Իսկապես բարձրորակ և հեռու գնացող հարաբերություններ կառուցելու համար պետք է գիտակցել, թե ինչպես դա անել և բավականաչափ համառություն ու տոկունություն, որպեսզի չտրվեք գայթակղություններին և թույլ կողմերին:
Հարաբերություններում յուրաքանչյուր կողմի համար միշտ պետք է լինեն որոշակի պարտականություններ: Հարաբերությունները, որոնցում ամեն ինչ հիմնված է միայն բարի կամքի և անցողիկ ցանկության վրա, քայքայվում են դեռ չսկսված:
Կան բաներ, որոնք կինը միշտ պետք է պահպանի հարաբերություններում: Եվ խոսքը ճաշ պատրաստելու, լվացք կամ մաքրություն անելու մասին չէ: Այս ամենն ինքնըստինքյան, պարզ է:
1. Աջակցություն
Խոսքն այն մասին է, որ եթե տղամարդը բավականաչափ հարուստ, գեղեցիկ կամ ուժեղ չէ, չի կարող համարվել անհեռանկարային: Ցանկացած կին կսկսի թերահավատորեն մոտենալ այն տղամարդուն, ով կասկածի տակ է դնում իր որակներն ու ձեռքբերումները:
Կինը միշտ պարտավոր է աջակցել իր տղամարդուն: Եվ կարեւոր չէ, թե ինչպիսի կյանքի փուլ է նա այժմ անցնում: Կինը կամ ընկերուհին, այն մարդն է, ով ամենամոտն է գտնվում տղամարդուն:
Կան կանայք, ովքեր, ընդհակառակը, ճգնաժամի ժամանակ գերադասում են «կծել» իրենց տղամարդկանց: Հենց այս կանայք են հաճախ խզում հարաբերությունները, երբ ի հայտ են գալիս փոքր դժվարություններ:
Ոչ մի տղամարդ չի ցանկանա իր «թիկունքում» ունենալ նման կասկածելի զուգընկեր:
2. Ընդունեք նրա առաջնորդությունը
Հարկ չկա ևս մեկ անգամ ապացուցել, թե ինչու պետք է տղամարդն առաջնորդ լինի հարաբերություններում: Սակայն կինը միշտ պարտավոր է ընդունել նրա առաջնորդությունը: Իհարկե, եթե տղամարդն իսկապես նման առաջնորդ է:
Բայց այն դեպքերում, երբ տղամարդը ցանկանում է իրեն ազատել պատասխանատվությունից և պատվանդանի վրա բարձրացնել կնոջը, ով իր փոխարեն ամեն ինչ կորոշի, ապա խնդիրն այստեղ կնոջ մեջ չէ:
Այն կանայք, ովքեր հենվում են հարաբերություններում հավասարության սկզբունքի վրա, իրականում գաղտնի կերպով առաջատար դիրք գրավելու ցանկություն են ցուցաբերում: Իհարկե, ոչ մի կին դա ձեզ չի խոստովանի:
Բայց արժե ուշադրություն դարձնել, որ երբ կինը հարաբերություններում եռանդագին պաշտպանում է իր «իրավունքները», ապա, վաղ թե ուշ, այդ առաջնորդության ձգտումը նրա հետ շատ դաժան կատակ է խաղաում:
3. Ցուցաբերեք սեր և հոգատարություն
Ինչպե՞ս կարող ենք խոսել ընտանիքի բարեկեցության մասին, եթե կինը հոգ չի տանում իր տղամարդու մասին և չի սիրում նրան: Չի կարելի միայն սպառողի հոգեբանություն դրսևորել: Ամեն դեպքում պետք է խուսափել այս տարբերակից:
Եթե կինն ունենա ճիշտ դաստիարակություն և պատկերացում, թե ինչպես է կառուցվում ընտանիքը, նրան հարկ չի լինի ստիպել հոգատարություն և սեր ցուցաբերել:
Իսկ, եթե կինը ավելի ու ավելի հաճախ է հիշեցնում, որ ինքը ոչինչ պարտավոր չէ, և տղամարդն իրավունք չունի իրեն սահմանափակել որևէ բանում, ապա տղամարդու բախտը չի բերել՝ նա սխալ կնոջ է ընտրել:
Ինչի՞ մասին կարող ենք խոսել, եթե կինը չի կարողանում համեղ ընթրիք պատրաստել կամ իր զգացմունքները խոստովանել տղամարդուն: Միայն՝ առաջնորդության համար անփառունակ պայքարի մասին:
4. Չանել քայլեր, որոնք կարող են վտանգել հարաբերությունները
Եթե կինը բնական է համարում ակումբներ և բարեր գնալն առանց իր տղամարդու, վեճեր հրահրում, ցանկանում է արձակուրդն անցկացնել առանց իր սիրեցյալի և նման քայլեր, ապա նրա հետ հարաբերությունները չափազանց անվստահելի են:
Իսկապես սիրող կինոջ մտքով անգամ չի անցնի ինչ-որ բանի մասին վիճել, վերջնագրեր առաջադրել կամ որևէ բան պահանջել իր սիրելիից, քանի որ նա հասկանում է, որ դա վատ կանդրադառնա հարաբերությունների համար:
Բայց եթե կինը պատրաստ է ամեն ինչ անել՝ միայն թե իրենն առաջ տանի, երբեմն՝ ոչ արժանապատիվ, ապա նրա հետ հարաբերություններում տղամարդը միշտ կգտնվի «չպայթած ականի» վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ