Որոնք են դաշտանադադարի վաղ ախտանշանները․ այս մասին պետք է իմանան բոլոր կանայք

Դաշտանադադարը բնական երևույթ է, որը վաղ թե ուշ տեղի է ունենում բոլոր կանանց կյանքում և ուղեկցվում է մի շարք ֆիզիկական դրսևորումներով:

Ջերմության զգացողությունը, քնի որակի ու տևողության խանգարումները, հևոցը, սրտխփոցը, դաշտանադադարին ուղեկցող հիվանդությունները (օստեոպորոզ և զարկերակային գերճնշում) կարող են բազմաթիվ ֆիզիկական ու հոգեբանական տհաճություններ պատճառել:

Դաշտանադադարի ամենատարածված ախտանշանը ջերմության զգացողությունն է, որին հաջորդում է ուժեղ քրտնարտադրությունը: Այս ախտանշանը պայմանավորված է էստրոգենի ցածր մակարդակով, երբ գլխուղեղը «խաբվում է»՝ հորմոնալ ֆոնի փոփոխությունն ընկալելով որպես մարմնի տաքացման արդյունք: Այս դեպքում այն ավտոմատ կերպով լայնացնում է մազանոթները և ակտիվացնում քրտնագեղձերի աշխատանքը՝ փորձելով հովացնել մարմինը:

Շատ կանանց այս ժամանակահատվածում անհանգստացնում են նաև ինտիմ խնդիրները: Սեռական օրգանների չորությունն ու լիբիդոյի նվազեցումը դաշտանադադարին ուղեկցող խնդիրներից են, որոնք նույնպես պայմանավորված են առաջին հերթին հորմոնալ ֆոնի փոփոխություններով: Բացի այդ, մեծ նշանակություն ունի նաև հոգեբանական ընկճվածությունը, քանի որ շատ կանանց համար դաշտանադադարը նույնացվում է ծերացման հետ:

Այս ժամանակահատվածում կանանց հաճախ անհանգստացնում են նաև հուզական անկայունությունը, տրամադրության կտրուկ տատանումներն ու գերզգայունությունը: Այս վիճակը պայմանավորված է և՛ ֆիզիոլոգիական, և՛ հորմոնալ փոփոխություններով:

Դաշտանադադարի այս և այլ ախտանշանները կարող են զգալիորեն ազդել կնոջ կյանքի որակի վրա և դառնալ տհաճ զգացողությունների պատճառ, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան դրանցից ազատվելու համար:

Այս խնդիրներից ազատվելու համար իհարկե կարելի է միջոցներ ձեռնարկել, սակայն դրանք ազատում են միայն արդյունքը, սակայն ոչ դրա առաջացման պատճառը: Հարկ է հիշել, որ տհաճ զգացողություններն առաջին հերթին պայմանավորված են հորմոնալ դիսբալանսով, ուստի առաջնային հարկավոր է լուծել այս խնդիրը: Սակայն հորմոնալ դեղերը կարող են առաջացնել բազում բարդություններ, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է գտնել նաև այլընտրանքային տարբերակներ:

Արհեստական հորմոնների փոխարեն որպես այլընտրանքային տաբերակ կարելի է օգտագործել ֆիտոէստրոգեններ՝ բուսական ծագման բնական նյութեր, որոնք դրական ազդեցություն են ունենում հորմոնալ ֆոնի վրա:

Սոյայի ֆիտոէստրոգենները կան որոշ կոնսաբանական ակտիվ սննդային հավելումների բաղադրության մեջ, որոնք կօգնեն մեղմել դաշտանադադարի ախտանշանները, իսկ համալիր թերապիայի դեպքում նույնիսկ կկանխեն օստեոպորոզի զարգացումը:

Հարկ է հիշել, որ դաշտանադադարը շատ բարդ ժամանակահատված է կնոջ կյանքում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից: Այս ծանր շրջանը հաղթահարելու համար հիանալի միջոց կարող են լինել ֆիզիկական ակտիվությունը, ճիշտ սննդակարգն ու առողջ ապրելակերպը: Բացի այդ, էստրոգեն պարունակող հավելումները կօգնեն ազատվել այն տհաճ դրսևորումներից, որոնցով ուղեկցվում է դաշտանադադարը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ