՝ ահա առասպելները, որոնք գինեկոլոգները հերքում են։

Կուսաթաղանթը ծածկում է հեշտոցի մուտքը եւ պատռվում է առաջին սեքսի ժամանակ

Իրականում ամեն բան այնքան էլ այդպես չէ։ Երբեմն այսպես կոչված կուսաթաղանթը՝ մարմնի փոքր մասը, մասամբ է ծածկում հեշտոցի մուտքը, իսկ երբեմն առհասարակ չի ծածկում։ Որոշ կանայք առհասարակ ծնվում են առանց կուսաթաղանթի։ Բայց եթե անգամ այն կա, պարտադիր չէ, որ այն պատռվի առաջին սեքսի ժամանակ։ Այն կարող է ուղղակի ճկվել, իսկ երբեմն էլ՝ մնալ անփոփոխ։

Առաջին սեքսի ժամանակ անպայման պետք է արյուն հոսի

Իրականում ոչ բոլորի մոտ է  առաջին սեքսից հետո արյուն գալիս։ Եթե կնոջ կուսաթաղանթը կոնկրետ տեսակի է, իսկ զուգընկերն էլ անփորձ է, կոպիտ, կնոջ մոտ կարող է արնահոսություն լինել։ Դա կարող է լինել նաեւ արտադրության պակասի պատճառով։ Հարցը հեշտ լուծվում է լուբրիկանտի միջոցով։

Ոմանք կարծում են, որ եթե առաջին սեքսի ժամանակ աղջկա մոտ արյուն չի հոսում, դա նշանակում է, որ նա վնասել է կուսաթաղանթը սպորտով զբաղվելու ժամանակ։ Որոշ դեպքերում, եթե թաղանթը ճկվող է, ֆիզիկական վարժություններից այն կարող է վնասվել, բայց դա շատ հազվադեպ է պատահում։ Առավել հավանական է, որ կուսաթաղանթը պարզապես այնպիսի կառուցվածք ունի, որ աղջիկն ու զուգընկերը պարզապես ոչինչ չեն զգացել։

Առաջին անգամ անպայման պետք է ցավոտ լինի

Առաջին սեքսը, ի հեճուկս տարածված կարծիքի, միշտ չէ ցավով ուղեկցվում։ Ավելին՝ ցավը հաճախ առաջանում է, եթե կինը բավականաչափ գրգռված չէ, իսկ զուգընկերն անզգույշ է։ Երբեմն թաղանթը պատռվելիս իրոք տհաճ զգացողություն է առաջանում, բայց դա պարտադիր պայման չէ։

Հեշտոցի արտաքին տեսքից կարելի է որոշել աղջիկը կույս է, թե ոչ

ԱՀԿ մասնագետների գլխավոր եզրակացությունը հենց այս առասպելին է վերաբերում։ Կուսությունը որոշելու ավանդական մեթոդներն անօգուտ են։ Կուսաթաղանթը կարող է շատ տարաբեր ձեւեր ունենալ, կարող է առհասարակ բացակայել, ուստի անգամ հմուտ գինեկոլոգը միշտ չէ, որ կարող է վստահ ասել, թե աղջիկը կույս է, թե ոչ։ Եվ հաստատ դա չի կարող անել հարեւան «հյուղակի» իմասատուն կինը, հոգեւորոականը կամ մայրիկներն ու տատիկները։

Տարիքի հետ կուսաթաղանթը կոշտանում  է, ուստի ավելի լավ է՝ շուտ զրկվել դրանից

Իրականում ճիշտ հակառակը։ Հորմոնների ազդեցության տակ 25 տարեկանում կամ ավելի շուտ կուսաթաղանթը փոքրանում է, ձեւափոխվում եւ գրեթե սկսում է վերանալ՝ անկախ այն հանագամանքից, թե կինը սեքսով զբաղվում է, թե ոչ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ