Եթե ուզում եք խիտ հոնքեր ունենալ, ապա կարդացեք սա

Հաստ հոնքեր ունենալու մասին երազում են շատ կանայք:

Այդ նպատակով կարող եք բնական միջոցներ օգտագործել:

Գերչակի յուղ: Սա մազերի աճը խթանելու լավագույն միջոցներից է: Այն սպիտակուցներ, վիտամիններ, ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք սնուցում են մազերի ֆոլիկուլներն ու խթանում դրանց աճը: Բացի այդ՝ գերչակի յուղը պայքարում է միկրոօրգանիզմների դեմ, որոնք կարող են խոչընդոտել մազերի աճին:

Բամբակը թրջեք գերչակի յուղով, քսեք հոնքերին, մատների ծայրերով մերսեք 2-3 րոպե: Թողեք 30 րոպե կամ ամբողջ գիշեր: Լվացեք տաք ջրով և լվացող միջոցով:

Դադարեցրեք գերչակի յուղի օգտագործումը, եթե այն գրգռվածություն կամ այրոց է առաջացնում:

Կոկոսի յուղ: Հաստ, գեղեցիկ հոնքեր ունենալու համար կարող եք կոկոսի յուղ օգտագործել: Այն հարուստ է սպիտակուցներով, E վիտամինով, երկաթով, որոնք նպաստում են հոնքերի աճին:

Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը, մատների ծայրերով քսեք հոնքերին: Մի քանի րոպե մերսեք՝ արյան շրջանառությունը լավացնելու համար: Թողեք ամբողջ գիշեր: Առավոտյան լվացեք տաք ջրով:

Ձիթապտղի յուղ: Վիտամին E-ի շնորհիվ ձիթապտղի յուղը խթանում է մազերի աճը, հաստացնում դրանք:

Մի փոքր տաքացրեք ձիթապտղի յուղը, քնելուց առաջ քսեք հոներին, մերսեք 5 րոպե: Թողեք ամբողջ գիշեր, առավոտյան լվացեք տաք ջրով:

Սոխի հյութ: Սոխի հյութը ևս նպաստում է մազերի աճին: Սոխը նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են հոնքերի աճի համար:

Մանրացրեք 1 սոխը, քամեք հյութը: Քսեք հոնքերին, մերսեք մոտավորապես 5 րոպե: Թողեք չորանա, լվացեք սառը ջրով:

Ձվի դեղնուց: Ձուն հարուստ է սպիտակուցներով: Այն օգնում է լավացնել մազերի որակը, դրանք ավելի խիտ դարձնել:

1 ձվի դեղնուցն առանձնացրեք սպիտակուցից: Դեղնուցը երկար խառնեք: Բամբակի օգնությամբ քսեք հոնքերին: 15-20 րոպե անց լվացեք սառը ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ