5 օբյեկտիվ պատճառ, թե ինչու չեք նիհարում

Takprosto.cc կայքը գրում է, որ գրեթե բոլորը կարծում են, որ ավելորդ քաշը հավաքվում է շատ ուտելու պատճառով:

Գոյություն ունեն մի շարք այլ պատճառներ ևս, որոնց մասին մենք չենք էլ մտածում:

Սակայն դրանք կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ ավելորդ քաշից ազատվելու համար:

1. Լյարդ: Այն մասնակցում է ճարպերի փոխանակմանը: Բացի այդ, չեզոքացնում է տոքսիններն ու վնասակար նյութերը: Եթե լյադրը ծանրաբեռնված է, նյութափոխանակությունը դանդաղում է: Դա չի թողնում նիհարել:

Որպեսզի լյարդը նորմալ աշխատի, նրան պետք է սնուցող նյութերով ապահովել` սոխ և սխտոր, ավոկադո, ընկույզ և այլն: Լյարդի համար օգտակար են նաև բրոկոլին, ծաղկակաղամբը, դդումը, խնձորը, ձիթապտղի յուղը:

2. Մեռյալ կետ: Նրանք, ովքեր փորձում են նիհարել արդեն մեկ տարուց ավելի, գիտեն, որ քաշն ընկնում է մինչև որոշակի կետ, ինչից հետո կանգ է առնում: Մեր օրգանիզմը չգիտի, թե ինչ քաշ ենք մենք ցանկանում ունենալ, և հաճախ սովորում է որոշակի քաշի: Այդ պատճառով էլ նիհարելու ընթացքում օրգանիզմը դիմադրում է հարմարավետության զոնայից դուրս գալուն:

Ինչպես լուծել խնդիրը

Եթե նիհարելու գործընթացը կանգ է առնում, և քաշն այլևս չի նվազում, փոխեք դիետայի տակտիկան: Ցանկալի է անցնել կալորիաները հաշվելուն: Օգտագործված կալորիաների և ծախսվածի միջև տարբերությունը շատ չպիտի լինի: Սակայն պետք է հիշել, որ կալորիաների կտրուկ պակասեցումը և բեռնաթափման օրերը կարող են հակառակ արդյունքի բերել: Երբեմն պետք է մի քանի ամիս կանգ առնել «մեռյալ կետի» վրա, օրգանիզմին թողնել հանգստանալ, ապա շարունակել:

3.Սթրես: Սթրեսը ժամանակակից հասարակության խնդիրն է: Այդ դեպքում շատերի մոտ սովի ընդգծված զգացողություն է առաջանում: Այդ ժամանակաշրջանում մարդիկ ոչ միայն ցանկանում են ուտել, այլև առավելությունը տալիս են շաքար պարունակող մթերքներին: Դա է պատճառը, որ սթրեսի դեպքում հաճախ չափից շատ շոկոլադ են օգտագործում: Օրգանիզմը, ստանալով գլյուկոզայի ավելորդ քանակ, այն վերածում է  ճարպերի:

Ինչպես լուծել խնդիրը

Կարելի է դիմել հոգեբանի: Սակայն ավելի լավ է սպորտով զբաղվել և ցրվել: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մարմնին կստիպի ավելի շատ կալորիաներ ծախսել, ինչը նշանակում է, որ օգտագործված գլյուկոզան կվերածվի էներգիայի, և ոչ թե՝ ճարպի: Եթե չի ստացվում մարզվել, արվեստով զբաղվեք: Այն կօգնի ցրվել:

3. Վատ քուն: Հանգստի պակասը և անորակ քունը մարդուն չեն թողնում նիհարել: Քիչ քնելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և հանգեցնում է լեպտին կոչվող հորմոնի սինթեզի խանգարմանը: Լեպտինը պատասխանատու է քաղցի զգացման ճնշման համար: Նրա գործառույթն է՝ ուղեղին նշաններ ուղարկել, որ մարդը կուշտ է:

Ինչպես լուծել խնդիրը

Լավ քնեք: Կարող եք էքսպերիմենտ անել հանգստի ընթացքում. Քնեք ժամը 22:00-ին, արթնացեք առավոտյան 7-ին, և կտեսնեք, որ ձեզ կսկսեք ավելի լավ գզգալ: Կփոքրանա նաև ուտելու ցանկությունը:

4. Սննդի զգայունություն: Հաճախ հենց սննդի զգայունությունն է քրոնիկ հոգնածության, հաճախակի գլխացավերի և այլ երևույթների պատճառ դառնում: Այն նաև դանդաղեցնում է նյութափոխանակությունը:

Ինչպես լուծել խնդիրը

Հաճախ սննդի զգայունության պատճառ են դառնում այնպիսի մթերքներ, ինչպիսիք են ցորենը, եգիպտացորենը, սոյան, գետնանուշը, շաքարը, ձուն, կաթը: Փորձեք հասկանալ` արդյո՞ք զգայուն եք դրանց նկատմամբ, թե՞ ոչ: Դրանք հերթով հանեք սննդակարգից և փորձեք հասկանալ, թե ինչպես է արձագանքում օրգանիզմը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ