Ի՞նչ կլինի, եթե ամեն օր քայլեք 15 րոպե

Մեր առօրյան հաճախ շատ ծանրաբեռնված է։

Քչերն ունեն ազատ ժամանակ, որպեսզի օրական 30 րոպե տրամադրեն մարզումներին կամ շաբաթական 3 օր հաճախեն մարզասրահ։

Մենք իսկապես չունենք շատ ժամանակ, բայց դա չի նշանակում, որ գեղեցիկ կազմվածք ունենալու համար այլ տարբերակներ չկան։

Նույնիսկ ամենօրյա քայլելը, 15 րոպեանոց, կարող է շստ օգտակար լինել ձեր մարմնի համար։

Ահա թե ինչ կլինի, եթե ամեն օր 15 րոպե տրամադրեք քայլելուն։

1․ Բարելավում է տրամադրությունը և հոգեկան առողջությունը

Ամենօրյա զբոսանքն ունի նույն ազդեցությունը, ինչ մեկ բաժակ լավ գինին կամ դառը շոկոլադը։ Դա բարձրացնում է ձեր տրամադրությունը, առանց ավելորդ կալորիաների կուտակման։

2․ Նվազեցնում է քաշը

Տարիքի հետ լավ մարզավիճակում մնալը ավելի է դժվարանում, ուստի այն ամենադյուրին միջոցն է քաշը նվազեցնելու և պահպաանելու համար։ Քանի որ քայլելը արագացնում է նյութափոխանակությունը։

3․Օգնում է հանգիստ քնելուն

Ինչպես ցանկացած ֆիզիկական վարժություն, քայլելը ևս կօգնի ձեզ գիշերն ավելի լավ քնել։ Գիշերային քունն իր հերթին կօգնի ձեզ ավելի հեշտ հաղթահարել հաջորդ օրվա խնդիրները։

4․ Կանխում է սրտի հիվանդությունները

Քայլելը բարելավում է արյան շրջանառությունը օրգանիզմում, որն էլ իր հերթին կանխում է սրտային հիվանդությունները։

5․Նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը

Փորձը ցույց է տվել, որ շաբաթը 7  և ավելի ժամ քայլող կանայք կարողացել են 14%- ով կրճատել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը  այն կանանց համեմատությամբ, ովքեր դա չեն անում։

6․Ուժեղացնում է իմունային համակարգը

Նրանք, ովքեր շաբաթը 5 օր առնվազն 20 րոպե քայլում են, ավելի քիչ հավանական է, որ կհիվանդանան։ Իսկ նրանք, ովքեր արդեն հիվանդ են, ամենօրյա քայլելը արագացնում է վերականգնումը։

7․Թեթևացնում է հոդացավերը

Ցանկացած վարժություն թեթևացնում է հոդացավերը։ Քանի որ այն ստիպում է մարմնին շարժվել։ Քայլելր բավականին հեշտ վարժություն է, որի ազդեցությունը հոդերին ավելի քիչ է։

8․Լավացնում է մարսողությունը

Քայլելը դրական է ազդում մարսողական համակարգի վրա և օգնում է լավացնել աղիների աշխատանքը։ Եթե ունեք խնդիրներ աղիների հետ, ապա ամենօրյա զբոսանքը կարող է չեզոքացնել խնդիրը։

9․Դադարեցնում է ավելորդ ուտելու ցանկությունը

Երբեմն սթրեսների պատճառով ուտելու ցանկությունը ավելի է սաստկանում՝ հատկապես քաղցրավենիքի։ Իմացեք, որ քայլելը կարող է զսպել այդ ցանկությունը։ Պարզապես պետք է դուրս գալ փողոց և քայլել 15 րոպե։ Այն կօգնի ձեզ այրել կալորիաները և բարձրացնել տրամադրությունը։

10․Կանխարգելում է որոշակի հիվանդությունների ձեռքբերումը

Երբ մարզվում եք դրանով բարելավում եք սրտի աշխատանքը, որը իր հերթին կանխում է սրտային հիվանդությունները։ Քայլելը նվազեցնում է շաքարախտի և արյան բարձր ճնշման հավանականությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Պարզ երկարակեցության թեստ, որի մասին ծանոթ բժիշկս հուշել է
Ամերիկացի բժիշկները բացահայտել են սալորի չրի թաքնված օգտակար հատկությունը օրգանիզմի համար
Համեղ՝ ինչպես պաղպաղակը․ նուրբ միջուկով գլանակներ
40 կիլոգրամ նիհարած բլոգերը բացահայտել է իր անսովոր դիետան
Դիետիկ գրագետ մոտեցում՝ կոնքերի ճարպը նվազեցնելու համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․