Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել

Հանուն Հանրապետության կուսակցության Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինձ որևէ մեկը չի կարող համոզել, որ Պաշտպանության բանակի նախկին նախարար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ՊԲ նախարարի տեղակալ Դավիթ Մանուկյանը Հայաստան հասնելու անվտանգ տարբերակ չեն ունեցել։ Պետական կարևորագույն գաղտնիք տիրապետող սույն նախկին և գործող պաշտոնյաների հանձնվելը Բաքվի բռնապետին մեծ, չափազանց մեծ վտանգներ է հարուցելու Հայաստանի գլխին։

Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել, իսկ Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին և Դավիթ Մանուկյանին՝ ոչ։

Դավիթ Բաբայանը որ այդպես խրոխտ բարձրանում էր Շուշի, մոտավորապես պատկերացնո՞ւմ է, թե ինչ ծավալի գաղտնիքների է տիրապետում, և թե այդ գաղտնիքները ինչպես է թշնամին օգտագործելու Հայաստանի դեմ։

Կամ Զինվորական շքերթ ընդունած ՊԲ նախաարր Լևոն Մնացականյանը մոտավորապես պատկերացնո՞ւմ է, թե ինքը ինչ տեղեկություններ է տիրապետում քառօրյայի և 44-oրյայի կապակցությամբ և այդ ողջ տեղեկատվությունը ինչ պատուհաս է դառնալու և ինչ թանկ է նստելու Հայաստանի վրա։

Երևանից նախընտրեցիք Բաքուն, դավաճաններ, որ Գրանադայից առաջ Բաքվում ասեք, թե վերջին օրերին տեղի ունեցածը ուժի կամ դրա սպառնալիքի տակ չի եղել։

Պատկերացում կա՞, որ էս երեքի Բաքվի բանտում գտնվելն ամբողջությամբ լեգիտիմացնելու է Հայաստանի մասին այն բոլոր պնդումներն ու թեզերը, որ արել է Ալիևը միջազգային բոլոր հարթակներից։

Պատկերացում կա՞, որ սա իր հերթին ռազմական սպառնալիք և նյութական ինչպիսի բեռ է հարուցելու Հայաստանի գլխին։

Դուք կհարցնեք՝ ինչպես լքեին Արցախի տարածքը։ Թող օգտվեին այն ուղղաթիռներից որոնք օրեր առաջ մի քանի անգամ Ստեփանակերտից ծանր հիվանդներ տեղափոխեցին Հայաստան։ Ադրբեջանը ոչ մի խոչընդոտ չի հարուցե մեր բժիշկների աշխատանքին։ Անհրաժեշտ էր կոմունիկացնել Հայաստանի հետ և այդ փոքր լուսանցքից օգտվել։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ստոր մարդու 7 նշան
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»