«Երբեմն հարկավոր է լռել, որպեսզի քեզ լսեն»․ Ստանիսլավ Եժի Լեցի ածելիի նման սուր 25 աֆորիզմները

«Հակիրճությունը տաղանդի քույրն է»․ ռուս դասականի այս անմահ արտահայտությունն ամբողջովին արտահայտում է Ստանիսլավ Եժի Լեցի ստեղծագործությունների էությունը։

Մենք հաճախ ենք օգտագործում նրա կողմից ստեղծված աֆորիզմները ՝ չկասկածելով, որ նրանց հեղինակը լեհ գրող և բանաստեղծն է, որի ստեղծագործական կեղծանունը՝ Լեցը, իդիշից թարգմանվում է, որպես «ծաղրածու, խեղկատակ»։

zNews-ը ներկայացնում է լեհ բանաստեղծի բարդ աֆորիզմներից մի քանիսը։

  1. Երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց։
  2. Ահ, եթե մենք կարողնայինք տեսնել կյանքը և ոչ թե իրավիճակը։
  3. Մարդկանց մոտ ռեֆլեքսները դանդաղեցված են․ միայն հաջորդ սերունդներն են հասկանում։
  4. Այն, որ նա մահացել է, դեռևս չի ապացուցում, որ նա ապրել է։
  5. Անելանելի ենք անվանում այն իրավիճակը, որից ելքը մեզ դուր չի գալիս։
  6. Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Փոխարենը իմացությունը՝ միանգամից ազատում է։
  7. Երբեմն հարկավոր է լռել, որպեսզի քեզ լսեն։
  8. Եղիր ալտրուիստ՝ հարգիր ուրիշների եսասիրությունը։
  9. Ախորժակը գալիս է հաց ուտելու ժամանակ, սակայն չի հեռանում սոված ժամանակ։
  10. Վերակենդանանալ կարող են միայն մահացածները։ Ողջերի համար ավելի բարդ է։
  11. Ի՞նչն է այստեղ տարօրինակ։ Մարդիկ, ում աստծո նման երկրպագում են, ժամանակի ընթացքում կորցնում են իրենց մարդկային գծերը։
  12. Վախենում եմ հրեշտակներից, նրանք բարի են՝ կհամաձայնվեն լինել անգամ սատանա։
  13. Եթե բարձրանար զրույց վարելու վարպետությունը, կնվազեր ծնելիությունը։
  14. Երեխան ծնում է ծնողներին։
  15. Ես համաձայն չեմ մաթեմաթիկայի հետ։ Համարում եմ, որ զրոների գումարը՝ սարսափելի մեծություն է։
  16. Մեծամասնությունը ունի հստակ աշխարհայացք, որը հստակեցվել է փոքրամասնության կողմից։
  17. Սերունդների թույլ հիշողությունը միայն առասպելներն է պահպանում։
  18. Ես օրս շատ բեղմնավոր անցկացրի։ Ես ապրեցի։
  19. Յուրաքանչյուր լեռան գագաթին դու հայտնվում ես անդունդի եզրին։
  20. Լինում է այնպես, որ չես ցանկանում ապրել, սակայն դա չի նշանակում, որ ցանկանում ես չապրել։
  21. Հիմարությունը տարա վարպետի մոտ․ «Կարո՞ղ ենք վերափոխել իմաստության»։ Վարպետը պատասխանեց․ «Մի քիչ էլ կավելանա»։
  22. Արժեվորիր խոսքը։ Ցանկացածը կարող է լինել վերջինը։
  23. Ես լի եմ լավատեսությամբ։ Մարդկությունը հաղթահարել է բարոյականության օրենքները, ինչո՞ւ նրան չհաղթահարել նաև ֆիզիկայի օրենքները։
  24. «Ես լսել եմ, որ աշխարհը հիասքանչ է»․ ասաց կույրը։ «Կարծես թե»․ ասաց տեսնող։
  25. Ժամանակն անշարժ է, այդ մենք ենք շարժվում սխալ ուղղությամբ։
  26. Ինչ-որ մի օր մարդիկ եղբայրներ կդառնան և նորից կսկսեն Կայենից և Աբելից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ