Ինչպես կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորլուծությունից

Մարսելախանգարումն ու փորլուծությունը կարող են բավական տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ազատվել նման խնդիրներից առաջին իսկ ախտանշանի դեպքում:

Նման խնդիրները կարող են բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել խնդրից ու կարգավորել աղիների աշխատանքը, ինչը, սակայն, ոչ միշտ է հեշտությամբ ստացվում:

Սովորաբար փորլուծությունից և մարսողական համակարգի աշխատանքի խանգարման այլ տհաճ դրսևորումներից ազատվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ դեղամիջոցներ ընդունել, սակայն դրանք կարող են բազմաթիվ կողմնակի բարդություններ առաջացնել՝ միաժամանակ չազատելով հիմնական խնդրից:

Բարեբախտաբար կան նաև շատ արդյունավետ ու ավելի հասանելի ժողովրդական միջոցներ, որոնք, ի տարբերություն դեղատներում վաճառվող դեղորայքի, չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել աղիների աշխատանքն ու ազատվել փորլուծությունից:

  • 2 ճաշի գդալ մանրացրած նռան կեղևին ավելացնել մի բաժակ ջուր, դնել թույլ կրակին ու եփել 30 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է  քամել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ 2 ճաշի գդալ։
  • 50 գրամ եղեսպակի չորացրած տերևներին ավելացնել կես լիտր եռման ջուր, տարան ծածկել, փաթաթել տաք կտորով ու 1 ժամ թրմել որևէ տաք տեղում։ Ստացված թուրմը քամել, թողնել սառչի, այնուհետև ավելացնել մոտ կես լիտր կարմիր գինի և լավ խառնել։ Այս դեղամիջոցը հարկավոր է ընդունել յուրաքանչյուր երկու ժամը մեկ կես բաժակ։
  • 1 թեյի գդալ կաղնու մանրացրած կեղևին ավելացնել 0,4 լիտր օղի և լավ խառնել, թրմել առնվազն մեկ շաբաթ, այնուհետև կիրառել ստացված ոգեթուրմը փորլուծության դեպքում օրական երկու անգամ 20-ական կաթիլ։ Բուժման կուրսը տևում է մեկ շաբաթ։
  • Սև պղպեղի 15 հատիկն առանց ծամելու կուլ տալ և առնվազն մի բաժակ ջուր խմել։ Այս միջոցը հարկավոր է կիրառել քնելուց առաջ։ Այն անվնաս է անգամ 5 տարեկանից բարձր երեխաների համար, սակայն այս դեպքում պղպեղի քանակությունը կարող է երկու անգամ նվազեցնել։
  • 1 ճաշի գդալ ընկույզի միջուկին ավելացնել կես լիտր ջուր, դնել կրակին ու մոտ 20 րոպե եռացնել։ Ստացված եփուկը հարկավոր է քամել և ընդունել ամեն առավոտ առավելագույնը կես բաժակ։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մասողության խանգարումն ու փորլուծությունը կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)