Ամենը՝ հորմոնների մասին. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Յուրաքանչյուր կնոջ առողջության համար չափազանց կարևոր է հորմոնալ հավասարակշռությունը, քանի որ հորմոնների մակարդակի նույնիսկ փոքր տատանումները բացասական ազդեցություն են ունենում։

Ինչ վտանգ է սպառնում հորմոնների մակարդակի բարձրացման կամ նվազման դեպքում։

1. Էստրոգեն։ Սա կանացի հորմոն է։ Այն արտադրվում է ձվարանների կողմից և պատասխանատու է հյուսվածքների վերականգնման համար։ Այս հորմոնից են կախված նաև մազերի գեղեցկությունն ու կառուցվածքը, մաշկի առաձգականությունը։

Էստրոգենի ավելորդ քանակը կարող է հանգեցնել ավելորդ քաշի, հատկապես որովայնի ու ազդրերի հատվածում։ Սակայն ամենավատն այն է, որ էստրոգենի քանակի ավելացման հետ մեկտեղ՝ մեծանում է բարորակ ուռուցքների առաջացման հավանականությունը։

Էստրոգենի անբավարար մակարդակի դեպքում ձեզ սպառնում է կնճիռների վաղաժամ առաջացում, մազաթափություն։ Մազեր կարող են առաջանալ կրծքին, դեմքին, ձեռքերին։

2. Ինսուլին։ Այս հորմոնն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, պատասխանատու է բարդ ածխաջրերի մասնատման համար, ինչպես նաև վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Ինսուլինի անբավարար քանակը հանգեցնում է շաքարային դիաբետի առաջացման նախատրամադրվածության։

3. Օքսիտոցին։ Սա սիրո ու կապվածության հորմոնն է։ Այն ակտիվանում է ծննդաբերությունից հետո։

Ծանրաբեռնվածության, սթրեսային իրավիճակների դեպքում այս հորմոնն արտադրվում է մեծ քանակով։ Կանայք, ում արյան մեջ այս հորմոնի մակարդակը բարձր է, չափազանց հոգատար են։

4. Տեստոստերոն։ Սա տղամարդու հորմոն է, որն արտադրվում է մակերիկամներում։ Կանայք, ում օրգանիզմում այս հորմոնի մակարդակը բարձր է, ավելի հեշտ են արդյունքներ գրանցում սպորտում, ավելի արագ են մկանային զանգված ձեռք բերում։

Տեստոստերոնի ավելորդ քանակի հետևանքով կանայք դառնում են առավել ագրեսիվ։

5. Նորադրենալին։ Այս հորմոնն արտադրվում է մակերիկամներում։ Դրա ազդեցությամբ այտերը կարմրում են, մաշկը դառնում է հարթ, անոթները լայնանում են։ Այն օգնում է լավ քնել, գեղեցիկ տեսք ունենալ։

6. Թիրոքսին։ Այս հորմոնը սինթեզվում է վահանաձև գեղձում և պատասխանատու է նյութափոխանակության կարգավորման համար։

Թիրոքսինի ավելորդ քանակը կարող է օգնել նիհարել։ Սակայն դրա հետևանքով առաջանում են մի խումբ անցանկալի երևույթներ, ինչպիսիք են քնկոտությունը կամ անքնությունը, հիշողության վատացումը, անհանգստության բարձր մակարդակը։ Եթե նկատում եք այս նշանները, ստուգեք վահանաձև գեղձի աշխատանքը։

Թիրոքսինի ցածր մակարդակի դեպքում նկատվում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են ապատիան, քնկոտությունը, անպտղությունը, քաշի ավելացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն